Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

«Հակառակ խաղադրույքի» մարտավարությունը

Ազատ Շահբազյան
«Հակառակ խաղադրույքը» սպորտային խաղադրույքների մարտավարության ձև է՝ բաղկացած ելքերի վրա խաղադրույքներից, որոնցից մեկը նախկինում կազմված էքսպրեսսի տարբերակներից մեկի ճիշտ հակադարձն է: Այս ձևով խաղացողն ապահովագրվում է և փորձում շահույթով մնալ ցանկացած ելքի դեպքում:

Բովանդակություն

Էքսպրեսսի օրինակ.

15:30 «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ»: Х2, գործակից 1.55

18:00 «Տոտենհեմ» – «Արսենալ»: Հ2, գործակից 2.2

21:45 «Ֆիորենտինա» – «Կիեվո»: Հ1, գործակից 1.6

Ընդհանուր գործակից. 5.45

Խաղադրույք: 100$

Մարտավարության պահանջը

Այս մարտավարության միակ, և, ըստ երևույթին, հիմնական պահանջը՝ էքսպրեսսի իրադարձությունները պետք է բաշխված լինեն տարբեր ժամերի, չընթանան միաժամանակ:

Էքսպրեսսի առաջին 2 խաղադրույքներն անցան. «Լիվերպուլը» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ «Արսենալը» լոնդոնյան դերբիում առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ: Մնաց էքսպրեսսի վերջին իրադարձությունը՝ «Ֆիորենտինայի» հաղթանակը, որն էլ հենց կօգտագործվի «հակառակ խաղադրույք» մարտավարությունում:

Այս դեպքում խաղադրույք է կատարվում «Ֆիորենտինայի» հաղթանակի հակառակ իրադարձության վրա — Х2 («Կյեվոն» չի պարտվի): Այդ ելքի գործակիցը 2,6 է:

Խնդիրը՝ կատարել խաղադրույք, նախնական հաշվարկելով նրա չափն այնպես, որ ցանկացած ելքի դեպքում խաղացողը մնա օգուտով:

Խաղադրույքի հաշվարկ

Խաղադրույքների հաշվարկի համար օգտագործվում է հետևյալ բանաձևը (էքսպրեսսի խաղադրույքի գումար * էքսպրեսսի գործակից / խաղադրույքի գործակից-«հակառակ խաղադրույք»): Վերը նշված օրինակի համար կլինի այսպես՝ 100$ *5,45 / 2.6 = 209,6$.

«Հակառակ խաղադրույքն» այսպիսի տեսք ունի. 2,6 գործակցով «Ֆիորենտինա» — «Կյեվո» խաղում X2 ելք, գումարը՝ 209,6$:

Խաղադրույքի հաշվարկումից հետո անպայման պետք է բոլոր հնարավոր ելքերի համար կատարել շահույթի հաշվարկ:

1) Եթե «Ֆիորենտինան» հաղթում է, ինչն ակնկալում էր էքսպրեսսը, շահույթը կկազմի. 100$ * 5.45 — (100+209,6) = 235,4$

2) Եթե «Ֆիորենտինան» չի հաղթում, ապա խաղացողը ստանում է. 209,6$ * 2.6 — (100+209,6) = 235,4$

«Հակառակ խաղադրույքն» այս դեպքում թույլ է տալիս խաղացողին ցանկացած իրավիճակում շահույթով մնալ, բայց այս մարտավարությունը, որպես կանոն, ընդամենը անվտանգության բնույթ ունի:

Բացառություն է կազմում այն դեպքը, երբ խաղացողի մոտ հայտնվում են տեղեկություններ տարբեր հանգամանքների մասին, որոնք պետք է թուլացնեն խաղադրույքի համար ընտրված թիմին:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ