Ինչպե՞ս համալրել հաշիվը 1xbet-ում. Վճարման տարբերակներ
Բովանդակություն
Սպորտային խաղադրույքներ կատարելու համար որոշակի գումար է պահանջվում, օֆլայն տոտալիզատորներում՝ կանխիկ, բուքմեյքերական ընկերությունում՝ հիմնական հաշվին միջոցներ: Հաշվի առնելով, որ խաղացողները գումարը ոչ միայն «Сбербанк»-ի քարտի վրա են պահում, այլև կանխիկ, էլեկտրոնային դրամապանակներում, այլ բանկերի հաշիվներում, բուքմեյքերական ընկերությունը նրանց հնարավորություն է ընձեռել համալրում կատարել հարմար եղանակով և առանց գանձման:
Ընդհանուր տեղեկատվություն
Դեպոզիտի համալրումից առաջ պետք է գրանցվել և մուտք գործել: 1xbet.com կայք կարելի է այցելել ինչպես հղումով, այնպես էլ հայելու միջոցով, եթե բուքմեյքերի գործունեությունն արգելված է երկրում:
Գրանցում 1xBet-ումՎճարման եղանակն ընտրելու համար անհրաժեշտ է սեղմել դոլարի նշանի վրա:
Բուքմեյքերի պաշտոնական կայքից 1xbet-ի հաշվի առցանց վճարում կարելի է կատարել տարբեր եղանակներով:
- Բանկային քարտից
- Էլեկտրոնային դրամապանակների միջոցով
- Բջջային հեռախոսի հաշվից
- Վճարային համակարգերի միջոցով
- Վճարային տերմինալների միջոցով
- Օնլայն-բանկինգի սենյակից
- Կանխավճարային քարտերով
- Կրիպտոարժույթով
Պետք է հաշվի առնել, որ բոնուսը, որն ընկերությունը տրամադրում է հենց նոր գրանցված մասնակիցներին, չի ազատում դեպոզիտի համալրումից: Ավելին, այն պետք է խաղարկել որոշակի պայմաններով: Ընդ որում՝ դա վերաբերում է նաև այլ ակցիաներին և բոնուսային առաջարկներին:
Ինչպե՞ս համալրել 1xbet-ում հաշիվը: Անձնական սենյակում սեղմեք «Пополнить»: Պատուհանում ընտրեք ամենաշատ համապատասխանող տարբերակը: Եվ մուտքագրեք գումարը: Հաշվի համալրման համար նվազագույն գումարը 100 ռուբլի է: Այն հավասար է նվազագույն խաղադրույքի համար գումարին՝ 100 ռուբլի:
1xbet-ի հաշվի համալրման ընդհանուր կանոնները նշված են պաշտոնական կայքում՝ բուքմեյքերի դրույթների 7-րդ կետում:
- Դեպոզիտի համալրումը շուրջօրյա է տեղի ունենում՝ առանց հանգստյան օրերի:
- Չարժե միջոցներ մուտքագրել, որպեսզի թողնես, որ դրանք մնան, իսկ հետո նորից ելքագրես՝ առանց խաղադրույքներին մասնակցելու:
- Ուրիշի բանկային քարտից կամ էլեկտրոնային դրամապանակից հաշիվը համալրելու դեպքում բուքմեյքերը կարող է միջոցները վերադարձնել սեփականատիրոջը:
- Bitcoin-ում օգտահաշիվների սեփականատերերի համար խաղային հաշվին գումարը փոխանցվում է ամբողջությամբ, առանց գանձման:
Իսկ հիմա հասկանանք, թե ինչպես 1xbet-ում համալրել բանասը՝ օգտագործելով տարբեր գործիքներ:
Բանկային քարտ
Բանկային քարտերի սեփականատերերի համար ինստրուկցիա, թե ինչպես քարտի միջոցով համալրել 1xbet-ի հաշիվը.
- Բուքմեյքերի կայքում սեղմեք «Пополнить» կոճակը:
- Ընտրեք «Банковские карты»:
- Մուտքագրեք 100 ռուբլուց ոչ պակաս գումար և սեղմեք «Подтвердить»:
- Սպասեք նոր էջի վերբեռնմանը և այնտեղ լրացրեք անհրաժեշտ դաշտերը. քարտի համար, դրա գործունեության ժամկետ, եռանիշ CVV կոդ, որը նշված է քարտի հետևի կողմում (այդ տվյալները հուսալի պաշտպանության տակ են և կողմնակի մարդկանց հայտնի չեն դառնա):
LiqPay-ի էջում աջ բլոկում նշված է վճարման համարը: Գրեք այն: Եթե ինչ-որ պատճառով գումարը երկար ժամանակ չի փոխանցվում խաղային հաշվին, այդ համարը պետք է նշել օպերատորի հետ խոսակցության ժամանակ:
Եթե ձեզ գոհացնում է 1xbet-ի բալանսը քարտով համալրելու տարբերակը, կարող եք դա անել՝ համարը կցելով օգտահաշվին:
Այժմ արդեն 1xbet-ի հաշիվը «Сбербанк»-ի, «Приватбанк»-ի և այլ բանկերի քարտերով համալրելու հետ կապված բարդություններ չեն լինի:
Օնլայն-բանկինգ
Այս եղանակը նման է նախորդներին: Տարբերությունն այն է, որ պետք չէ մուտքագրել քարտի համարը: Համաձայնությունից հետո համակարգը ձեզ կտեղափոխի ձեր բանկի կայք: Պետք է մուտք գործել և հաջորդիվ ևս մեկ անգամ գրել գումարի չափը (անհրաժեշտության դեպքում), վերստուգել տվյալները և հաստատել վճարումը:
Միջոցները, ինչպես և առաջին դեպքում, ակնթարթային կփոխանցվեն:
Հեռախոս
Քանի որ այս տարբերակը ևս հայտնի է, ուսումնասիրենք, թե ինչպես համալրել 1xbet-ի հաշիվտ հեռախոսից.
- Пополнить կոճակի միջոցով ընտրեք «Мобильные платежи»:
Տվյալ դեպքում նշված է Ուկրաինայի բջջային կապի օպերատորը: Ձեր դեպքում կարող է «Билайн» լինել կամ մեկ այլ օպերատոր:
- Մուտքագրեք գումարը և հեռախոսահամարը: Մուտքագրել պետք է այն հեռախոսահամարը, որը կցված է պրոֆայլին:
- Սեղմեք «Пополнить» և սպասեք SMS-ին:
- Հաղորդագրությունից կոդը մուտքագրեք դաշտում և սեղմեք «Подтвердить»:
Բալանսը կհամալրվի մեկ ակնթարթում:
Էլեկտրոնային դրամապանակներ
Համացանցի դարում Webmoney-ն, «Яндекс Деньги»-ն, Qiwi-ն գումարի փոխանցման և ստացման սովորական վճարային միջոցներ են դարձել: 1xbet բուքմեյքերում դա ևս հնարավոր է: Ստորև նշված է, թե ինչպես կարելի է էլեկտրոնային վճարման դրամապանակների միջոցով համալրել 1xbet-ի հաշիվը:
- «Пополнить» կոճակ
- Վճարման տեսակ՝ «Электронные кошельки»
Բացվող պատուհանը տարբեր համակարգերի համար փոքր-ինչ տարբերվում է: Սակայն սկզբունքը նույնն է: Մուտքագրում եք գումարը, հեռախոսի/օգտահաշվի համարը, երբեմն թվարկման տարբերակի ընտրություն եք կատարում:
- «Подтвердить» կոճակ:
Բացվում է նոր պատուհան, որը ձեզ կտեղափոխի էլեկտրոնային վճարային համակարգի պաշտոնական կայք: Այստեղ պետք է մուտք գործել: Հաջորդիվ թվերի և/կամ բառերի կոմբինացիայի միջոցով հաստատեք գործառնությունը:
Վճարային տերմինալ
Ռուսաստանում վճարային տերմինալներն առկա են ամեն քայլափոխի: Մնում է միայն ընտրել, թե որն է ձեզ համար առավել հարմար: Տերմինալի գանձումը, եթե այն կա, ամեն տեղ գրեթե միաչափ է:
Տերմինալն ընտրելուց հետո պատուհան կբացվի՝ հաշվին դեպոզիտի մուտքագրման պայմաններով. գումար, տերմինալի ծառայություններ և այլն:
Հաջորդիվ քաղաքում մոտենում եք սարքին և վճարում ծառայությունները: Եթե մենյուն չի ցուցադրում 1xbet-ը, օգտվեք որոնման համակարգից: Լոգոտիպի հայտնվելու դեպքում մուտքագրեք գումարը, հեռախոսահամարը, մուտքագրեք գումարը և հաստատեք գործառնությունը:
Չհեռանալով տերմինալից՝ ստուգեք, թե արդյոք համալրվել է բալանսը: Հակառակ դեպքում կապ հաստատեք աջակցման կենտրոնի հետ:
Լրացուցիչ միջոցներ
Կան այլ միջոցներ՝ 1xbet-ի հաշիվը համալրելու համար: Ոչ այդքան հայտնի, բայց կարելի է նշել.
- Կանխավճարային կապի քարտեր: Նման են նրանց, որոնք տալիս են հեռախոսային կապի կենտրոնները, և, հազվադեպ, ինտերնետ-պրովայդերները: Քարտին որոշակի չափով գումար է առկա: Համակարգչի պատուհանում մուտքագրելով թվերի կոմբինացիան՝ կարելի է համալրել բալանսը:
- Կանխիկ: Մուտքագրումն իրականացվում է խաղադրույքների ընդունման կետերում:
- Կրիպտոարժույթներ: Օրինակ, Bitcoin-ի համար գործառնությունն այսպիսին է: Առկա է հաշվի մուլտիսիմվոլային համար և QR-Code: Կոդը պետք է գտնել հավելվածով, իսկ համարը հիշել, պատճենել և գրել:
Եթե դուք որոշել եք համալրել 1xbet-ում հաշիվը, բայց առաջացել են դժվարություններ, կապ հաստատեք օպերատորի հետ:
Ընտրելով վճարման համակարգը՝ հիշեք, որ ձեր շահումը կարող եք հետագայում ելքագրել միայն այն նույն եղանակով, որով մուտքագրել էիք, այսինքն՝ նույն բանկի նույն քարտով, կրիպտոարժույթով, հեռախոսով կամ էլեկտրոնային դրամապանակով: Եվ մի մոռացեք համալրումից հետո տպել կամ վերցնել անդորրագրերը:
Գրանցում 1xBet-ումԿարճ՝ վճարման բոլոր եղանակների մասին
Եղանակ | Լիմիտներ (ռուբլի) | Փոխանցման ժամկետներ |
Բանկային քարտեր | 50-500 000 | Ակնթարթային |
QIWI | 50-250 000 | Ակնթարթային |
Էլեկտրոնային դրամապանակներ | 50-250 000 | Ակնթարթային |
Բջջային օպերատորների հաշիվներ | 50-15 000 | Ակնթարթային |
Կրիպտոարժույթներ | 50-1 000 000 | Ակնթարթային |
Ամփոփում
1xBet-ի կայքում հաշիվը համալրելու հնարավորություն ունենալու համար խաղացողները պետք է գրանցվեն և մուտք գործեն: Դեպոզիտի ֆունկցիան հասանելի է անձնական սենյակի «Пополнение счета» բաժնում:
Դեպոզիտների իրականացման եղանակները բաժանվում են մի քանի խմբերի. բանկային քարտեր, էլեկտրոնային դրամապանակներ, օնլայն-բանկինգ և վճարային տերմինալներ: Բոլոր դեպքերում հայտ ստեղծելու մեխանիզմը նույնն է. պետք է ընտրել եղանակը, նշել համալրման համար գումարը և մուտքագրել ռեկվիզիտները, ինչից հետո հաստատել տրանսակցիան:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: