Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Ֆուտբոլում խախտումների վրա խաղադրույքներ. փորձագետների խորհուրդներ

Բուքմեյքերների Ռեյտինգ
Ինչպիսի՞ն է ֆուտբոլում խախտումների վրա խաղադրույքների ցանկը: Որո՞նք են խախտումների վրա խաղադրույքների նրբությունները: Ֆուտբոլային հանդիպումներում կանոնների խախտումների ճիշտ վերլուծություն: Խախտումների վրա խաղադրույքների լավագույն մարտավարությունները, խաղի առավելություններն ու թերությունները:

Բովանդակություն

Ֆուտբոլը միայն գոլեր խփելն ու խաղում հաղթանակի վրա խաղադրույքը չէ: Ժամանակի ընթացքում բուքմեյքերական ընկերությունները ֆուտբոլի կանխատեսումները դարձրել են բազմակողմանի և բեթթորներին տրամադրել են մեծ ընտրություն՝ ցանկում ներառելով վիճակագրության վրա խաղադրույքները: Դրա շնորհիվ խաղացողները հնարավորություն ստացան խաղադրույք կատարել ֆուտբոլում խախտումների վրա: Եկեք ուսումնասիրենք, թե ինչպիսին է ֆուտբոլում խախտումների վրա խաղադրույքների ցանկը, որոշենք տվյալ խաղադրույքի հիմնական հատկանիշները և խոսենք այս տեսակի կանխատեսումների համար ամենաարդյունավետ մարտավարությունների մասին:

Խախտումների ցանկ

Հաճախ ֆուտբոլային խաղերում խախտումների վերաբերյալ ցանկում հասանելի մարկետների ցանկն այնքան էլ մեծ չէ, որքան հիմնական հատվածում: Հիմնական խաղադրույքների տարբերակներից առանձնանում են հետևյալ իրադարձությունները.

  • Ելք. թիմերից որը կհաղթի թույլ տված խախտումների թվով
  • Տոտալ. խախտումների թվով թիմերի ընդհանուր կամ անհատական արդյունավետություն 
  • Ֆորա. թիմերի միջև խախտումների թվի տարբերություն: Կարելի է խաղադրույք կատարել առանձին խաղակեսերի կամ ամբողջ հանդիպման վրա: 
  • Զույգ/կենտ. խաղացողը պետք է կանխատեսի, թե հանդիպմանը/առանձին խաղակեսում ինչպիսին կլինի խախտումների թիվը՝ զու՞յգ, թե՞ կենտ:

Ставки на фолы в матче "Нижний Новгород" - "Сочи"

Կանոնների խախտման հետ կապված իրավիճակներին են վերաբերում նաև 11-մետրանոցները և դեղին քարտերը: Զգուշացումների համար ստեղծվել է առանձին բաժին՝ յուրաքանչյուր խաղի ցանկով: Իսկ ահա 11-մետրանոցը դիտարկվում է որպես առանձին իրադարձություն: 

Խաղադրույքի այս տարբերակը չունի իրադարձությունների մեծ քանակ. կարելի է խաղադրույք կատարել միայն խաղում 11-մետրանոցի առկայության վրա: Դա վերաբերվում է նաև հեռացումներին, բայց այստեղ որոշ բուքմեյքերներ նաև տոտալ են առաջարկում. կարող եք կանխատեսել խաղի հեռացումների քանակը: Հնարավոր է համակցված խաղադրույք՝ «11-մետրանոց և հեռացում՝ այո/ոչ», բայց դա հազվադեպ է հանդիպում:

Խախտումների վրա խաղադրույքների  առանձնահատկություններ

Խախտումների վրա խաղադրույքների ցանկը փոքր է, ուստի կանխատեսում կատարելու ընտրությունը սահմանափակ է: Ի տարբերություն գոլերի վրա ստանդարտ խաղադրույքների՝ խախտումների վրա խաղը ենթադրում է այլ գործոնների իմացություն: Վերլուծելիս բեթթորները հաշվի են առնում եղանակային պայմանները և այլն։ Հետևաբար, խախտումների վրա խաղադրույքների համար լավագույն միջավայրը լայվ ռեժիմն է։ Հանդիպման ընթացքում բեթթորները կարող են տեսնել, թե ինչ է կատարվում խաղում և հասկանալ, թե ինչպես կանցնի հանդիպումը, որքանով լոյալ կլինի մրցավարը ֆուտբոլիստների պահվածքին և այլն։

Սակայն խաղացողների մեծամասնությունը խաղադրույք է կատարում պրեմատչում, քանի որ բուքմեյքերները բարձր գործակիցներ են սահմանում իրադարձությունների համար մինչև հանդիպման մեկնարկը: Հենց հայտնի է դառնում յուրաքանչյուր թիմի կազմը, գնանշումներն ավելի ճիշտ արժեքներ են ստանում: Հետևաբար, յուրաքանչյուր հանդիպման ճիշտ վերլուծության դեպքում բեթթորները հիանալի հնարավորություն ունեն խաղալու մինչև հանդիպման մեկնարկը և վայելել խաղադրույքներ ձևակերպելու համար լավագույն պայմանները:

Ինչպե՞ս ճիշտ վերլուծել խախտումների վրա խաղադրույքները

Ֆուտբոլային հանդիպումը վերլուծելիս և խախտումների վրա խաղադրույք կատարելիս հաշվի առեք հետևյալ գործոնները.

  • Թիմերի կարգ: Խաղամակարդակի առումով հավասարությունն ազդանշան չի լինի խախտումների ստանդարտ քանակի ավելացման կամ նվազեցման համար: Բայց ֆավորիտների դեմ հետնապահները միշտ ավելի հաճախ են կոպիտ խաղում, հիշեք դա:
  • Թիմի խաղաոճ: Պաշտպանողական ֆուտբոլ դավանող թիմերը, ինչպիսիք են «Բարնլին», «Քրիսթալ Փելասը», «Վալյադոլիդը» միշտ խաղում են մրցակցի գրոհները կանխելու համար, ինչը ուղեկցվում է բազմաթիվ խախտումներով: Նման թիմերում շատ են խախտումներ կատարող խաղացողները։ Կան նաև թիմեր, որոնք նպաստում են փոքր տակտիկական խախտումների կատարմանը, օրինակ՝ «Մանչեսթեր Սիթին», «Յուվենտուսը»:
  • Մրցավար: Խախտումների քանակը կախված է նաև մրցավարության ոճից։ Պատմականորեն Բրիտանիայում մրցավարներն ավելի քիչ են սուլում, քան այլ երկրներում: Ամենախիստ մրցավարներն Իսպանիայում են, Ռուսաստանում և Պորտուգալիայում: Սակայն արժե ուշադրություն դարձնել նաև մրցավարի անձին և հաշվի առնել նրա վիճակագրությունը՝ ֆիքսելով խախտումները, դեղին քարտերը, հեռացումները և այլն։
  • Երկրորդ խաղակեսը ֆուտբոլիստների հոգնածության պատճառով ավելի է նպաստում խախտումներին: Լայվում խաղալիս հիշեք այս մասին:
  • Դիմակայության սկզբունքայնություն: Մեծ է հավանականությունը, որ «Լիվերպուլ» — «Էվերթոն», «Ռեալ» — «Բարսելոնա» դիմակայություններում կլինեն շատ խախտումներ:

Նաև հաշվի առեք հանդիպման եղանակային պայմանները, նախորդ խաղերում և թիմերի միջև հանդիպումներում խախտումների ցուցանիշները: Որքան շատ տեղեկատվություն ստանա խաղացողը, այնքան ավելի ճշգրիտ կլինի նրա կանխատեսումը:

Ֆուտբոլում խախտումների վրա խաղադրույքների մարտավարություններ

Ֆուտբոլային հանդիպումների համար բեթթորները ստեղծել են մեծ թվով տարբեր բեթթինգ-մոդելներ: Սակայն դրանցից ոչ մեկը հատուկ նախատեսված չէ խախտումների համար: Հետևաբար, խաղացողները ստիպված են խաղադրույք կատարել ըստ հին մարտավարությունների, որոնք ունիվերսալ են սպորտաձևերի մեծ մասի համար: Դիտարկենք դրանցից ամենահետաքրքիրն ու արդյունավետը:

Հետնապահի ֆորա

Արդեն ասացինք, որ ֆավորիտների հետ հանդիպումներում հետնապահներն ավելի հաճախ են խախտումներ կատարում: Մարտավարություններից մեկը հիմնված է դրա վրա։ Վերջինիս էությունը հետևյալն է. մենք ընտրում ենք հանդիպում, որտեղ ակնհայտ ֆավորիտը մրցում է հետնապահի հետ: Սակայն դրա հետ մեկտեղ ավելի թույլ թիմը պետք է խաղալու մոտիվացիա ունենա՝ անձնական կամ մրցաշարային։ Օրինակ՝ սկզբունքային դիմակայության խաղ («Շալկե» — «Բորուսիա Դորտմունդ» կամ «Աուգսբուրգ» — «Բավարիա»), որում հետնապահը հնարավորինս երկար կպաշտպանի իր արդյունքը։

Եթե կարգերի տարբերությունը շատ մեծ է, ապա հետնապահի դիմադրության աստիճանն ավելի ցածր կլինի, ինչը բացասաբար կազդի ֆորայի վրա:

Պետք է խաղադրույք կատարել ամբողջ հանդիպման համար խախտումների թվով հետնապահի բացասական ֆորայի վրա: Միևնույն ժամանակ, աշխատեք չընտրել այն թիմերին, որոնք խաղում են մրցակցի կիսադաշտում տակտիկական խախտումներով («Մանչեսթեր Սիթի», «Նապոլի», «Լիոն»): Այս մարտավարությամբ խաղադրույքների անցման գործակիցը բարձր է՝ կանխատեսումների մոտ 65%-ը։ Պարտությունների դեպքում կարող եք խաղալ «դոգոն»-ով՝ ավելացնել խաղադրույքի նոմինալը հաջորդ հանդիպման համար և խաղալ այս սխեմայով՝ մինչև հաղթանակ: Բայց ավելի լավ կլինի, եթե դուք պարզ վերլուծություն կիրառեք։

Մակքյունի մարտավարություն

Այս մարտավարությունը ենթադրում է գործակիցների շարժին հետևելը: Սկզբունքն այսպիսին է՝ եթե հանդիպումից մի քանի րոպե առաջ «прогруз» է եղել (մենք նայում ենք ըստ ստանդարտ լայնույթի, ոչ թե ըստ խախտումների), ապա խաղադրույք ենք կատարում դրա վրա։ Օրինակ՝ խաղում են «Սևիլիան» և «Աթլետիկոն»: Երկու թիմերի գնանշումները հավասար էին, սակայն մեկնարկային սուլիչից 3 րոպե առաջ «Աթլետիկոյի» գնանշումը իջավ, այսինքն՝ նրա հաղթանակի գործակիցը նվազեց: Դա նշանակում է, որ թիմի հաղթանակի հնարավորությունը մեծացել է, իսկ տակտիկական բնույթի խախտումները կօգնեն թիմին պահպանել հաղթանակը։

Ըստ Մակքյունի մարտավարության՝ պետք է հաղթի այն թիմը, որի օգտին հանդիպման մեկնարկից առաջ տեղի է ունեցել գործակիցների վերջին շարժը: Խախտումները պայքարի հիանալի գործիք են մրցակիցների դեմ, ինչի մասին գիտի ցանկացած ժամանակակից թիմ, այդ պատճառով շեշտը դրվելու է այս տարրի վրա, հատկապես՝ խաղավերջում:

Խախտումների վրա խաղադրույքների առավելություններ և թերություններ

Խախտումների վրա խաղադրույքների առավելություններին են դասվում հետևյալ գործոնները.

  • Խաղադրույքների հասանելիություն: ԲԳ-ների մեծամասնությունը հնարավորություն են տրամադրում խաղադրույք կատարել խախտումների վրա:
  • Պարզ վերլուծություն: Խաղադրույքի ընտրության համար պետք է վերլուծել մի քանի գործոն:
  • Խաղադրույքի արժեք: Բուքմեյքերները ոչ միշտ են ճիշտ հաշվարկում գործակիցները, ինչը խաղացողի գրագետ վերլուծության դեպքում օգնում է որոշել գերագնահատված իրադարձությունը և խաղադրույք կատարել դրա վրա:

Խախտումների վրա խաղադրույքների ակնհայտ թերություններ չկան, ինչն այս բեթթինգն ավելի գրավիչ է դարձնում խաղացողների համար:

Ամփոփում

Ֆուտբոլում խախտումների վրա խաղադրույքը լավ հնարավորություն է ստուգելու ձեր վերլուծական կարողությունները: Բուքմեյքերի ցանկում կանոնների խախտման համար մարկետների առկայությունը թույլ է տալիս ոչ միայն ապահովագրված խաղադրույքներ կատարել, այլև ռիսկի դիմել: Բուքմեյքերները հաճախ սխալվում են խախտումների վրա իրադարձությունների հավանականությունը գնահատելիս, ինչը թույլ է տալիս բեթթորներին խաղադրույք կատարել ավելի գրավիչ պայմաններով: Ստուգված մարտավարության համաձայն խաղալը ձեզ հնարավորություն կտա կայունացնել շահույթը և այն կանոնավոր դարձնել:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ