Հելլոու, վի՛ն․ Ինչից ենք մենք վախենում խաղադրույքներում և ինչպես պայքարել դրա հետ
Բովանդակություն
Վախ, որ խաղադրույքները բարդ երևույթ են
Երբ խաղացողը մտնում է խաղադրույքների աշխարհ, առաջին բանը, որ նա մտածում է, այն է, որ բեթթինգը դա հեշտ է: Իսկ երբ նա պետք է արդեն սկսի խաղալ, արդեն այլ կերպ է մտածում՝ խաղադրույք կատարելը դժվար է, և մտավախություն կա, որ ոչինչ չի ստացվի։ Բեթթինգը բոլորի համար չէ, եթե մենք խոսում ենք պրոֆեսիոնալ մակարդակի մասին: Միևնույն ժամանակ, դուք կարող եք հաջողակ լինել հոբբիի կամ փոքր եկամուտների մակարդակում, եթե ուսումնասիրեք խաղադրույքների անսահման աշխարհը և ավելի ուժեղանաք բեթթինգի ոլորտում: Ամեն ինչ ձեր ձեռքում է, գլխավորն այն է, որ չմոռանաք, որ բուքմեյքերները գրում են լայնույթը, և նրանք իրենց սխալների համար պատասխանատվություն են կրում փողով, այնպես որ, նրանք չեն սխալվում այնքան հաճախ, որքան դա կարող է թվալ:
Վախ, որ խոշոր շահումը չեն վճարի
Բեթթորների շրջանում մեկ այլ տարածված մտավախությունն այն է, որ եթե խաղադրույքների շարքը հաջող լինի, դուք կարող եք գումար չստանալ զայրացած բուքմեյքերական գրասենյակից: Մասամբ այդպես մտածելու հիմքեր կան, և, ցավոք, խոսքը ոչ միայն խարդախությունների ու օֆշորային բուքմեյքերների մասին է։ Օրինական բուքմեյքերները նույնպես հաճախ սխալ են վարվում՝ ընտրելով առանձնապես հաջողակ խաղացողին և տարբեր պատրվակներով չվճարելով: Նախ ընտրեք վստահելի բուքմեյքերի, որն ունի լիցենզիա և հեղինակություն։
Եթե դուք ազնվորեն եք խաղում և հայտնվում եք մի իրավիճակում, երբ ձեր վճարումը «սառեցնում են», ապա միշտ կա ձեր իրավունքների համար պայքարելու հնարավորություն: Պետք է սկսել պրոֆիլի կայքում բուքմեյքերական ընկերության դեմ բողոք ներկայացնելուց. ԲՌ-ն երկար ժամանակ է՝ պայքարում է խաղացողների իրավունքների համար և շատ հաջողությունների է հասել՝ տասնյակ միլիոններ վերադարձնելով խաղացողներին:
Եթե ԲՌ-ն չկարողանա օգնել, ապա մի վախեցեք դիմել դատարան: Արդեն շատ օրինակներ կան, ավելի հաճախ՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում, բայց, այնուամենայնիվ, երբ խաղացողները կարողացել են բուքմեյքերական գրասենյակի դեմ դատարանում պաշտպանել իրենց իրավունքները և գումարները։ Իրավական դաշտում բուքմեյքերի դեմ պայքարելը դժվար է, բայց հնարավոր։
Լուզսթրիքի վախ
Կորուստների շարքն անխուսափելի է խաղադրույքներում։ Դա նման է ատամնաբույժի մոտ գնալուն. դու գիտես, որ չես կարող խուսափել դրանից, ուստի փորձում ես ապրել այն պարադիգմի մեջ, որ պետք է գնաս: Խաղադրույքներում լինում են կորուստների և հաղթանակների շարքեր, դա խաղի մի մասն է: Հետևաբար, պետք չէ վախենալ պարտությունների շարքից, պարզապես պետք է պատրաստ լինել դրանց, որպեսզի, երբ այն տեղի ունենա, չփորձես արագ հետ բերել կորցրածը ու հաղթել։ Հոգեբանորեն շատ դժվար է ընդունել անտրամաբանական կամ խաղի վերջին րոպեներին տհաճ պարտությունները։ Սակայն միշտ կարևոր է հիշել, որ անձրևը չի կարող հավերժ գալ, այն կփոխարինվի արևով: Հետևաբար, մեր խնդիրն է պարզապես դիմանալ մի շարք անհաջողությունների։
Երբ ընդհանրապես չի ստացվում, կարելի է վերլուծել խաղադրույքները և պարզել, թե դրանցից որն էր սխալ: Եթե տեսնում եք, որ խաղն ընդհանրապես լավ չի ընթանում, ապա կարող եք նվազեցնել ձեր խաղադրույքի չափը, որպեսզի բանկի կորուստն այդքան զգալի չլինի, այսպես ասած, անկումը դադարեցնելու համար։ Եվ, իհարկե, ոչ մի կերպ չշեղվեք ձեր իսկ ռիթմից՝ փորձելով հետ բերել կորցրածը: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի:
Ամբողջ գումարը կորցնելու վախ
Շատ է խոսվել, որ պետք է խաղալ bankroll-ով և ֆլեթով: Դա նշանակում է, որ մեկ խաղադրույքի համար մասնաբաժինը չպետք է գերազանցի ձեր բանկի 3-5%-ը։ Սակայն նույնիսկ նման զգուշավոր և պահպանողական ռազմավարության դեպքում կարող եք կորցնել ձեր բյուջեն: Այդ վախը հետապնդում է բոլորին, ովքեր քիչ թե շատ կանոնավոր խաղադրույքներ են կատարում և դրա համար որոշակի բյուջե են հատկացրել։ Պատկերավոր ասած՝ բանկը կորցնելը նշանակում է պարտություն, պարտություն նոկաուտով: Դա տհաճ է և իսկապես հարվածում է ձեր ինքնագնահատականին: Սակայն նման իրավիճակում պետք է դրական կողմեր փնտրել։
Խաղային բանկը կորցնելն աղետ չէ, եթե իհարկե դա ձեր վերջին գումարը չէ, և դուք այժմ ապրելու ոչինչ չունեք: Դա փոքրիկ մահ է, որը կարող է ձեզ ավելի ուժեղ դարձնել:
Այո՛, տհաճ զգացողությունները կմնան, և դուք միշտ կհիշեք կորցրած գումարի մասին, բայց ճիշտ հետևություններ անելու դեպքում հնարավոր է դառնալ նույնիսկ ավելի կատարյալ խաղացող։
Վախ, որ խաղադրույքները ձեզ կներքաշեն ու ձեզ մոտ կառաջանա կախվածություն
Սպորտային խաղադրույքներն ազարտային խաղ են համարվում, ինչը նշանակում է, որ կա լուդոմանիայի վտանգ: Եթե դուք խաղում եք և հավուր պատշաճի չեք վերահսկում ձեր ազարտը, չգիտեք՝ ինչպես պարտվել ու չափից շատ լուրջ եք վերաբերվում խաղին, ապա միգուցե ավելի լավ է չսկսել կատարել խաղադրույքներ, շատ հավանական է, որ բեթթինգը ձեզ համար չէ: Դուք պետք է խաղադրույքներին վերաբերվեք որպես արհեստի, որը ցանկանում եք տիրապետել, որպես հոբբի կամ որպես գումար վաստակելու ձեր միջոց: Երկու դեպքում էլ դա պահանջում է որոշակի բյուջե, որը դուք կարող եք ձեզ թույլ տալ ծախսել, և որը կորցնելն աղետալի չի լինի, ինչպես նաև ժամանակ ու կարգապահություն՝ քայլ առ քայլ ցանկալի հաջողությանը հասնելու համար: Այստեղ արագ կարելի է միայն մեծ գումար կորցնել, ինչը ապացուցված է հսկայաթիվ հիմարների կողմից: Մի՛ ավելացրեք նրանց ցուցակը:
Բոլորին մաղթում եմ շահույթ։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: