Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Ֆորան բասկետբոլում. ինչ է նշանակում, խաղադրույքների առանձնահատկություններ, տեսակներ

Բուքմեյքերների Ռեյտինգ
Այս էջում «Բուքմեյքերների ռեյտինգը» կպատմի, թե ինչ է ֆորան բասկետբոլում, ինչ մարկետներ են ներկայացված բուքմեյքերական լայնույթում և այս իրադարձության վրա խաղադրույքների առանձնահատկությունների մասին: Դուք նաև խորհուրդներ կստանաք խաղադրույքների վերաբերյալ:

Բովանդակություն

Ի՞նչ է ֆորան բասկետբոլում

Ֆորան թիմերի միջև միավորների տարբերությունն է: Բուքմեյքերի լայնույթում մարկետը նշվում է Ֆ տառով: Դրան են վերաբերում նաև բուքմեյքերական գրասենյակի կողմից խաղադրույքների համար ընտրված արժեքները: Օրինակ՝ Ֆ1 (+15.5), Ֆ2 (-6.5):

Բասկետբոլում թիմերի արդյունավետությունը բարձր է, ուստի հանդիպումների ցանկում ներկայացված ֆորաների շրջանակը կարող է լայն լինել՝ օրինակ՝ Ֆ (+28,5)-ից մինչև Ֆ (+3,5):

Մարկետների միջև նման տարբերությունը խաղացողներին թույլ է տալիս ռիսկային խաղադրույքներ կատարել կամ ապահովագրել իրենց ընտրությունն անցման համար ամենահավանական արժեքով:

Բասկետբոլում ֆորաների տեսակներ

Բուքմեյքերների լայնույթում կան հանդիկապների տարբեր տեսակներ: Գոյություն ունի ֆորաների մի քանի դասակարգում.

  • դրական
  • բացասական
  • զրոյական
  • կոտորակային (ասիական)
  • ամբողջական (եվրոպական

Ավելի մանրամասն ուսումնասիրենք դրանք:

Դրական

Դրական ֆորան մարկետ է, որը ենթադրում է, որ ընտրված թիմը կհաղթի խաղում/կեսում/քառորդում, եթե նրա վերջնական արդյունքին ավելացվի n միավոր: Պարզության համար ներկայացնում ենք բուքմեյքերական լայնույթի հնարավոր մարկետների ցանկը.

  • Ֆ1 (+5). առաջին թիմը չի պարտվի 6-ից ավելի միավորի տարբերությամբ, 5 միավորի տարբերության դեպքում կլինի վերադարձ:
  • Ֆ1 (+11,5). տանտերերը կարող են պարտություն կրել ոչ ավելի, քան 11 միավորի տարբերությամբ: 12 և ավելի միավորի տարբերությամբ պարտության դեպքում բեթթորը կկորցնի գումարը:
  • Ֆ2 (+7,5) – երկրորդ թիմը չի պարտվի 8 և ավելի միավորի տարբերությամբ 

Օրինակ. NBA-ի հանդիպմանը, որտեղ մրցում են «Չիկագո Բուլզը» և «Վաշինգտոնը», խաղադրույք ենք կատարում Ֆ1 (+5,5)-ի վրա: Խաղադրույքի անցման համար «Չիկագոն» պետք է հաղթի կամ պարտվի ոչ ավելի, քան 5 միավորի տարբերությամբ: Մեզ համար բավական կլինի 97:102 հաշիվը, քանի որ այս ելքի դեպքում մեր խաղադրույքը կանցնի: Սակայն, եթե «Բուլզը» պարտվի 6 կամ ավելի միավորի տարբերությամբ, օրինակ՝ 105:112 հաշվով, ապա խաղադրույքը կպարտվի:

Բացասական

Սա մարկետ է, որը ենթադրում է ընտրված թիմի վերջնական արդյունքից նախապես հանված միավորների քանակով թիմի հաղթանակ: Բացասական ֆորան սովորաբար օգտագործվում է ակնհայտ ֆավորիտների վրա խաղադրույքների համար, որպեսզի հավասարեցվեն թիմերի հաղթելու հնարավորությունները և ավելի բարձր գործակցով խաղադրույք կատարելու համար: Դիտարկենք նման մարկետների օրինակներ.

  • Ֆ1 (-9). տանտերերը կհաղթեն ավելի քան 9 միավորի տարբերությամբ, ուղիղ 9 միավորի դեպքում խաղադրույքը կվերադարձվի:
  • Ֆ2 (-13,5). խաղադրույքի անցման համար հյուրընկալվող թիմը պետք է հաղթի 14 ու ավելի միավորի տարբերությամբ:
  • Ֆ2 (-7,5). երկրորդ թիմը պետք է հաղթի նվազագույնը 8 միավորի առավելությամբ, որպեսզի բեթթորը շահույթ ստանա:

Օրինակ. NBA-ի հանդիպմանը մրցում են «Գոլդեն Սթեյթ Ուորիորզն» ու «Դալասը»: Մենք խաղադրույք ենք կատարել Ֆ1 (-13,5) մարկետի վրա: Այն կանցնի, եթե «Գոլդեն Սթեյթը» հաղթի 14 միավորի տարբերությամբ: Մեզ ձեռնտու կլինեն 118:103, 115:99 և նման այլ հաշիվները: Սակայն, եթե «Ուորիորզը» պարտվի դիմակայությունում կամ հաղթի 13 ոը ավելի քիչ միավորի տարբերությամբ, մենք կկորցնենք մեր գումարը:

Отрицательные форы на матч NBA «Голден Стэйт Уорриорз» – «Даллас»

Զրոյական

Բասկետբոլում զրոյական հանդիկապը հազվապեպ հանդիպող մարկետ է: Այն նշանակում է, որ ընտրված թիմը պետք է հաղթի խաղում: Ֆ1 (0)-ն համարժեք է խաղում հաղթանակին: Օրինակ՝ հանդիպում են «Բրուքլինն» և «Լեյքերսը»: Ֆ2 (0) խաղադրույքի դեպքում մեզ անհրաժեշտ է, որպեսզի «Լեյքերսը» պարզապես հաղթի. անգամ հաշվի առնելով օվերթայմը: 

Нулевые форы на матч NBA «Бруклин» и «Лейкерс»

Ամբողջական և կոտորակային ֆորաներ

Միավորների ֆորան լինում է ոչ միայն դրական, այլև բացասական ու զրոյական: Նաև այն բաժանվում է 2 մեծ կատեգորիայի՝ ամբողջական և կոտորակային: Ավելի մանրամասն դիտարկենք այս դասակարգումը:

Ամբողջական ֆորա (եվրոպական). մարկետ է, որում բուքմեյքերը որպես հանդիկապի արժեք սահմանում է ամբողջ թիվ. 5, 10, 3 և այլն: Եվրոպական ֆորաները կոտորակայինից տարբերվում են նրանով, որ այսպիսի տարբերակի վրա խաղադրույքների դեպքում հնարավոր է գումարի վերադարձ: Օրինակ, ՈւՆԻԿՍ — ԲԿՄԱ խաղում խաղադրույք ենք կատարում Ֆ2 (-6) տարբերակի վրա: Հյուրերի 90:96 հաշվով հաղթանակի դեպքում բուքմեյքերը կվերադարձնի գումարը, քանի որ բանակայինները հաղթել են ուղիղ 6 միավորի տարբերությամբ: Եթե թիմերը խաղան 88:100, ապա խաղադրույքը կհաղթի, քանզի հաջողության համար մեզ անհրաժեշտ էր, որպեսզի ԲԿՄԱ-ն մրցակցին հաղթեր 7 և ավելի միավորի տարբերությամբ: Իսկ եթե ՈւՆԻԿՍ-ը հաղթի կամ պարտվի 5 կամ ավելի քիչ միավորի տարբերությամբ, մենք կկորցնենք գումարը:

Կոտորակային ֆորա (ասիական): Ասիական ֆորաներն իրենց հերթին բաժանվում են ևս 2 ենթակատեգորիայի՝ «կես» և «չորրորդական»: «Կեսն» ունի հետևյալ տեսքը՝ (-3,5), (+16,5), իսկ «չորրորդականն» այսպիսին՝ (+2,75), (-13,25) և այլն: Առաջին դեպքում խաղադրույքների վերադարձ հնարավոր չէ, իսկ երկրորդ դեպքում կարող են լինել իրավիճակներ, որոնց ժամանակ խաղադրույքի գումարի կեսը կվերադարձվի: 

Օրինակ: «Օրլանդո» — «Հյուսթոն» NBA-ի հանդիպում: Մենք խաղադրույք ենք կատարել Ֆ1 (+8,25) իրադարձության վրա: Թիմերը խաղացել են 102:110: Վերջնական տարբերությունը 8 միավոր է: Քանի որ մեր խաղադրույքը բաժանվում է 2 մասի՝ Ֆ1 (+8)-ի և Ֆ1 (+8,5)-ի, ապա խաղադրույքի առաջին կեսը վերադարձվել է, իսկ երկրորդ կեսը հաղթել է և շահույթ բերել:

Ինչպե՞ս խաղադրույք կատարել բասկետբոլում ֆորայի վրա

Բասկետբոլային հանդիպմանը հանդիկապի վրա խաղադրույք կատարելու համար հետևեք հրահանգներին.

  1. Բացեք բուքմեյքերի կայքը և մուտք գործեք համակարգում (մեր դեպքում դա «Фонбет» ԲԳ-ն է) Фора в баскетболе – что значит, особенности ставок, виды
  2. Ընտրեք խաղային ռեժիմը՝ պրեմատչ կամ լայվ: Разделы «Спорт» и «Лайв» на сайте БК Фонбет
  3. «Բասկետբոլ» կատեգորիայում բացեք հանդիպումների ցանկը և սեղմեք անհրաժեշտ խաղի վրա: Фора в баскетболе – что значит, особенности ставок, виды
  4. Սեղմեք ընտրած մարկետի գործակցի վրա: Заключение пари на фору (-5.5) в матче «Детройт» -«Денвер» на сайте БЕ Фонбет
  5. Կուպոնում մուտքագրեք խաղադրույքի գումարը և սեղմեք «Заключить пари» կոճակը: Купон ставки на фору (-5.5) в баскетбольном матче «Детройт» - «Денвер» на сайте БК Фонбет

Խաղադրույքը կատարված է, սպասեք նրա հաշվարկին:

Բասկետբոլում ֆորայի վրա խաղադրույքի մարտավարություններ

Բասկետբոլում ֆորան խաղադրույքների հայտնի մարկետ է: Այդ պատճառով ժամանակի ընթացքում այս իրադարձության համար ստեղծվել են խաղադրույքների բազմաթիվ ռազմավարություններ: Դրանց ճնշող մեծամասնությունը երկարաժամկետ հեռանկարում շահութաբեր չէ, բայց կան մի քանի տարբերակներ, որոնք կարող են երկարաժամկետ աշխատել և ավելացնել խաղացողի բանկը:

Դրանցից առաջինը քառորդներով «դոգոնն» է: Այն կարելի է օգտագործել այսպես. ընտրում ենք «Բրուքլինի» և «Ֆինիքսի» միջև հանդիպումը և այն մարկետը, որը բուքմեյքերի կողմից գնահատված է 1,9+ գործակցով, մեր դեպքում դա 2,09 գործակցով Ֆ2 (-2,5)-ն է: 1000 ռուբլի ենք դնում այս իրադարձության վրա առաջին քառորդի համար: Եթե խաղադրույքը պարտվել է, ավելացնում ենք գումարը մինչև 2100 ռուբլի և նույնպիսի խաղադրույք ենք կատարում Ֆ2 (-2,5)-ի վրա երկրորդ քառորդի համար: Պարտության դեպքում կրկին ավելացնում ենք գումարը՝ մինչև 4300 ռուբլի և նույն խաղադրույքն ենք կատարում արդեն երրորդ քառորդի համար: Հաղթանակի դեպքում ավարտում ենք խաղը և փնտրում ենք հաջորդ հանդիպումը:  

Բասկետբոլում հանդիկապի վրա խաղադրույքների առավելություններ և թերություններ

Առավելություններ Թերություններ
Բոլոր բուքմեյքերների խաղերի ցանկերում մարկետների առկայություն Կարևոր է պարբերաբար հանդիպումներ դիտել՝ միտումները հասկանալու և հաղթական մարկետները բացահայտելու համար
Թոփ մրցաշարերի խաղերում խաղադրույքների տարբերակների մեծ դիապազոն Ոչ այդքան հայտնի մրցաշարերի խաղերի ցանկում առկա են 1-2 զույգ իրադարձություններ
Խաղադրույք կատարելու համար կարելի է օգտվել շահավետ ռազմավարություններից

Ամփոփում

Բասկետբոլային ֆորան մարկետ է, որը հետաքրքրում է ժամանակակից բեթթորների մեծամասնությանը: Ամեն օր տեղի են ունենում հսկայական թվով բասկետբոլային խաղեր, ինչը մեծ դաշտ է ստեղծում իրադարձությունների ընտրության համար։ Ֆորան ունի մի քանի տարատեսակներ, դրանցից որոշներն ունեն իրենց տարբերակիչ հաշվարկային առանձնահատկությունները (օրինակ՝ չորրորդական ասիական հանդիկապները): Դիտարկվող իրադարձության վրա խաղադրույք կատարելու մեխանիզմը չի տարբերվում այլ մարզաձևերում նմանատիպ ընթացակարգից: Բասկետբոլային հանդիպմանը կարելի է ֆորայի վրա խաղադրույք կատարել գրեթե յուրաքանչյուր բուքմեյքերական գրասենյակում:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ