Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Ինչպե՞ս ճիշտ խաղադրույք կատարել ֆուտբոլում թիմի՝ հաջորդ փուլ դուրս գալու վրա

Բուքմեյքերների Ռեյտինգ
Ի՞նչ է թիմի անցումը հաջորդ փուլ: Ինչպես ճիշտ խաղադրույք կատարել այս իրադարձության վրա: Թիմի անցման գրագետ վերլուծության մանրամասները: Ի՞նչ մարտավարություններ կարելի է օգտագործել խաղադրույքներ ձևակերպելու համար: Հաջորդ փուլ դուրս գալու վրա խաղադրույքների առավելությունները և թերությունները:

Բովանդակություն

Հաճախ ֆուտբոլային առաջնություններն անցկացվում են շրջանային լիգայի ձևաչափով. թիմերը պետք է հերթով հանդիպեն բոլոր մրցակիցներին տանը և դրսում: Մրցաշարից դուրս մնալու տարբերակով խաղերը սովորաբար անցկացվում են միայն գավաթային ձևաչափով՝ ազգային կամ միջազգային մրցաշարեր (աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն, Չեմպիոնների լիգա): Այսպիսի ձևաչափով մրցաշարում թիմերը պայքարում են հաջորդ փուլ դուրս գալու համար, և բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում այս իրադարձության վերաբերյալ: Նոր փուլ դուրս գալը լավ հնարավորություն է քեզ խաղադրույքներում ապահովագրելու համար, և այս հոդվածում մենք կխոսենք տվյալ մարկետի վրա խաղադրույքների մասին, ինչպես նաև կուսումնասիրենք, թե ինչպես վերլուծել հանդիպումները, կներկայացնենք այս իրադարձության վրա խաղի լավագույն մարտավարությունները:

Անցման վրա խաղի նրբություններ

Անցման վրա խաղադրույքը կանխատեսում է, որ հանդիպման կամ երկխաղյա դիմակայության արդյունքով ընտրված թիմը դուրս կգա մրցաշարի հաջորդ փուլ: Բուքմեյքերական լայնույթում այս իրադարձությունը բնորոշ է գավաթային մրցաշարերին և առաջնություններին, որոնցում առկա է փլեյ-օֆֆ: Ֆուտբոլում գրեթե բոլոր ազգային գավաթները հիմնված են դուրս մնալու ձևաչափի վրա, Չեմպիոնների լիգան և Եվրոպա լիգան միավորում են երկու ոճերը՝ սկզբում շրջանային ձևաչափ, ապա փլեյ-օֆֆ: Իսկ ազգային առաջնությունների մեծ մասն անցկացվում է միայն շրջանային ռեժիմով, սակայն որոշ լիգաներում փլեյ-օֆֆը հնարավոր է, այսպես կոչված, կանոնավոր առաջնության վերջում: Նման համակարգը գործում է Ուկրաինայում և Ավստրիայում։ Երբեմն փլեյ-օֆֆն անցկացվում է ավելի բարձր դիվիզիոնի ուղեգրի կամ ներկայիս լիգայում տեղը պահպանելու համար. փլեյ-օֆֆի այդպիսի ձևաչափեր կարելի է տեսնել Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում և այլ երկրներում:

Թիմի՝ հաջորդ փուլ դուրս գալու վրա խաղադրույքը հանդիպման ելքի վերաբերյալ կանխատեսման փոխարինողն է: Դա թիմի հաղթանակի վերաբերյալ ստանդարտ խաղադրույքի ապահովագրումն է, քանի որ դուրս մնալու ձևաչափով խաղում հնարավորություն կա հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ կամ 11-մետրանոց հարվածաշար, որոնց արդյունքով կարելի է հաղթել դիմակայությունում։ Հետևաբար, հիմնական ժամանակի արդյունքով մաքուր հաղթանակի փոխարեն կարող եք խաղալ անցման վրա. եթե թիմը հաղթի լրացուցիչ ժամանակում կամ 11-մետրանոց հարվածաշարում, թիմի՝ անցման վրա կատարած խաղադրույքը կհամարվի հաղթած:

Ставка на проход команды в следующий раунд

Ուշադրություն դարձրեք, որ Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում գործում է փլեյ-օֆֆի երկխաղյա ձևաչափ: Թիմի՝ հաջորդ փուլ դուրս գալը կախված կլինի երկու հանդիպման արդյունքներից։

Խորհուրդներ խաղացողներին՝ ճիշտ վերլուծության համար

Ֆուտբոլային խաղերում անցումն ավելի հեշտ է վերլուծել, քան մյուս սպորտաձևերում, որտեղ 4-ից 7 հանդիպումներից բաղկացած սերիաներ են անցկացվում տվյալ փուլի հաղթողին որոշելու համար։ Թիմերը միմյանց միջև կանցկացնեն առավելագույնը երկու խաղ, ուստի վերլուծությունը պետք է կատարվի ամբողջ ժամանակահատվածի համար: Կարևոր է հետևել օրացույցին, թե որ հանդիպումներն են նախորդել և հաջորդելու փլեյ-օֆֆի խաղերին, որքան ժամանակ ունեն թիմերը նախապատրաստվելու համար: Արժե նաև ուշադրություն դարձնել կազմին և դրա ռոտացիայի հնարավորությանը. եթե թիմի առանցքային դիրքերի համար բավարար խաղացողներ չկան, ապա հենց այդ գոտում կարող է լինել մրցակցի առավելությունը: 

Նաև խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել երկու առանցքային գործոնի՝ 11-մետրանոցն իրացնողի և գլխավոր մարզչի անհատականության վրա:

Գավաթային մրցաշարերը հաճախ հասնում են 11-մետրանոց հարվածաշարի, որտեղ հաղթում են այն խաղացողները, ովքեր լավագույնս են իրացնում հարվածները և ամուր նյարդեր ունեն: Ցանկալի է այս գործոնը հաշվի առնել դեռ մինչև հանդիպումը՝ պրեմատչում խաղադրույք կատարելիս։ Ինչ վերաբերում է մարզիչին, ապա վառ օրինակ է Ռուդի Գարսիան՝ «Լիոնի» հետ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։ Անմիջապես խաղի ընթացքում սխեման վերադասավորելու և իրադարձություններին արձագանքելու ունակության շնորհիվ Ռուդին կարողացավ մրցաշարից դուրս թողնել «Մանչեսթեր Սիթիին» և «Յուվենտուսին», որոնց մարզում էին համապատասխանաբար Պեպ Գվարդիոլան և Մաուրիցիո Սարին: Գարսիան տիտղոսների քանակով պարտվում է նրանցից առնվազն մեկին, բայց իր կազմով «Լիոնը» շատ ավելի «համեստ» էր, քան «Յուվեն» և «Սիթին»:

Լավագույն խաղային մարտավարություններ

Ֆուտբոլային խաղերում հաջորդ փուլ անցնելու համար բեթթինգի մոդելներ դեռ չեն հորինվել։ Չկան արդյունավետ մարտավարություններ կիրառման համար, բայց հնարավորություն կա օգտագործելու ունիվերսալ մարտավարություններ: Դիտարկենք դրանք։

Պարտության ժամանակ խաղ ֆավորիտի վրա

Պատկերացնեք իրավիճակ. մեկխաղյա դիմակայությունում ֆավորիտը գոլ բաց թողեց ու պարտվում է: Վերջինիս անցման գործակիցը բարձրացավ և դարձավ ավելի գրավիչ: Եթե ​​ֆավորիտը կադրային խնդիրներ չունի, լավ խաղ է ցուցադրում, իսկ անհրաժեշտության դեպքում կա մեկը, ով կուժեղացնի խաղը, արժե փորձել ռիսկի դիմել և խաղադրույք կատարել նրա՝ հաջորդ փուլ դուրս գալու վրա։

Այս խաղային մոդելը կարող է օգտագործվել նաև երկխաղյա դիմակայություններում, երբ ֆավորիտները պարտվում են առաջին խաղում կամ անսպասելիորեն չեն հաղթում տնային մրցավեճում։ Մի խոսքով, իրենց բարդ դրության մեջ են դնում։ Այս դեպքում բեթթորները երկու տարբերակ ունեն՝ վերլուծել խաղը և խաղադրույք կատարել մինչև հանդիպումը, եթե դրա համար հիմնավոր պատճառներ կան, կամ սպասել խաղի մեկնարկին և արձագանքել՝ կատարելով խաղադրույք հանդիպման ընթացքում:

Какая команда пройдет в следующий этап?

«Դոգոն»

Այստեղ իրավիճակը փոքր-ինչ այլ է և կապ չունի՝ կխաղա «ֆավորիտ – հետնապահ» զույգը, թե կմրցեն հավասար մրցակիցներ։ Մեկ կամ երկխաղյա դիմակայություն է, որը տեղափոխվում է լրացուցիչ ժամանակ։ «Դոգոն»-ով խաղի իմաստը հետևյալն է. հանդիպման ընթացքում պետք է որոշել, թե որ թիմն է ավելի ուժեղ խաղում, և ում հաղթելու հավանականությունն է ավելի մեծ: Եթե ​​խաղի տրամաբանությամբ նման թիմը նկատելի է, և հիմնական ժամանակն ավարտվում է, խաղադրույք ենք կատարում լրացուցիչ ժամանակում կոնկրետ թիմի հաղթանակի վրա։ Սպասում ենք. եթե խաղադրույքն անցնի, ապա խաղացողը շահույթ է ստանում: Պարտվելու դեպքում անում ենք հետևյալը. մոտ 2,5 անգամ ավելացնում ենք նոմինալը և խաղադրույք կատարում նույն թիմի՝ 11-մետրանոցներով հաղթանակի վրա։ Կարևոր է, որ ընտրված թիմն իսկապես ունենա հաղթելու համար հիմք, և որ նրա հաղթանակի հավանականությունը բարձր գնահատվի անձամբ ձեր կողմից։

Թիմի՝ հաջորդ փուլ դուրս գալու վրա խաղադրույքի առավելություններ և թերություններ

Անցման վրա խաղը լավ է նրանով, որ կարելի է գտնել արժեքավոր խաղադրույքներ:

Հաճախ գավաթային մրցաշարի սկզբնական փուլերում բուքմեյքերները սխալ գործակիցներ են սահմանում տարբեր դիվիզիոնների թիմերի միջև հանդիպումների համար՝ բարձր գնահատելով բարձրագույն դիվիզիոնը ներկայացնող ակումբի շանսերը: Դա միշտ չէ, որ ճիշտ է, այնպես որ, համապատասխան գիտելիքներ ունենալու դեպքում հնարավոր է հաղթել բուքմեյքերին: Անցման վրա խաղադրույք կարելի է կատարել ցանկացած ԲԳ-ում: Տվյալ կանխատեսման համար ակնհայտ թերություններ չկան: 

Ամփոփում

Ֆուտբոլում հաջորդ փուլ դուրս գալու վերաբերյալ խաղադրույքները հեշտ է վերլուծել, և բուքմեյքերները միշտ չէ, որ իրատեսական գնանշումներ են սահմանում այս ելքի համար: Այդ պատճառով, եթե խաղացողները ճիշտ վերլուծություններ կատարեն և խաղան ճիշտ մարտավարությամբ, նրանք կարող են լավ արդյունքներ գրանցել: Եկամուտը կայունացնելու և կանոնավոր դարձնելու համար խորհուրդ է տրվում հատուկ ուշադրություն դարձնել վերլուծության ճշգրտությանը և ֆինանսի կառավարման ճիշտ մոդելին հետևելուն:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ