Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Գեորգի Չերդանցեվ

Սպարտակ Պետրոսյան
Գերորգի Վլադիմիրիչ Չերդանցեվը (Փետրվարի 1, 1971, Մոսկվա, ԽՍՀՄ) հայտնի ռուս լրագրող է, ռադիո և հեղուստահաղորդավար, ֆուտբոլային մեկնաբան НТВ+ սպորտային ալիքներում:

Բովանդակություն

Կենսագրություն
80-ականներին Չերդանցեվը «Սպարտակ-2»-ի կազմում խաղացել է Մոսկվայի առաջնությունում, բայց ավարտել է կարիերան ծնկի վնասվածքի պատճառով: 1992-ին համալսարանում ավարտել է ուսումը: Վարժ խոսում է անգլերեն և իտալերեն լեզուներով: 90-ականների կեսերին Ստամբուլում աշխատել է որպես բանվոր:
1996-ին աշխատանքի է տեղավորվել «Ֆուտբոլային ակումբ» հաղորդման շրջանակներում, որը НТВ+ հեռուստաալիքով վարում էր Վասիլի Ուտկինը:
1999-2001 թվականներին եղել է «Եվրոպական ֆուտբոլի շաբաթը» հաղորդման վարողը: 2008-ին Չերդանցեվը դարձել է «Ֆուտբոլային երեկո» հաղորդման հաղորդավարը (НТВ+), սակայն թողել է այդ գործը 2011 թվականին:
Այժմ НТВ+ հեռուստաալիքով մեկնաբանում է Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը, նաև ժամանակին մեկնաբանել է Աշխարհի և Եվրոպայի առաջնությունները:
Գեորգի Չերդանցովի դերը ֆուտբոլում և ֆուտբոլի զարգացման մեջ շատ մեծ է: Նա բազմաթիվ մրցանակների է արժանացել՝ «Լավագույն մեկնաբան», «Լավագույն սպորտային լրագրող», «Ոսկե խոսափող» և այլն:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ