Համակարգ
Բովանդակություն
Համակարգը կարող է լինել տարբեր ձևերի: Օրինակ՝ 3-ից 2, 4-ից 3, 6-ից 3 և այդպես շարունակ: Երկրորդ թիվը ցույց է տալիս մեր համակարգում ելքերի ընդհանուր թիվը, իսկ առաջինը՝ ելքերի քանակը, որոնք միանում են մեր համակարգի ամեն առանձին վերցրած էքսպրեսում: Խաղադրույքի արժեքը կախված է ստացված էքսպրեսների քանակից և հավասարապես ամեն էքսպրեսին դրվում է առանձին:
Դիտարկենք հետևյալ օրինակը. Համակարգ 4-ից 2, խաղադրույքի չափը՝ 600$: Այդպիսի համակարգում ստացվում է 6 էքսպրեսներ, ամեն մեկը՝ 100$: Մեր համակարգում տեղ են գտել հետևյալ իրադարձությունները.
- «Բարսելոնա»-«Ատլետիկ» Հ1, գործակիցը՝ 1.4
- «Ռեալ»-«Վալենսիա» Հ1, գործակիցը՝ 1.5
- «Յուվենթուս»-«Նապոլի» Հ1 գործակիցը՝ 2
- «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սուոնսի» Հ1 գործակիցը՝ 1.5
Ստացված էքսպրեսները.
- «Բարսելոնա»-«Ատլետիկ» Հ1 1.4 գործակցով + «Ռեալ»-«Վալենսիա» Հ1 1.5-ով = 2.1 գործակից
- «Բարսելոնա»-«Ատլետիկ» Հ1 1.4 գործակցով և «Յուվենթուս»-«Նապոլի» Հ1 2-ով = 2.8 գործակից
- «Բարսելոնա»-«Ատլետիկ» Հ1 1.4 գործակցով և «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սուոնսի» Հ1 1.5-ով = 2.1 գործակից
- «Ռեալ»-«Վալենսիա» Հ1 1.5-ով և «Յուվենթուս»-«Նապոլի» Հ1 2-ով = 3 գործակից
- «Ռեալ»-«Վալենսիա» Հ1 1.5-ով և «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սուոնսի» Հ1 1.5-ով = 2.25 գործակից
- «Յուվենթուս»-«Նապոլի» Հ1 2-ով և «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սուոնսի» Հ1 1.5-ով = 3 գործակից
Արդյունքներից ելնելով՝ մենք կարող ենք հեշտությամբ հաշվարկել շահույթը: Օրինակ, եթե չհաղթի «Բարսելոնայի» հաղթանակի խաղադրույքը, ապա կարող են անցնել միայն 4-րդ, 5-րդ և 6-րդ էքսպրեսները: 300$ + 225$ + 300$ = 825$, իսկ խաղադրույքի արժեքի հանումից՝ մաքուր շահույթը կկազմի 225$: Իսկ եթե գործեն միայն «Յուվենթուսի» և «Մանչեսթեր Յունայթեդի» խաղադրույքները, ապա գումար կստանանք միայն 6-րդ էքսպրեսից՝ 300$ արժողությամբ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: