Ի՞նչ է 1xbet-ում շղթան և ինչպե՞ս դրա վերաբերյալ խաղադրույքներ կատարել
Բովանդակություն
1xbet բուքմեյքերական ընկերությունն առաջարկում է Պրեմատչում կամ Լայվում տարբեր սպորտաձևերի վերաբերյալ խաղադրույքներ կատարել և կիրառել խաղադրույքներից մեկը: Այսօր կվերլուծենք, թե ինչ է 1xbet-ի խաղադրույքներում շղթան և ինչից է կախված շահումը: Որքան է պետք խաղադրույք կատարել և սպորտային իրադարձության վերաբերյալ որքան ելքեր պետք է լինեն մեկ կուպոնում:
1xbet-ում շղթայի սահմանում

1xbet-ի կայքում շղթայի սահմանում
«Շղթան» խաղադրույք է, որի ժամանակ բեթթորը ցանկացած կարգով օրդինարներ է ընտրում: Եվ խաղադրույք է կատարում միայն առաջին ելքի վրա: Բոլոր հաջորդող արդյունքները կհաշվարկվեն՝ ելնելով առաջին խաղում հաղթանակից:
Առաջին իրադարձությունից մաքուր շահույթը երկրորդ իրադարձության համար խաղադրույք է հանդիսանում (սակայն սկզբնական խաղադրույքից ոչ ավելի), երկրորդ իրադարձությունից շահումը՝ երրորդ իրադարձության համար խաղադրույք և այդպես շարունակ: Բոլոր խաղերի ավարտից հետո հաշվարկվում է ընդհանուր շահույթը: Եթե մասնակիցը չի կռահել ելքերից մեկը, և մնացորդը 0 է, շղթան կտրվում է: Խաղացողը պարտվում է:
Իրադարձությունների կարևոր պայման է դրանց անկախ ելքը: Այսինքն՝ մեկ հանդիպման կամ խաղակեսի արդյունքը պետք է չազդի հաջորդողների վրա:
Տվյալ տեսակի խաղադրույքների նկարագրությունն առկա է 1xbet-ի պաշոնական կայքի կանոնների 4.4 կետում:
1xbet-ում շղթայի օրինակ
Կուպոնում խաղերի քանակը կարող է լինել և՛ 3, և՛ 5, և՛ 8, և՛ 11: Դրանք խաղացողը կարող է ընտրել ըստ իր ցանկության՝ ֆորա, տոտալներ, թիմի հաղթանակ, ոչ ոքի, խաղի հաշիվ, վաստակած միավորներ: Լայնույթի տեսակներն անսահմանափակ են: Կարևոր է, որպեսզի արդյունքները կախված չլինեն: Ամեն դեպքում, համակարգը կհուշի, եթե սխալ բան եք ընտրել, ապա կհայտնվի «Կախյալ» գրությունը:
Ինչպե՞ս հասկանալ «Կախյալ իրադարձությունները»: Չի՛ կարելի խաղադրույք կատարել հիմնական ժամանակի և օվերթայմի վրա, ինչպես և մեկ թիմի ու մյուսի հաղթանակի: Ինչ-որ թիմի հաղթանակը և նրա հաջորդ փուլ դուրս գալը ևս կախյալ իրադարձություն է:

Շղթայի օրինակ (կայքի աջ հատվածում)
Տեսնենք, թե ինչ է 1xbet-ում շղթան՝ գործողություններում.
- 1xbet.com կայքի գլխավոր էջում ընտրում ենք Live-ից կամ լայնույթից խաղերը: Օգտագործեք մուտք գործելու հայելին, եթե պաշտոնական կայքը չի բացվում:
- Պատահական կարգով ընտրություն ենք կատարում: Այն ավտոմատ կերպով ավելանում է կուպոնում: Ելքի տարբերակը կարելի է ընտրել ինչպես ընդհանուր ցանկում, այնպես էլ սեղմելով խաղի մոտ գտնվող տարբերակներով սլաքին: Կբացվի վարիացիաներով մենյուն:
- Կուպոնում խաղադրույքի տեսակը նշում ենք «Цепочка», մուտքագրում ենք առաջին խաղադրույքի գումարը և սեղմում ենք «Сделать ставку»:
Սպասում ենք խաղարկմանը:
Համոզվեք, որ միացված է «1 քլիքով խաղադրույք» ֆունկցիան:
Օրինակ. Մենք ունենք երեք սպորտային իրադարձությունից կազմված շղթա: Խաղադրույքը՝ 100 է:
- 1-ին խաղ: Գործակիցը՝ 1,95: Արդյունք՝ խաղացողը հաղթել է: Շահած գումար՝ 100*1,95=195:
- 2-րդ խաղ: Գործակիցը՝ 1,83: Խաղադրույքը՝ 100 (սկզբնական): Արդյունք՝ խաղացողը պարտվել է: Մնացորդի գումար՝ 195-100=95:
- 3-րդ խաղ: Գործակից՝ 6,2: Խաղադրույք՝ 95, քանզի մնացորդը փոքր է սկզբնական խաղադրույքից: Արդյունք՝ խաղացողը հաղթել է: Շահած գումար՝ 95*6,2=589:
Ընդհանուր «մաքուր» շահույթը կազմել է 589-100=489: Այդքան էլ լավ չէ, որքան ընդհանուր գործակցի հաշվարկի ժամանակ, բայց և վատ չէ:
Շղթայի համառոտ ուղեցույց
- Շղթան՝ հաջորդականությամբ օրդինարների հավաքածու է, որը խաղացողն ինքնուրույն է ընտրել՝ առանց հաշվի առնելու խաղի անցկացման ժամանակը:
- Իրադարձությունները պետք է անկախ լինեն:
- Խաղադրույքներն ընդունվում են լայնույթում և լայվում:
- Խաղադրույք պետք է կատարել միայն առաջին իրադարձության ելքի վրա:
- Ելքերի տարբերակները կարող են տարբեր լինել:
- Մարկետները բեթթորների հայեցողությամբ են. ֆորաներ, հաղթողներ, միավորներ, դեղին քարտեր, 11-մետրանոցներ և այդպես շարունակ:
- Հաշիվը դա գումար է, որը մնում է կուպոնի յուրաքանչյուր խաղադրույքի խաղարկումից հետո:
- Կուպոնում յուրաքանչյուր հաջորդող իրադարձության վրա խաղադրույքը հավասար է շղթայի գումարին:
- Եթե ինչ-որ իրադարձության խաղարկումից հետո մրցանակը փոքր է սկզբնական խաղադրույքից, հաջորդ ելքի վրա խաղադրույքը հավասար է նախորդով շահած գումարին:
- Եթե ելքերից մեկը խաղացողը չի կռահել և մնացորդը 0 է, շղթան կտրվում է, խաղը դադարեցվում է, իսկ առաջին խաղադրույքն «այրվում» է:
Խորհուրդ: Ուշադրությամբ կատարեք իրադարձությունների և ելքերի ընտրություն: Կօգնի վիճակագրությունը, մրցաշարային աղյուսակը, խաղադրույքների ստրատեգիան:

Կատարելով խաղադրույքներ՝ օգտվեք վիճակագրությունից և մրցաշարային աղյուսակից
Շահումը թեկուզև մեծ չէ, որքան էքսպրեսում, փոխարենը ռիսկերը քիչ են: Մեկ չկռահած ելքը չի նշանակում ընդհանուր պարտություն:
Գրանցում 1xBet-ումԱմփոփում
Շղթա է կոչվում այն խաղադրույքը, որտեղ կարելի է հավաքել ժամանակագրական կարգով մի քանի անընդմեջ իրադարձություններ: Խաղադրույքներն ընդունվում են առաջին իրադարձության համար, ինչից հետո ամբողջ «մաքուր» շահումը դառնում է հաջորդ խաղադրույքի նոմինալը: Շղթայում պարտությունից հետո առաջին խաղադրույքի նոմինալը գումար է դառնում կարգով հաջորդ իրադարձության խաղադրույքի համար:
Առաջին խաղադրույքի պարտության դեպքում շղթան այլևս չի հաշվարկվի: Շղթայում չի կարելի մեկ խաղից տարբեր իրադարձություններ հավաքել: Կարելի է ներառել խաղադրույքների տարբեր տեսակների մարկետներ, խաղի ռեժիմը նշանակություն չունի՝ լայվ է, թե պրեմատչ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: