Ինչպե՞ս կատարել թենիսի խաղադրույքներ. խորհուրդներ՝ պրոֆեսիոնալներից
Բովանդակություն
Թենիսի խաղադրույքների առանձնահատկություններ
Եթե նայեք ձևակերպվող խաղադրույքների քանակին, ապա թենիսը ֆուտբոլից հետո երկրորդ ամենահայտնի սպորտաձևն է։ Սպորտի այս անհատական տեսակն ունի իր առանձնահատկությունները.
- Եղանակային պայմաններից կախվածություն: Վատ եղանակի պատճառով հանդիպումների չեղարկումները սովորական երեւույթ է թենիսում՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է գրունտին (հողածածկ): Կոշտ կորտերն ավելի քիչ են տուժում խոնավությունից, խոտածածկով խաղադաշտերը նույնպես իրականում չեն տուժում թույլ անձրևից, իսկ ահա գրունտն ամենախոցելի ծածկույթն է: Այդ պատճառով հանդիպումները կարող են հետաձգվել մի քանի ժամով կամ նույնիսկ մեկ օրով: Եղել են դեպքեր, երբ մրցաշարը հետաձգվել է ավելի երկար ժամանակով։ Կատարված խաղադրույքները հաշվարկվել են որպես վերադարձվող:
- Կանոնավորություն: Թենիսի հանդիպումներն անցկացվում են ամեն օր, մրցաշարերի և խաղերի քանակն ամենաշատը շաբաթվա սկզբին է։ Մրցումները սկսվում են ամենացածր փուլերից, մասնակիցների քանակն այդ պահերին առավելագույնն է: Կա խաղադրույքի ընտրություն:
- Քամբեքներ: Թենիսն ամենաանկանխատեսելի մարզաձևերից է, և բեթթորները, ովքեր լավ են տիրապետում այս սպորտաձևին, կարող են մեծ գործակիցներ որսալ լայվում: Հիմնականում խաղում շրջադարձային փոփոխությունները լինում են կանանց թենիսում, բայց տղամարդկանց կատեգորիայում էլ դա հազվադեպ երևույթ չէ:
- Ավելի պարզ վերլուծություն: Թենիսում պետք է հետևել երկու կոնկրետ խաղացողների կամ զույգերի խաղին՝ հասկանալու համար, թե ինչպես կդասավորվի խաղը: Պահանջվում է միայն գիտելիք այն բանի վերաբերյալ, թե ինչպես են հանդիպման մասնակիցներն իրենց դրսևորում տարբեր իրավիճակներում։ Կարելի է ավելի քիչ ժամանակ հատկացնել վերլուծություններին, քան թիմային սպորտաձևերի խաղերում է, և դա ակնհայտ առավելություն է:
Թենիսում նույնպես բավականաչափ թերություններ կան. դա հանդիպումներին երկար սպասելն է, խաղացողների մերժումները, երկու և ավելի օրով հետաձգվող դիմակայությունները: Սակայն հիմնականում սա արագ անհատական սպորտաձև է, որի վրա հեշտ է խաղադրույք կատարել, և դա է պատճառը, որ այն հայտնի է:
Խաղադրույքների տեսակներ
Անհատական մարզաձևերը թիմային մարզաձևերից չեն տարբերվում լայնույթի ձևավորման և խաղերի համար ցանկի տեսանկյունից։ Թենիսում կան խաղադրույքների հետևյալ տեսակները.
- Խաղի ելք: Թենիսի վրա խաղադրույքները բնութագրվում են ոչ-ոքիի բացակայությամբ. ինչ-որ մեկն անպայման կհաղթի: Սա ավելի պարզ տարբերակ է խաղադրույք կատարելու համար, եթե համեմատենք ֆուտբոլի, հոկեյի և թիմային այլ մարզաձևերի հետ: Ելքի վրա կարելի է գումար դնել նաև կոնկրետ սեթի համար:
- Ֆորա: Այստեղ նույնպես կարելի է խաղալ ինչպես ամբողջ հանդիպման, այնպես էլ սեթի համար։ Ֆորան ունի եվրոպական արժեք (ամբողջական) և ասիական (կոտորակային): Օրինակ՝ Ֆ1 (-4)-ը դա եվրոպական ֆորան է, իսկ Ֆ2 (+6,5)-ը՝ ասիական:
- Տոտալ: Ֆորայի նման այն կարող է լինել ասիական և եվրոպական: Կարելի է խաղադրույք կատարել սեթի կամ ամբողջական խաղի վրա: Կա ընդհանուր տոտալ՝ երկու խաղացողների համար, ինչպես նաև անհատական տոտալ՝ կոնկրետ մարզիկի համար: Բացի այդ, խաղադրույքները կարող են կատարվել զույգ/կենտի վրա. այն ենթադրում է ամբողջ խաղի կամ կոնկրետ սեթի շրջանակում զույգ կամ կենտ թվով ցուցանիշի ընտրություն:
- Ստույգ հաշիվ: Թենիսում ստույգ հաշվի տարբերությունը հնարավոր տարբերակների փոքր քանակի մեջ է: Հիմնականում խաղն ընթանում է մինչև սեթերով երկու հաղթանակը, ուստի խաղադրույքների համար հասանելի մարկետներն են՝ 2:0, 0:2, 2։1, 1։2։ Այս ելքերն ավելի հեշտ է վերլուծել, քան թիմային դիմակայություններում, և հաշվի առնելով հանդիպման հաղթողի գնանշումների համեմատ ավելի բարձր գործակիցը՝ խաղադրույքի այս տեսակն ավելի շահավետ է:
Խորհուրդներ խաղացողներին
Անկախ սպորտաձևից և խաղադրույքների ռազմավարությունից՝ յուրաքանչյուր խաղացող պետք է պահպանի հավասարակշռությունը ցանկացած իրավիճակում: Թենիսային խաղադրույքներում կարևոր է.
- Գրագետ վերլուծությունը
- Սառը հաշվարկը. ֆինանսների ճիշտ կառավարումը
- Հետևել մարտավարություններին (ըստ ցանկության)
- Ազարտային բաղադրիչի բացակայությունը
Այս բոլոր հատկանիշները պահանջվում են երկարաժամկետ հեռանկարում շահույթ ապահովելու համար: Գոյություն ունի թենիսի սիրահարների մի կատեգորիա, որը խաղադրույք է կատարում միայն զվարճանալու համար և որպեսզի հեռարձակման դիտումը ձանձրալի չլինի: Սակայն մեծամասնությունը փորձում է գումար վաստակել այս սպորտաձևի միջոցով: Հետևաբար, վերը նշված բոլոր գործոնները պետք է հաշվի առնել:
Գրագետ վերլուծությունը գալիք խաղի մանրակրկիտ ուսումնասիրությունն է: Եղանակ, մարզավիճակ, անձնական հանդիպումների պատմություն, վերջին նորություններ. խաղացողը պետք է ունենա այս ամբողջ տեղեկատվությունը: Ֆինանսների կառավարումն ավելի լավ է կատարել հատուկ ռազմավարությունների համաձայն՝ ֆլեթ, ֆիքսված եկամուտ և այլն: Նրանք կօգնեն ճիշտ բաշխել միջոցները և մի քանի ձախողումներից հետո կորուստներ չունենալ: Ազարտը կխանգարի բեթթորին խելամիտ կանխատեսում անել, օրինակ՝ խորհուրդ չի տրվում խաղադրույք կատարել ձեր սիրելի թենիսիստների վրա՝ կողմնակալության պատճառով: Իսկ ահա ռազմավարությունների մասին արժե առանձին խոսել։
Ռազմավարություններ
Քանի որ թենիսն անհատական սպորտաձև է, կան տասնյակ ռազմավարություններ, որոնք ստեղծվել են հատուկ այս մարզաձևի վերաբերյալ խաղադրույքների համար: Դրանցից շատերը խաղացողներին նորմալ շահույթ չեն բերում, դրանք նախատեսված են մեծ բանկի համար: Սակայն կան նաև այնպիսի մոդելներ, որոնք կարող են եկամուտ բերել՝ կանոններին հետևելու և ռազմավարությամբ խաղը վերլուծության և ֆինանսական մոդելների հետ համատեղելու դեպքում: Եկեք ծանոթանանք դրանց հետ:
Ստույգ հաշիվ
Այս մոդելը երկար ժամանակ օգտագործվել է, բայց պրոֆեսիոնալ խաղացողները փորձում են դրա հետ գործ չունենալ։ Ըստ ռազմավարության՝ պետք է դիտարկել ֆավորիտների հանդիպումները և ընտրել նրանց օգտին 2։0 հաշիվը։ Իրադարձությունների գործակիցը մոտավորապես 1,6-2,0 է, սակայն նման կանխատեսումների անցման հավանականությունը միշտ չէ, որ բարձր է։ Մրցաշրջանում կարելի է հավաքել 60%, բայց նույնիսկ ֆլեթով խաղալու դեպքում հնարավոր է, որ նորմալ շահույթ չստանաք: Միևնույն ժամանակ, թենիսում ստույգ հաշվի վերաբերյալ ռազմավարությունում ֆինանսական միջոցների բաշխումը կարևոր դեր է խաղում։ Եթե մի քանի անընդմեջ պարտություն կրեք, կարող եք կորցնել ամբողջ գումարը:
Կա այս մոդելի ևս մեկ մոդիֆիկացիա՝ խաղադրույքը հավասարաչափ բաժանել երկու տարբերակի՝ 2:1 կամ 2:0: Շահույթը կնվազի, բայց եթե ֆավորիտը հաղթի, շահում, այնուամենայնիվ, կլինի: Նման մոդելի ռիսկը ֆավորիտի պարտության մեջ է, այդժամ երկու խաղադրույքները պարտվում են, իսկ խաղացողը գումար է կորցնում: Ուստի այս մոդելն օգտագործելիս խորհուրդ է տրվում ուշադիր ընտրել իրադարձությունները՝ նվազագույնի հասցնելու համար կորստի ռիսկերը։
Մակքյունի ռազմավարություն
Թենիսում այս մոդելը մեծ նշանակություն ունի խաղացողների շրջանում։ Մակքյունի ռազմավարության էությունը հետևյալն է. բեթթորները պետք է հետևեն լայնույթի գործակիցների շարժին և արձագանքեն դրանց: Խորհուրդ է տրվում գնանշումների փոփոխություններին նայել մինչև հանդիպման մեկնարկը: Դուք պետք է հիմնվեք այս դոգմաների վրա.
- Եթե գործակիցը փոխվում է թենիսիստներից մեկի օգտին, ապա պետք է վերցնել այդ ելքը: Օրինակ, եթե դրական ֆորայի վրա գնանշումը նվազել է, ապա դա այս իրադարձության հավանական անցման նշան է։
- Եթե լայնույթը բացելուց հետո գործակիցների տեղաշարժ չկա, ընտրեք ֆավորիտի վրա խաղադրույքը:
- Գործակցի կտրուկ նվազման դեպքում ընտրեք այդ ելքը:
- Խաղից անմիջապես առաջ զգալի փոփոխության դեպքում վերցրեք այն իրադարձությունը, որտեղ գործակիցը նվազել է:
- Լայնույթի վերջին շարժը միշտ ճիշտ է:
Այս կանխադրույթների վրա հիմնվելով՝ խաղացողը կարող է հեշտությամբ կարդալ, թե ինչպես են տեղաշարժվում գործակիցները և ճիշտ որոշում կայացնել խաղադրույք կատարելիս: Կարևոր է խստորեն հետևել պրեմատչում, իսկ վերջնական կանխատեսումը կարելի է անել նաև լայվում։
Ամփոփում
Թենիսը՝ որպես անհատական մարզաձև, առանձնահատուկ է, բայց հեշտ է վերլուծության համար: Ֆինանսական գրագետ ռազմավարություն և բեթթինգի հարմարավետ խաղային մոդել կիրառելով՝ խաղը երկարաժամկետ հեռանկարում լավ շահույթ կբերի: Խաղի համար կարևոր է ընտրել աշխատող ռազմավարություններ, որոնք տարիների ընթացքում փորձարկվել են բազմաթիվ խաղացողների կողմից: Դրանց բացակայության դեպքում ապավինեք հանդիպման գրագետ և մանրակրկիտ վերլուծությանը: Մի շտապեք խաղադրույքներ կատարել. վերլուծեք, դիտեք խաղեր և որոշակի միտումներ հայտնաբերելու դեպքում կատարեք այնպիսի խաղադրույք, որը հաստատում է դա: Վերլուծությունը, բանկի կառավարումը, սառը հաշվարկը. ահա թե ինչը կօգնի կանոնավոր գումար վաստակել՝ խաղադրույք կատարելով թենիսի վրա։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: