Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Ֆուտբոլային խաղադրույքների մարտավարություններ

Արտյոմ Ասլանյան
Ֆուտբոլը բուքմեյքերական ընկերությունների խաղացողների մոտ համարվում է ամենահայտնի սպորտաձևը և բնականաբար, մի շարք ֆուտբոլային մարտավարություններ կան ինչպես նախախաղյա, այնպես էլ live ռեժիմով խաղադրույքներում: Այս հոդվածում մենք կընդգծենք ֆուտբոլային խաղադրույքների ամենահայտնի ու արդյունավետ մարտավարությունները:

Բովանդակություն

Ֆուտբոլային մարտավարությունների արդյունավետությունը

Սկսենք նրանից, որ անպարտելի ֆուտբոլային մարտավարություններ (և ընդհանրապես, ցանկացած սպորտաձևում) չեն լինում: Սակայն ստրատեգիայով խաղը բարձրացնում է մեր խաղադրույքի արդյունավետությունը` խաղին տալով հստակություն և երկարաժամկետ հեռանկարում բարձրացնելով հաղթանակի շանսերը: Պետք է նշել նաև, որ ֆուտբոլային մարտավարությունների օգտագործումը լավ է նրանով, որ բուքմեյքերական ընկերությունները հնարավորություն են տալիս այդ սպորտաձևի վրա ամենամեծ գումարները խաղադրույք կատարել: Հատկապես դա վերաբերվում է թոփ մակարդակի հանդիպումներին, որտեղ որոշ ընկերություններում մաքսիմումները կազմում են հարյուր հազարավոր դոլարներ:

Մարտինգեյլ

Մեծ մաքսիմումները լավ են ֆուտբոլային խաղադրույքների ողջ խմբի համար, որոնք հիմնված են Մարտինգեյլի մարտավարության կամ, ինչպես ասում են, «Դոգոն» ստրատեգիայի վրա: Մարտինգեյլի մարտավարության դասական տարբերակում նախորդ անհաջող քայլի դեպքում մեր ամեն նոր խաղադրույքը մեծանում է երկու անգամ:

Ֆուտբոլը լավ է նրանով, որ խաղացողներին հնարավորություն է տալիս իրենց ցանկությամբ ընտրել խաղադրույքի տեսակը: Ինչ-որ մեկը նախընտրում է «Դոգոն» մարտավարության ժամանակ խաղադրույք կատարել ելքի վրա, մյուսը` տոտալի և այդպես շարունակ: Այս մարտավարությունը կարելի է կիրառել ինչպես կոնկրետ թիմերի, այնպես էլ ողջ մրցաշարի խաղերում: Օրվա թոփ հանդիպումների վրա ամենատարածված խաղադրույքներում ևս բավական հայտնի է Մարտինգեյլի մարտավարությամբ խաղը:

Եթե խաղադրույքի գործակիցը մեզ հարմար չէ, ինչպես հաճախ է լինում, քանզի տարածված խաղադրույքները սովորաբար 2-ից ցածր գործակցով են լինում, ապա միշտ կարելի է հեշտությամբ ուղղել դա: Մաքուր հաղթանակի փոխարեն ընտրել բացասական ֆորան, արժեք ավելացնել տոտալին և այդպես շարունակ:

Ֆուտբոլային այդ մարտավարությամբ են կազմվում ամենահայտնի խաղադրույքներից ոչ մեծ էքսպրեսսները: Օրինակ` աութսայդերների դեմ «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակները:

Օսկար Գրայնդ

Բացի Մարտինգեյլի մարտավարության դասական տարբերակից, կան նաև ֆուտբոլային խաղադրույքների փոփոխված ստրատեգիաներ, որոնք հիմնված են դոգոն խաղի վրա: Օրինակ` Օսկար Գրայնդի մարտավարությունը: Ստրատեգիայի էությունը կայանում է շահույթին կոնկրետ տոկոսավճարի ստացման մեջ: Մարտինգեյլի մարտավարությունից հիմնական տարբերությունը նրանում է, որ պարտվելու դեպքում մենք միշտ չենք ավելացնում խաղադրույքի չափը: Ֆուտբոլային խաղերի այս ստրատեգիայի օգտագործման դեպքում կարևոր է ավելի հարմար իրադարձությունների ընտրությունը: Դրանք կրկին կարող են լինել կոնկրետ թիմերի կամ մրցաշարերի վրա տոտալներ կամ ելքեր, կամ էլ նույն ամենահայտնի խաղադրույքները:

60% խաղադրույքների համակարգ

Մարտինգեյլի մարտավարության տարրեր կան նաև 60% խաղադրույքների համակարգ ստրատեգիայում: Խաղադրույքների այս մարտավարությունում ֆուտբոլային խաղերի ընտրության ժամանակ պետք է ընտրել խաղային օրվա ամենահայտնի խաղադրույքները, որոնց լինելու հնարավորությունները մեծ են, առավելագույնս նվազեցնել ամենաշատը 4 անգամ անընդմեջ պարտվելու հավանականությունը [1], ինչը մահացու է մեր հաշվի համար այս ստրատեգիայով խաղի դեպքում:

Դանիական համակարգ

Խաղադրույքների դանիական համակարգ կամ դանիական մարտավարություն` ևս մեկ ֆուտբոլային խաղադրույքների տարատեսակ, որը հիմնված է Մարտինգեյլի ֆինանսական մարտավարության վրա: Տարբերությունը նրանում է, որ խաղադրույքի արժեքներն աճում են թվաբանական պրոգրեսիայով, իսկ փակվել պլյուսում մենք կարող ենք մեր խաղադրույքի գործակցի ավելացման շնորհիվ: Այս ստրատեգիայում ֆուտբոլային հանդիպումների ընտրության ժամանակ պետք է արդեն ֆանտազիա, քանզի հայտնի խաղադրույքները չեն անցնում, երբ գործը հասնում են մեծ գործակիցներով խաղադրույքների ընտրությանը: Կարելի է «որսալ սենսացիան» և խաղադրույք կատարել տարածված խաղադրույքի դեմ: Օրինակ` ակնհայտ աութսայդերի չպարտվելու խաղադրույքը մեծ թիմի դեմ խաղում: Փորձառու խաղացողների շրջանում կան ֆուտբոլային հանդիպման ճշգրիտ հաշիվը գուշակելու սիրահարներ: Դանիական համակարգն այս դեպքում հիանալի համապատասխանում է, քանզի այս ստրատեգիայի դեպքում հաշիվը հնարավորություն է տալիս պահպանել մեծ քանակությամբ անհաջող քայլեր:

Դալամբեր և Ֆլեթ

Մարտինգեյլի մարտավարությամբ խաղ է համարվում նաև Դալամբերի ստրատեգիան: Այդ մեթոդն ավելի անվտանգ է, քան սովորական Ֆլեթը: Ֆլեթի խաղադրույքների մարտավարությունը կամ հաշվից ֆիքսված տոկոս ստրատեգիան, ֆուտբոլային խաղադրույքներում բավականին տարածված է: Հատկապես դա վերաբերվում է մեծ գումարային միջոցներով պրոֆեսիոնալ խաղացողներին:

Ֆլեթի մարտավարության դասական տարբերակում մենք միշտ խաղադրույք ենք կատարում մեր հաշվից այդ նույն տոկոսը: Այսինքն` գումարը մշտապես ճշգրտվում է` կախված մեր գումարային միջոցների աճումից կամ նվազումից:

Գուցե ֆուտբոլային խաղադրույքներում հենց Ֆլեթի մարտավարությունն է համարվում ամենահայտնին և լայն օգտագործվում ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սկսնակ խաղացողների կողմից:

Միլլերի կառավարումը

Ֆուտբոլային խաղադրույքներում պետք է ընդգծել նաև Միլլերի ֆինանսական կառավարումը: Միլլերի ստրատեգիան լայն տարածում ունի պրոֆեսիոնալ խաղացողների շրջանում: Տարբերվում է չափազանց ցածր ռիսկերով, քանզի նույնիսկ ընդհանուր հաշվից 2% խաղադրույքն այս ֆինանսական համակարգի հեղինակին համարում է շատ ռիսկային: Նա առաջարկում է ընդհանուր գումարային միջոցներից խաղադրույք կատարել 1%-ից ոչ ավելին:

Մեր կարծիքով` այս մարտավարության համար ֆուտբոլային հանդիպումների ընտրության ժամանակ պետք է ընտրել արժեքավոր խաղադրույքներ, որտեղ բուքմեյքերը հակադիր ելքի նկատմամբ թերագնահատում ունի:

Հակառակ խաղադրույք

Ֆուտբոլային հանդիպումների էքսպրեսսների սիրահարների մոտ բավականին տարածված է հակառակ խաղադրույք մարտավարությունը: Դրա էությունը էքսպրեսսի ապահովագրումն է, որն արդեն գրեթե անցել է: Էքսպրեսսի համար ավելի լավ կլինի իրադարձությունները կազմել մաքսիմալ անցանելի խաղադրույքներից:

Տանկային հարձակման մեթոդը

Ֆուտբոլային խաղադրույքների որոշ սիրահարներ օգտագործում են տանկային հարձակման մեթոդ անվանումով մարտավարությունը: Այս ստրատեգիայի համար հանդիպումների ընտրության ժամանակ պետք է նախապատվությունը տալ մեծ թիմերի հաղթանակներին: Այն բարձրացնում է շանսերը նրա, որ մեր «տանկերից» մեկը կհասնի իր նպատակին և մեր հաշիվը կավելացնի:

Ոչ-ոքիներին հակառակ խաղադրույքներ

Betfair բորսայի խաղացողների համար ֆուտբոլային խաղադրույքների լավագույն մարտավարությունը համարվում է ոչ-ոքիներին հակառակ խաղադրույքները: Այդ ստրատեգիան լայն տարածում է գտել ֆուտբոլային խաղադրույքների սիրահարների մոտ: Դրանով խաղում են բազմաթիվ պրոֆեսիոնալ խաղացողներ, իսկ բորսան այս ստրատեգիայի համար լավն է նրանով, որ հնարավորություն է տալիս շատ մեծ գումարներ խաղադրույք կատարել:

Այսպիսով` չափազանց շատ ֆուտբոլային խաղադրույքների մարտավարություններ կան: Կարևոր է նախընտրած ֆինանսական ստրատեգիաների ընտրել օպտիմալը, որը առավելագույնս կհամապատասխանի մեր գիտելիքներին ու ինտուիցիային և հարմար կլինի մեր գումարային միջոցների համար:

Մեջբերում

  • Այս մարտավարությունը մեծ ռիսկ է պարունակում: Պարտվածների շարքը կարող է ձգվել մինչև 10-20 խաղադրույք:
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ