Այս հոդվածում «Բուքմեյքերների ռեյտինգը» պատմում է, թե ինչ է ֆորան ֆուտբոլում, ինչ առանձնահատկություններ ունեն այս մարկետի վրա խաղադրույքները և ինչ տեսակի ֆորաներ են հանդիպում բուքմեյքերի լայնույթում: Դուք նաև կսովորեք, թե ինչպես ԲԳ-ում խաղադրույք կատարել ֆուտբոլային ֆորայի վրա, արդյոք կա՞ն այս մարկետի համար խաղադրույքների շահավետ մարտավարություններ և որոնք են հանդիկապների վրա խաղի հիմնական առավելություններն ու թերությունները:
Ֆորան հանդիպման/խաղակեսի/այլ սահմանափակ հատվածի շրջանակում թիմերի միջև խփած գոլերի կամ առանձին վիճակագրական ցուցանիշների քանակի տարբերությունն է: Ինչպես մյուս սպորտաձևերում, ֆուտբոլային հանդիկապը ևս նշվում է «Ֆ» տառով, որին կցվում է թիմի համարը և բուքմեյքերական ընկերության կողմից սահմանված արժեքը։ Օրինակ, Ֆ1 (-1.5), Ֆ2 (+3.5) և այլն: Ֆուտբոլում ֆորաների շրջանակը մեծ չէ, քանի որ այս մարզաձևի արդյունավետությունն ամենացածրերից է։ Հետևաբար, միջակայքը միջինում տատանվում է 6-8 զույգ իրադարձությունների սահմանում. օրինակ՝ Ֆ (-4,5)-ից մինչև Ֆ (+4,5):
Ֆուտբոլային ֆորան ունի մի քանի դասակարգում: Հանդիկապների կատեգորիաների թվում են.
Դրական ֆորան մարկետ է, որի դեպքում ընտրված թիմի խփած գոլերի քանակին ավելացնում է n գոլեր:
Օրինակ. «Կալյարի» — «Ջենոա» Ա Սերիայի հանդիպում: Խաղադրույք ենք կատարում Ֆ1 (+1,5)-ի վրա, այժմ «Կալյարին» ունի 1,5 գոլի առավելություն։ Եթե խաղն ավարտվի 0:2 հաշվով, մենք կպարտվենք, քանի որ վերջնական հաշիվը կլինի 1,5:2։ «Կալյարիի» հաղթանակի և ոչ-ոքի արդյունքի դեպքում խաղադրույքը կանցնի, նույն արդյունքը կլինի տանտերերի 1 գնդակի տարբերությամբ պարտության դեպքում։
Բացասական ֆորան իրադարձություն է, որի շրջանակում բուքմեյքերն ընտրված թիմից հանում է n թվով գնդակ:
Օրինակ. «Սենեգալ» — «Կաբո Վերդե» Աֆրիկայի ազգերի գավաթի հանդիպում: Ֆ1 (-2,5) խաղադրույք կատարելիս անցման համար անհրաժեշտ է, որ տանտերերը հաղթեն նվազագույնը 3 գնդակի տարբերությամբ։ Եթե հանդիպումն ավարտվի 2:2, 3:1 կամ 0:0 հաշվով, ապա մեր խաղադրույքը կպարտվի։
Ֆորա (0)-ն խաղադրույք է թիմերից մեկի հաղթանակի վրա, ոչ-ոքիի դեպքում խաղադրույքը հաշվարկվում է «1.0» գործակցով (տեղի է ունենում վերադարձ): Մարկետը հաճախ է հանդիպում և խաղի ցանկացած հատվածի համար՝ խաղակեսի կամ հանդիպման առանձին ինտերվալների՝ 1-ից 15-րդ, 15-ից 30-րդ, 30-ից 45-րդ րոպե և այլն:
Օրինակ. ընտրենք Կոտ դ’Իվուար — Եգիպտոս Աֆրիկայի ազգերի գավաթի խաղը։ Եթե խաղադրույք կատարենք Ֆ2 (0)-ի վրա, ապա մեզ անցման համար անհրաժեշտ է, որ եգիպտոսցիները հաղթեն ցանկացած հաշվով։ Ոչ-ոքիի դեպքում կվերադարձվի խաղադրույքը, իսկ եթե Կոտ դ’Իվուարը հաղթի, ապա մեր խաղադրույքը կպարտվի:
Ֆուտբոլում հանդիկապն իր հերթին բաժանվում է 2 մեծ կատեգորիայի՝ ամբողջական և կոտորակային:
Ամբողջական ֆորաները (ամբողջ թիվ) որպես կանոն Ֆ1(1), Ֆ1(-2), Ֆ1(3)-ն են և այդպես շարունակ: Նաև այս հանդիկապներն անվանում են եվրոպական: Այսպիսի մարկետների հաշվարկը տեղի է ունենում հետևյալ կերպ.
Կոտորակային ֆորաներն (ասիական) ունեն տասնորդական կոտորակների ձևաչափ՝ Ֆ1 (+1,5), Ֆ2 (-2,5) և այլն: Ասիական ֆորաները լինում են քառորդական՝ Ֆ1 (-0,25), Ֆ2 (+1,75), ինչպես նաև կիսատ՝ Ֆ1 (+0,5), Ֆ2 (-3,5): Այստեղ խաղադրույքը հաշվարկվում է այսպես:
Գոլերի ֆորան սովորական մարկետ է, ուստի հանդիկապների վրա խաղադրույք կատարելիս գործողությունների հաջորդականությունը նույնն է, ինչ մյուս բոլոր իրադարձությունների դեպքում: Խաղադրույք կատարելու համար հետևեք հետևյալ հրահանգներին.
Կան մի քանի հետաքրքիր մարտավարություններ՝ ֆուտբոլային խաղերում դիտարկվող մարկետի վրա խաղադրույք կատարելու համար, որոնք երկարաժամկետ կարող են մշտական շահույթ բերել: Առաջին մոդելը խաղակեսում ֆավորիտի վրա խաղն է: Այստեղ պետք է խաղադրույք կատարել ավելի ուժեղ թիմի բացասական ֆորայի վրա՝ այն դեպքում, եթե խաղակեսի մեկնարկային 10-15 րոպեի ընթացքում ակումբը գոլ է բաց թողնում հետնապահից: 0 ֆորայով հաղթանակի վրա խաղադրույքի գործակիցը կհասնի մինչև 2,2+, և այդ պահին պետք է խաղադրույք կատարել: Խաղադրույքների 50%-ի շահումը երկարաժամկետ եկամուտ կբերի:
Օրինակ. «Նանտ» — ՊՍԺ Լիգա 1-ի հանդիպում: Առաջին խաղակեսում հյուրերի հաղթանակի համար բուքմեյքերը տրամադրում է 1,60 գործակից։ Եվ ահա փարիզցիները 13-րդ րոպեին գոլ են ընդունում: Ֆ2 (0)-ի գործակիցը հասել է մինչև 2,15: Այժմ իրադարձության վրա խաղադրույք կատարելու ճիշտ պահն է: Եթե ՊՍԺ-ն չկարողանա հաղթել, ապա խաղադրույքը չի անցնի: Ոչ-ոքին կհանգեցնի գումարի վերադարձի, իսկ փարիզցիների հաղթանակի դեպքում խաղադրույքը կանցնի:
Երկրորդ մարտավարությունը գավաթային հանդիպումներում հաղթող թիմի վրա բացասական ֆորայով խաղադրույք կատարելն է: 80-րդ րոպեից հետո թիմը պետք է գավաթային խաղում հաղթի 1 գնդակի տարբերությամբ։ Այդ պահին պարտվող թիմին անհրաժեշտ կլինի ամբողջ ուժը ներդնել հաշիվը հավասարեցնելու և հանդիպումը լրացուցիչ ժամանակ տեղափոխելու վրա: Դա անելու համար հարկավոր կլինի բացվել և ռիսկի դիմել, ինչը հակագրոհների հնարավորություններ է ստեղծում հաղթող թիմի համար: Խաղավերջում Ֆ (-1,5)-ի համար գնանշումները կլինեն 2,2+ սահմաններում, ինչը թույլ կտա լավ շահույթ ստանալ խաղադրույքի 50%-ի անցման դեպքում:
Օրինակ՝ ԲԿՄԱ — «Շիննիկ» հանդիպում: Տանտերերը հաղթում են 1:0 հաշվով, 84-րդ րոպեն է: Ֆ1 (-1,5) մարկետի համար առաջարկում են 2,70 գործակից։ Եթե «Շիննիկը» բացվի, անցնի հարձակման և բաց թողնի երկրորդ գնդակը, ապա խաղադրույքի անցման շատ մեծ հավանականություն կլինի։ Հանդիպումը 1:0, 1:1, 1:2 հաշվով ավարտվելու դեպքում խաղադրույքը կպարտվի.
Առավելություններ | Թերություններ |
Մարկետներն առկա են բոլոր ԲԳ-ներում և յուրաքանչյուր խաղում | Ոչ պոպուլյար լիգաների խաղերում բուքմեյքերները նվազագույն թվով հանդիկապներ են առաջարկում՝ 1-5-2 |
ԲԳ-ների մեծամասնության մոտ հանդիկապների մեծ ընտրություն | |
Առկա է ռիսկային խաղադրույք կատարելու կամ ավելի հուսալի տարբերակ ընտրելու հնարավորություն |
Ֆուտբոլային ֆորաների վրա խաղադրույքները հիանալի հնարավորություն են ձեր բեթթինգային հմտությունները ստուգելու և դրանով լավ գումար վաստակելու համար: Ֆորան ունի մի քանի դասակարգում և տարատեսակ: Խաղադրույք կարելի է կատարել ամբողջ հանդիպման, խաղակեսի կամ ավելի կարճ ժամանակահատվածի համար: Նաև հորինվել և փորձարկվել են մի քանի մարտավարություններ, որոնք երկարաժամկետ հեռանկարում կարող են լավ շահույթ բերել: Մարկետը հասանելի է հնարավոր բոլոր բուքմեյքերական ընկերություններում՝ լայնույթների տարբեր երկարությամբ: