Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Ֆուտբոլում անկյունայինների վրա խաղադրույքներ

Բուքմեյքերների Ռեյտինգ
Ֆուտբոլում անկյունայինների վրա խաղադրույքների ի՞նչ տարբերակներ են հասանելի բեթթորներին: Որո՞նք են այս խաղադրույքի հիմնական նրբությունները: Անկյունայինների վերլուծության էությունը ֆուտբոլային հանդիպումներում։ Անկյունային հարվածների վրա խաղադրույքների առավելություններն ու թերությունները։

Բովանդակություն

Ֆուտբոլային խաղադրույքներում կա վիճակագրության առանձին ցանկ, որտեղ բեթթորները հատուկ ուշադրություն են դարձնում անկյունային հարվածներին: Այս մարկետը բեթթինգում հայտնվել է ոչ վաղ անցյալում, բայց այն արդեն շատ տարածված է խաղացողների շրջանում: Այս հոդվածում մենք կքննարկենք, թե ինչպես կարելի է խաղադրույք կատարել ֆուտբոլում անկյունայինների վրա, կխոսենք այս տեսակի խաղադրույքի կանխատեսման առանձնահատկությունների մասին և կներկայացնենք ամենաշահավետ մարտավարությունները:

Անկյունայինների վրա խաղադրույքների ցանկ

Անկյունայինների ցանկում կարելի է խաղադրույք կատարել հետևյալ մարկետների վրա.

  • Ելք (հանդիպման կամ խաղակեսի): Խաղադրույք կոնկրետ ժամանակահատվածի կամ ամբողջ հանդիպման համար անկյունայինների թվով հաղթող թիմի վրա: Հնարավոր է կրկնակի շանսով խաղադրույք՝ 1Х, Х2 կամ 12:
  • Տոտալ (հանդիպում/խաղակես): Խաղադրույք որոշակի ինտերվալի արդյունավետության վրա: Նաև կա կոնկրետ թիմի անհատական տոտալի վրա խաղադրույք կատարելու հնարավորություն:
  • Ֆորա (հանդիպմանը կամ խաղակեսում): Թիմերի միջև իրացրած անկյունայինների հանդիկապի վրա խաղադրույք: Ֆորան լինում դրական և բացասական, ինչպես նաև զրոյական: Բուքմեյքերի ցանկում կան խաղադրույքներ ասիական և եվրոպական ֆորաների վրա։ + նշանն օգտագործվում է հետնապահի վրա խաղադրույքն ապահովագրելու համար, իսկ բացասական ֆորայի վրա խաղը նշանակում է խաղադրույք ֆավորիտի վստահ հաղթանակի վրա:
  • Զույգ/կենտ (խաղակեսի կամ հանդիպման): Խաղ տոտալի վրա. պետք է կռահել՝ խաղի կոնկրետ ժամանակահատվածում ընդհանուր անկյունայինների թիվը կլինի զու՞յգ, թե՞ կենտ:
  • Ելք+տոտալ: Համակցված իրադարձություն, որում պետք է կռահել ոչ միայն հանդիպման վերջնական արդյունքը, այլև անկյունայինների քանակը՝ քի՞չ, թե՞ շատ՝ նշված թվից:

Անկյունայինների վրա խաղադրույքների ցանկն այնքան էլ լայն չէ, սակայն տոտալների և ֆորաների տատանումների պատճառով խաղացողներն ունեն խաղադրույքների ընտրություն: Այժմ դիտարկենք անկյունային հարվածների վրա խաղադրույք կատարելու հիմնական բնութագրիչ գործոնները:

Անկյունայիների վրա խաղադրույքների նրբություններ

Անկյունայինների համար բուքմեյքերական ցանկում ստեղծվել է առանձին սլոտ, որն իր ձևաչափով նման է գոլերի վրա սովորական խաղադրույքներին: Դուք կարող եք խաղադրույք կատարել խաղակեսի կամ խաղի համար, կան ստանդարտ իրադարձություններ՝ հանդիպման արդյունք, տոտալ, ֆորա, զույգ/կենտ, բայց խաղադրույքի այս բոլոր տարբերակները ստեղծվել են անկյունայինների համար: Ֆորմալ առումով, տվյալ մարկետի վրա խաղադրույքներ կատարելու կարգը ոչնչով չի տարբերվում գոլերի վրա սովորական բեթթինգից: Հետևաբար, խաղի այս ուղղությունը չունի առանձնահատկություններ, բացառությամբ լայվ ռեժիմում ցանկի ավելի հաճախակի արգելափակումներից:

Խաղադրույքների գրագետ վերլուծություն

Յուրաքանչյուր հանդիպում վերլուծելիս խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել հետևյալ գործոններին.

  1. Դաշտ և եղանակ: Այս համակցությունից է կախված գրոհների արագությունը և դարպասին հարվածների քանակը: Հորդառատ անձրևը և ցածրորակ դաշտը գործոններ են, որոնք նվազեցնում են արագ խաղի և մեծ թվով անկյունայինների հավանականությունը: Իսկ չոր ու պարզ եղանակի և լավ մարզադաշտի դեպքում խաղը դիտարժան կլինի:
  2. Թիմերի միջին գիծ: Այս կետը ներառում է նաև դասավորությունը, խաղի սխեման։ Եթե ​​թիմն ունի ակտիվ եզրային պաշտպաններ և միջին գծում կրեատիվ խաղացողներ, ապա անկյունայինների ՏՇ մարկետի հավանականությունը մեծանում է: Քիչ տեղաշարժվող կիսապաշտպանությունը, որը չի նպաստում եզրերով խաղին, դժվար թե կարողանա բավականաչափ սրություն ստեղծել մրցակցի դարպասի մոտ:
  3. Ֆուտբոլիստների հասակ: Այստեղ ամեն ինչ ակնհայտ է. որքան բարձր է հասակը, այնքան ավելի շատ են դեպի մրցակցի տուգանային հրապարակ փոխանցումները, ինչը հանգեցնում է անկյունայինների:
  4. Թիմի կարգ: Ֆավորիտի խաղը հետնապահի դեմ հաճախ ցույց է տալիս, որ ավելի ուժեղ թիմն ավելի հաճախ է գրոհելու և ավելի շատ հնարավորություններ կունենա: Բայց, եթե նման ակումբը չունի մոտիվացիա, ապա հետնապահը կարող է անկյունայինների քանակով խոշոր հաշվով չպարտվել մրցակցին։
  5. Սեփական դաշտի գործոն: Կան թիմեր, որոնք լավ են խաղում միայն տանը։ Օրինակ, դժվար թե «Ունիոնը» կարողանա անկյունայիններով հաղթել «Բավարիային»՝ խաղալով Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում։ Սակայն սեփական խաղադաշտում իրավիճակը մի փոքր այլ կլինի, և բուքմեյքերները ֆավորիտի համար կսահմանեն սովորական ֆորաներ: Հետևաբար, ավելորդ չի լինի առանձին ուսումնասիրել տնային խաղերում անկյունայիների վիճակագրությունը։
  6. Դարպասապահի անհատականություն, մարզավիճակ: Կան դարպասապահներ, ովքեր փորձում են հնարավորինս անթերի հեռացնել սպառնալիքը իրենց դարպասից, որպեսզի չնշանակվեն ստանդարտ դիրքեր: Նրանց թվում են Ալիսոնը «Լիվերպուլից», Յան Օբլակը՝ «Աթլետիկոյից», Սամիր Հանդանովիչը՝ «Ինտերից» և շատ ուրիշներ: Կան նաև հակադարձ օրինակներ՝ Դավիդ դե Խեա, Թոմ Հիթոն, Նիկ Պոուպ, Լուկաշ Ֆաբիանսկի. այս դարպասապահները գրեթե ամեն խաղում փրկում են իրենց թիմերին՝ հետ մղելով անհավանական հարվածնր: Կարևոր է հաշվի առնել դարպասապահների վիճակագրությունը և նրանց խաղաոճը:

Ֆուտբոլում անկյունայինների վրա խաղադրույքների մարտավարություններ

Ֆուտբոլում անկյունայինների համար խաղացողները հազվադեպ են հատուկ մարտավարություններ մշակում: Բայց որոշ մարտավարություններ արժանի են ուշադրության, եկեք խոսենք դրանց մասին:

Երկու

Այս մոդելը ենթադրում է համակցված իրադարձությամբ խաղ ֆավորիտի վրա՝ հաղթանակ + տոտալ անկյունայիններ: Եթե ​​թիմն ավելի շատ ժամանակ է ծախսում հարձակման վրա, բայց չի կարողանում գոլ խփել, դա ավարտվում է մեծ թվով անկյունայիններով: Հետևաբար, խելամիտ կլինի խաղալ խաղադրույքի դիտարկված տարբերակի վրա:

Խաղադրույքի լավագույն տարբերակը՝ «ֆավորիտի հաղթանակ + անկյունայինների թվով բացասական ֆորա»-ն է: Բայց նման իրադարձությունները ոչ բոլոր բուքմեյքերական ընկերություններում են հասանելի, ուստի օպտիմալ տարբերակ կլինի օգտվել «հաղթանակ + ֆավորիտի՝ անկյունայինների թվով անհատական տոտալ» կանխատեսումից: 

Հանդիպման ընտրությունը ևս կարևոր է։ Խաղացեք լայվում և ընտրեք այն հանդիպումը, որտեղ ավելի ուժեղ թիմը կմրցի ամուր հետնապահի դեմ, որը կարող է գոնե ինչ-որ պայքար առաջարկել: Այս դեպքում ֆավորիտը որոշակի ժամանակ կփորձի պաշտպանությանը և կվաստակի անկյունայիններ, որից հետո վերջապես կկարողանա առաջ անցնել հաշվի մեջ. խաղադրույքը հնարավորինս մոտ կլինի հաղթանակին: Մարտավարությունը լավն է նրանով, որ կարելի է խաղալ բարձր գործակցով. դիտարկվող իրադարձության համար գործակիցը կլինի 2-ի սահմանում կամ ավելի բարձր:

Պարտվող ֆավորիտ

Այստեղ պետք է ընտրել հանդիպումներ, որոնցում հետնապահը 1-2 գոլ է խփել ֆավորիտին: Եթե ավելի ուժեղ թիմը խաղա տանը, ապա ավելի լավ։ Պետք է խաղադրույք կատարել տանը խաղացող ավելի ուժեղ թիմի անկյունայինների թվով բացասական ֆորայի վրա:  

Խաղադրույքի անցնելու հավանականությունը գնահատելու համար օգտվեք հատուկ վիճակագրական ծառայություններից, որոնց միջոցով կարող եք տեսնել վերջին հանդիպումներում անկյունայինների քանակը: Օրինակ՝ FlashScore-ից: Միևնույն ժամանակ, փորձեք ինքներդ հաշվարկել տոտալը

Առավելություններ և թերություններ

Անկյունայինների վրա խաղադրույքները լավն են նրանով, որ գրեթե բոլոր բուքմեյքերական ընկերությունները ցանկ ունեն այս վիճակագրության վերաբերյալ: Խաղադրույքը հասանելի է բոլոր սերվիսներում, ընդ որում՝ կարելի է կատարել  ընտրություն լավագույն ընկերությունների շրջանում, որոնք առաջարկում են անկյունայինների վրա ֆորաների և տոտալների մեծ ընտրություն: Երբ օգտագործում եք արդյունավետ մարտավարություններ, ինչպիսին է օրինակ վերը նշվածը, անկյունայինների վերաբերյալ կանխատեսումները կարող են դառնալ ձեր խաղի շահութաբեր մասը:

Անկյունայինների վրա խաղում թերություններ չկան: Հաջողակ լինելու համար բավական է ճիշտ վերլուծել յուրաքանչյուր հանդիպումը և ավելի շատ ժամանակ հատկացնել այդ պահին։ Այնուամենայնիվ, որոշ խաղացողների համար վերլուծության վրա ժամանակի վատնումն անուղղակի թերություն է, որն այդքան էլ ճիշտ չէ. վերլուծությունը պետք է մանրամասն կատարվի՝ խաղադրույքի շահելու հավանականությունը մեծացնելու համար:

Ամփոփում

Ֆուտբոլում անկյունայինների վրա խաղադրույքները շահույթ ստանալու լավ գործիք են: Հանդիպումների ճիշտ վերլուծությունը, ճիշտ ֆինանսական մարտավարության կիրառումը, խաղային մարտավարություններին հետևելը. այս հատկանիշների սիմբիոզը խաղացողին կայուն շահույթ ստանալու հիանալի հնարավորություն կտա: Բուքմեյքերների մեծամասնության մոտ այս տեսակի խաղադրույքի առկայությունը բեթթորներին իրադարձությունների ազատ ընտրության հնարավորություն է տալիս:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ