Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Ի՞նչ է նշանակում տոտալը թենիսում. խաղադրույքներ ՏՇ և ՏՔ տարբերակների վերաբերյալ

Բուքմեյքերների Ռեյտինգ
Թենիսում տոտալի վերաբերյալ խաղադրույքները մեծ պահանջարկ ունեն բեթթորների շրջանում: Այս կատեգորիայի վրա խաղադրույք կատարելիս խաղացողը չի կանխատեսում հանդիպման հաղթողին, այլ ենթադրում է դրա արդյունավետությունը: Այս հոդվածում «Բուքմեյքերների ռեյտինգը» պատմում է, թե ինչ են թենիսում տոտալի վերաբերյալ խաղադրույքները և ինչպես ճիշտ ձևակերպել դրանք։

Բովանդակություն

Ի՞նչ է նշանակում տոտալը թենիսում

Տոտալը գրազ է բուքմեյքերի հետ, որի պայմանների համաձայն՝ բեթթորը կանխատեսում է գեյմերի, սեթերի և այլ ելքերի քանակը, որոնք կարող են տեղի ունենալ հանդիպման ընթացքում:

Выбор тоталов в теннисном матче

Այս կատեգորիայի մարկետը ձևակերպվում է երկու տարբերակով.

  • «Քիչ» (նշվում է որպես ՏՔ)
  • Շատ (կրճատ՝ ՏՇ)

Ինչպես և այլ սպորտաձևերի ցանկում, նման խաղադրույքը թենիսում ևս բաժանվում է երկու կատեգորիայի:

  • ամբողջական (19, 20, 21). ելք՝ կարող է հաղթել, պարտվել կամ վեադարձվել
  • կոտորակային (19,5, 20,5, 21,5). խաղադրույքը կամ հաղթում է կամ պարտվում

Ավելի լավ հասկանալու համար դիտարկենք մի քանի օրինակ.

  • ՏՇ (19,5). բեթթորը խաղադրույք է կատարել, որ գեյմերի տոտալը կլինի 19,5-ից շատ: Խաղադրույքը կհաղթի, եթե երկու թենիսիսիստը միասին խաղան առնվազան 20 գեյմ 2:1 (6:3, 2:6, 6:1)
  • ՏՔ (22,5). այս դեպքում ընտրվել է, որ գեյմերը կլինեն 22-ից քիչ: Խաղադրույքը հաղթական կլինի, եթե ընդհանուր տոտալը չգերազանցի ընտրված թիվը. 2:0 (6:4, 6:4):
  • ՏՇ (23) այս խաղադրույքը, ի տարբերություն նախորդ երկուսի, կարող է վերադարձվել: Դա տեղի կունենա, եթե մարզիկները միասին հենց 23 գեյմ խաղան: Օրինակ, եթե հաշիվը լինի 2:0 (6:4, 7:6): Եթե հանդիպմանը լինի 24 և ավելի գեյմ, բեթթորը շահույթ կստանա, իսկ եթե 22 և ավելի քիչ՝ կհաղթի բուքմեյքերը:

ՏՇ և ՏՔ տարբերակների վրա խաղադրույքները թենիսում ունեն մի շարք մոդիֆիկացիաներ:

Թենիսում տոտալների տեսակներ

Բուքմեյքերների մեծամասնության լայնույթում կա թենիսային հանդիպմանը տոտալի վրա խաղադրույքի 5 տեսակ.

  • ընդհանուր տոտալ (գեյմերի)
  • սեթերի քանակ
  • յուրաքանչյուր գեյմում սեթերի քանակ
  • անհատական
  • վիճակագրական

Հաճախ վերը նշված բոլոր կատեգորիաների ելքերը ԲԳ-ների լայնույթում խմբավորվում են առանձին բլոկներով: Այդ պատճառով խաղադրույքի անհրաժեշտ տարբերակը գտնելը դժվար չի լինի:

Գեյմեր

Թենիսում գեյմերի տոտալը մատուցումների ընդհանուր քանակի վրա խաղադրույք է, որոնք կխաղարկեն թենիսիստները:

Յուրաքանչյուր հանդիպման հիմնական ցանկում բուքմեյքերները սահմանում են հնարավոր արդյունավետության բազային ցուցիչ՝ առաջարկելով մոտավորապես հավասար գնանշումներ «քիչ» և «շատ» տարբերակների համար: Բայց իրադարձությունների լայնույթը բացելու դեպքում բեթթորը կարող է ավելացնել կամ նվազեցնել իր կանխատեսած գեյմերի քանակը: Համապատասխանաբար, նման խաղադրույքների հավանականությունը կլինի ավելի բարձր կամ ցածր:

Օրինակ՝  2:1 (6:4, 2:6, 6:3) հաշվով ավարտված մրցախաղում աշխատել են ՏՇ (21,5) կամ ՏՇ (22,5) խաղադրույքները, քանի որ խաղարկված մատուցումների ընդհանուր քանակը կազմել է 27: Հետևաբար, ՏՔ(21,5)-ի վրա խաղադրույքը կպարտվի:

Սեթեր

ՏՔ և ՏՇ մարկետներով թենիսում կարելի է խաղալ առանձին սեթերի վրա: Ինչպես հայտնի է՝ ցանկացած թենիսային հանդիպմանը, բացի «Մեծ սաղավարտի» մրցաշարերից, խաղն ընթանում է մինչև 2 սեթում թենիսիստներից մեկի հաղթանակը: Այդ պատճառով սեթերի տոտալի բազային ցուցիչը նման լայնույթում սահմանված է շուրջ 2,5: 

Տվյալ դեպքում, խաղադրույք կատարելով ՏՇ(2.5)-ի վրա՝ խաղացողը հույս ունի, որ թենիսիստները կխաղան 3 սեթ և վերջնական հաշիվը կլինի 1:2 կամ 2:1: Հետևաբար, ՏՔ (2,5)-ի վրա խաղադրույքը հաղթանակ կլինի, եթե իրադարձությունն ավարտվի 2:0 կամ 0:2 (թենիսիստներից մեկը հաղթի երկու սեթում)։

Բացի այդ, «Մեծ սաղավարտի» տղամարդկանց մրցաշարերի մենախաղերը և զուգախաղերն անցկացվում են 5 սեթի ձևաչափով (մինչև թենիսիստներից մեկի՝ 3 սեթում հաղթանակը): Այդ պատճառով նմանատիպ մրցաշարերի համար սեթերի տոտալը կարող է կազմել (3,5) և (4,5):

Սեթում գեյմերի տոտալ

Գեյմերի տոտալի վրա թենիսում կարելի է խաղալ յուրաքանչյուր առանձին սեթում: Տվյալ դեպքում խաղացողը կանխատեսում է մատուցումների քանակը, որոնք մասնակիցները խաղարկում են առանձին սեթում:

Օրինակ, առաջին սեթում տոտալ (9,5)-ից շատ գեյմերի վրա խաղադրույքը հաղթական կլինի, եթե այն ավարտվի 6:4, 7:5, 7:6 կամ նույն հաշվով երկրորդ թենիսիստի հաղթանակով:

Համապատասխանաբար, տոտալ (9,5)-ից քիչ գեյմերի մարկետը շահութաբեր կլինի 6:0, 6:1, 6:2 և 6:3 հաշիվների դեպքում: Նաև խաղադրույքը կանցնի, եթե երկրորդ թենիսիստը հաղթի վերը նշված հաշիվներով:

Անհատական

Անհատական տոտալը թենիսում խաղադրույք է գեյմերի քանակի վրա, որոնք կհաղթի մեկ մարզիկը:

Օրինակ, խաղադրույք կատարելով «անհատական տոտալ (10,5)-ից շատ»-ի վրա՝ բեթթորը ենթադրում է, որ թենիսիստը մեկ հանդիպմանը կարող է վերցնել առնվազն 11 գեյմ:

«Անհատական տոտալ (10,5)-ից քիչ»-ի վրա խաղադրույքը նշանակում է, որ թենիսիստը չի հաղթի 11 գեյմ:

Վիճակագրական

Թենիսում տոտալի վրա խաղադրույքներ կարելի է կատարել նաև վիճակագրական ցուցանիշների վերաբերյալ:

  • էյսեր
  • կրկնակի սխալներ
  • առաջին կամ երկրորդ մատուցման ժամանակ հաղթած միավորների տոկոս

Ինչպե՞ս խաղադրույք կատարել թենիսում տոտալի վրա

Դիտարկենք խաղադրույքի ձևակերպումը՝ «Париматч» ԲԳ-ի օրինակով.

  1. Մտնում ենք Parimatch-ի պաշտոնական կայք և սեղմում «Регистрация»: Кнопка регистрации на сайте БК Parimatch
  2. Լրացնում ենք էլեկտրոնային ձևաթուղթը և ստեղծում հաշիվ: Форма регистрации на сайте БК Parimatch
  3. Գրանցելուց և նույնականացում անցնելուց հետո բացում ենք «Пополнить счет» մենյուն և կատարում դեպոզիտ: Դա կարելի է անել ձեզ հարմար եղանակով (QIWI, բանկային քարտ, Moneta և այլն) Процесс пополнения счета на сайте БК Parimatch
  4. Լայնույթում ընտրում ենք «Теннис»-ը և անհրաժեշտ մրցաշարը: Выбор теннисного турнира для заключения пари на сайте БК Parimatch
  5. Բացում ենք մեզ հետաքրքրող իրադարձության ցանկը: Выбор теннисного матча для заключения пари на сайте БК Parimatch
  6. «Тотал» կատեգորիայում սեղմում ենք ընտրած խաղադրույքի գործակցի վրա: Выбор исхода для заключения пари на сайте БК Parimatch
  7. Կուպոնում մուտքագրում ենք գումարը և կատարում խաղադրույք: Купон ставки ТБ (22) в теннисном матче на сайте БК Parimatch

Քանզի թենիսը անհատական սպորտաձև է, դրա իրադարձություններն ավելի հեշտ է վերլուծել: Հանդիպման ընդհանուր տոտալի վրա հուսալի խաղադրույք ընտրելու համար պետք է հաշվի առնել այս գործոնները.

  • թենիսիստների խաղաոճ: Լավ մատուցող երկու թենիսիստների դիմակայությունում մեծ է ՏՇ տարբերակի անցման հավանականությունը: Իսկ խաղում, որտեղ կա ակնհայտ ֆավորիտ և հետնապահ, կարելի է ուշադրություն դարձնել ՏՔ տարբերակին:
  • կորտը, որի վրա տեղի կունենա հանդիպումը: Արագ կորտերի վրա թենիսիստների համար ավելի դժվար է վերցնել մրցակցի մատուցումը: Հետևաբար, նման կորտերի վրա հավասար մրցակիցների հանդիպումները հաճախ ավարտվում են «շատ» տարբերակով:
  • նախորդ խաղերում մարզիկների առաջին մատուցումների անցման տոկոսներ:
  • անձնական դիմակայությունների պատմություն, կարելի է գտնել միտումներ, որոնք օգուտ կբերեն:
  • մարզիկների մոտիվացիա: Ռեյտինգային միավորները պաշտպանելու կամ վաստակելու անհրաժեշտությունը թենիսիստներին ստիպում է համառ պայքար ցույց տալ:

Թենիսում տոտալի վերաբերյալ խաղադրույքների մարտավարություններ

Գոյություն ունեն թենիսում տոտալի վրա խաղադրույքների բազմաթիվ մարտավարություններ: Այս հոդվածում «Բուքմեյքերների ռեյտինգն» օգտատերերին կծանոթացնի հիմնական մեթոդների և խորհուրդների հետ, որոնք սկսնակներին կօգնեն ձևակերպել այս կատեգորիայի շահավետ խաղադրույքներ:

Թենիսում տոտալի վրա խաղադրույքների առավելություններ և թերություններ

Առավելություններ Թերություններ
Ցածր մարժայով գործակիցներ (թոփ հանդիպումներ) Ցածր վարկանիշով դիմակայությունների համար ոչ մեծ լայնույթ
Վերլուծության հիման վրա հուսալի խաղադրույք ընտրելու հնարավորություն Գործակիցների բարձր մարժա ITF-ի մրցաշարերում
Խոշոր մրցաշարերի համար բարձր լիմիտներ
Տոտալի անհրաժեշտ ցուցանիշն ընտրելու հնարավորություն

Ամփոփում

Թենիսում տոտալի վրա խաղադրույքները պահանջում են հատուկ մոտեցում: Առանցքային գործոնների մանրակրկիտ վերլուծությունը, որոնք կարող են ազդել հանդիպման վրա, կօգնի որոշել տվյալ կատեգորիայի խաղադրույքի համապատասխան տարբերակը:

Ընդ որում՝ սիստեմատիկ կերպով խաղադրույք կատարելով նման մարկետների վրա՝ բեթթորը պետք է օգտվի ֆինանսական մոդելներից՝ երկարաժամկետ հեռանկարում ֆինանսական վնասներ կրելու ռիսկերը նվազագույնի հասցնելու համար:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ