Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Ֆորա 1 (1) և 2 (1). ի՞նչ է նշանակում ֆուտբոլում

Բուքմեյքերների Ռեյտինգ
Այս հոդվածում մենք կուսումնասիրենք ֆորա հասկացությունը ֆուտբոլում, թե ինչ է ֆորա (1)-ը և (-1)-ը: Ֆուտբոլային հանդիպումներում ֆորայի վրա խաղի օրինակներ: Ինչպե՞ս ճիշտ վերլուծել ֆորայի անցման հավանականությունը: Ֆորաներով խաղի առավելություններն ու թերությունները, բեթթինգի արդյունավետ մարտավարություններ: Ֆորայի վրա խաղադրույքների վերաբերյալ խորհուրդներ սկսնակների համար:

Բովանդակություն

Ֆուտբոլային խաղերի վերաբերյալ խաղադրույքները բնութագրվում են բազմաթիվ իրադարձություններով, որոնց վրա կարող եք խաղադրույք կատարել: Բեթթորները հաճախ փորձում են խաղադրույք կատարել տոտալների, հանդիպման ելքերի և ֆորաների վրա: Այս տեսակի խաղադրույքը հանդիպում է ինչպես հիմնական լայնույթում, այնպես էլ լրացուցիչ ցանկում: Բեթթորները հաճախ բոլոր իրադարձությունների մեջ տեսնում են նման նշումներ. Ֆ1 (1), Ֆ2 (1): Եվ այս հոդվածում մենք կհասկանանք, թե ինչ են նշանակում այս սիմվոլները, ինչպես նաև կխոսենք ֆորայի վրա խաղադրույքների մասին: Բացի այդ, կպատմենք ֆորա (1)-ի վրա խաղադրույքների առանձնահատկությունների մասին և կներկայացնենք այս մարկետի խաղի լավագույն մարտավարությունները:

Ի՞նչ է ֆորա (1)-ը ֆուտբոլային խաղադրույքներում

Ֆորա (1)-ը բուքմեյքերի ցանկում իրադարձություն է, որն արտացոլում է թիմերի միջև տարբերությունը: Այն օգտագործվում է այն դեպքերում, երբ խաղացողը մտադիր է խաղադրույք կատարել մրցակցի հաղթանակի վրա՝ գոլերի -1 կամ +1 տարբերությամբ: Հետևաբար, տարբերում են Ֆ (-1) և Ֆ (+1) խաղադրույքներ: Իրադարձության առաջին տարբերակը նշանակում է խաղադրույք, որի դեպքում թիմը պետք է հաղթի 1-ից ավելի գոլի տարբերությամբ:

Ставки на фору (1) в футболе в БК Леон

Օրինակ՝ խաղադրույք ենք կատարել Ֆ1 (-1)-ի վրա: Որպեսզի խաղադրույքը գոնե չպարտվի, անհրաժեշտ է առաջին թիմի հաղթանակը։ Մեկ գնդակի տարբերությամբ հաղթանակ գրանցելու դեպքում խաղադրույքը կհաշվարկվի որպես վերադարձվող: Եթե ​​լինի 2 և ավելի գնդակի տարբերությամբ հաղթանակ, օրինակ՝ 3:1, 6:2 և այլն, ապա խաղադրույքը կլինի հաղթական: Եթե ​​խաղն ավարտվի ոչ-ոքի կամ առաջին թիմը պարտվի, ապա խաղադրույքը նույնպես կպարտվի:

Ֆ (+1)-ի վրա խաղադրույք կատարելիս գործում է հակառակ սկզբունքը: Հաճախ այս տեսակի խաղադրույքն ընտրվում է խաղացողների կողմից, երբ անհրաժեշտ է ապահովագրել, որ թիմերից մեկը չի պարտվի: Պատկերացնենք, որ խաղադրույք ենք կատարել Ֆ2 (+1)-ի վրա: Եթե ​​երկրորդ թիմը պարտվի 2 կամ ավելի գնդակի տարբերությամբ, ապա խաղադրույքը կպարտվի: Նվազագույն հաշվով պարտությունը՝ 0:1, 2:3 և այլն, կնշանակի խաղադրույքի վերադարձ: Եթե ​​երկրորդ թիմը ոչ-ոքի է խաղում կամ հաղթում է, խաղացողը ևս հաղթում է:

Այս երկու մարկետներն էլ հայտնի են խաղացողների շրջանում և մնում է հասկանալ, թե ինչպես ճիշտ խաղադրույքներ կատարել այս իրադարձությունների վրա: 

Ֆուտբոլային խաղադրույքներում ֆորա (1) իրադարձության վերլուծության առանձնահատկություններ

Ֆորա (1)-ի վրա ճիշտ կանխատեսման համար կարևոր է ընտրել համապատասխան հանդիպում: Բացասական և դրական հանդիկապի համար համապատասխանում են տարբեր իրավիճակներ, քանզի իրադարձություններն իրարամերժ են: Բայց երկու խաղադրույքներին միավորում է այն, որ եվրոպական ֆորա 1-ով կարող ես ապահովագրել քո ընտրությունը: Եթե ​​անգամ խաղադրույք ես կատարում ֆորա (-1)-ի վրա, ապա ենթագիտակցորեն մտածում ես, որ թիմը հաղթելու է երկու գնդակի տարբերությամբ, այլ ոչ թե նվազագույն առավելությամբ։ Բայց եթե ընտրված թիմը հաղթում է 1 գնդակի տարբերությամբ, ապա գումարը չի անցնում բուքմեյքերին, այլ վերադարձվում է հաշվին։ Դրական ֆորայի դեպքում նույն իրավիճակն է, դուք ապահովագրում եք, որ թիմը չի պարտվի, իսկ եթե լինի նվազագույն հաշվով պարտություն, ապա գումարը կվերադարձվի հաշվին: 

Դրական հանդիկապի համար պետք է ընտրել հանդիպումներ, որտեղ հաղթելու հնարավորությունները հավասար կլինեն: Այս դեպքում կարևոր է վերլուծել հանդիպման երկու մասնակիցների պահվածքը, դիտել թիմերի միջև դիմակայության պատմությունը, ինչպես նաև հասկանալ, թե որքան լավ կամ վատ է ներկայիս մարզավիճակը: Դրական ֆորայի ընտրությունը պարզ է. վերլուծության արդյունքով ում օգտին խոսող ավելի շատ փաստեր կան, պետք է ընտրվի այդ թիմի ֆորան:

Ֆորա (-1)-ի դեպքում ամեն ինչ ավելի պարզ է. պետք է խաղադրույք կատարել ֆավորիտի վրա, ո՞վ կունենա բավարար մոտիվացիա և անհրաժեշտ ռեսուրսներ՝ հաղթելու համար: Հիանալի կլինի, եթե մրցակիցն ավելի քիչ մոտիվացիա ունենա, իսկ կադրերի ու ներկայիս մարզավիճակի հետ կապված խնդիրներ կլինեն: Ցանկալի է օգտագործել այս գործոնները կանխատեսման համար դիտարկվող իրադարձությունն ընտրելու համար։

Առավելություններ և թերություններ

Ֆորա (1)-ի առավելությունների թվում են.

  • Խաղադրույքի ապահովագրություն: Ակնհայտ առավելությունն այն է, որ խաղացողները կարող են խաղադրույք կատարել ավելի հավանական ֆորայի վրա՝ իմանալով, որ եթե կանխատեսումը ճիշտ լինի, բայց թիմի բախտը չբերի, ապա խաղադրույքը կդիտարկվի որպես վերադարձվող: Օրինակ, եթե խաղացողը վստահ է, որ թիմը չի պարտվի և ապահովագրում է իր ընտրությունը Ֆ1 (+1) խաղադրույքով, բայց արդյունքում թիմը պարտվի մեկ գնդակի տարբերությամբ, ապա խաղադրույքը չի պարտվի, իսկ գումարը կվերադարձվի հաշվին:
  • Հասանելիություն: Ֆորա (1) տարբերակն առկա է բոլոր ԲԳ-ներում՝ գրեթե ցանկացած հանդիպման համար:
  • Պարզ վերլուծություն: Խաղացողներին բավական է հասկանալ ներկայիս մարզավիճակը և դիմակայության պատմությունը, ինչպես նաև ծանոթանալ եղանակային պայմաններին, գնահատել կադրային խնդիրները և մոտիվացիան. այսքանը բավական կլինի:

Ֆորա (1)-ն ակնհայտ թերություններ չունի, բացառությամբ հաճախակի վերադարձերի: Սակայն այսպես խաղացողներն ապահովագրում են իրենց ընտրությունը, այդ պատճառով էլ նման թերությունն այդքան էլ հիմնավոր չէ: 

Մարտավարություններ, ըստ որոնց խաղադրույք է կատարվում ֆորա (1)-ի վրա

Ֆորա (1)-ի համար ֆուտբոլում հատուկ խաղային մարտավարություն չի մշակվել, այդ պատճառով բեթթորներն ավելի հաճախ առաջնորդվում են արդեն գոյություն ունեցող մաթեմատիկական մոդելներով: Ավելի հաճախ բեթթորներն օգտագործում են Մարտինգեյլի մեթոդը` սովորական «догон»: Հետնապահի վրա հիմնված խաղ. եթե խաղացողը, վերլուծելով հանդիպումը, հասկանում է, որ հետնապահը լավ հնարավորություն ունի չպարտվելու, ապա կարող է ապահովագրել իր ընտրությունը՝ խաղադրույք կատարելով Ֆ (+1)-ի վրա՝ բարձր գործակցով: Պարտության դեպքում բեթթորը կարող է կրկնել խաղադրույքը՝ ավելացնելով նրա նոմինալը: Խաղը պետք է անցկացվի այնքան ժամանակ, քանի դեռ կանխատեսումը չի հաշվարկվի որպես հաղթած: Բայց այստեղ կարևոր է ճիշտ բաշխել ձեր գումարը՝ այն ամբողջությամբ չկորցնելու համար:

Երկրորդ տարբերակը խաղակեսում բացասական ֆորայի վրա խաղն է: Էությունը հետևյալն է. մենք վերցնում ենք ֆավորիտի և հետնապահի դիմակայություն և ձևակերպում առաջին խաղակեսում ֆավորիտի (-1) ֆորայի վրա խաղադրույք: Կանխատեսումն ընտրելու համար կարևոր չափանիշ. հանդիպմանը հետնապահի հաղթանակի գործակիցը պետք է լինի առնվազն 8: Համապատասխանաբար, առաջին խաղակեսում ֆավորիտի (-1) ֆորայի վրա խաղադրույքի գործակիցը կլինի մոտ 2: Խաղադրույք ենք կատարում այս իրադարձության վրա: Եթե ​​խաղակեսն ավարտվի գոլազուրկ ոչ-ոքի կամ ավելի ուժեղ թիմի պարտությամբ, կրկնապատկում ենք նոմինալը և կրկնում խաղադրույքը երկրորդ խաղակեսի համար: Ոչ մի դեպքում մի մոռացեք վերլուծել հանդիպումը ֆավորիտի մոտիվացիայի առկայության, ներկայիս մարզավիճակի ու կազմի հետ կապված խնդիրների բացակայության համար:

Խորհուրդներ սկսնակ խաղացողների համար

Սպորտային և հատկապես ֆուտբոլային խաղադրույքների սկսնակները պետք է սովորեն մի քանի կանոն՝ տվյալ մարկետի համար ճիշտ կանխատեսումներ անելու համար.

  • Անցկացրեք մանրակրկիտ վերլուծություն: Սա նշանակում է, որ անհրաժեշտ է անցնել լավ վերլուծության համար անհրաժեշտ չափանիշների ամբողջ շարքով և առանձնացնել ձեզ համար հատկապես կարևոր կետերը։ Ցանկալի է դրանք ֆիքսել ոչ ձեր գլխում. ավելի լավ կլինի առանձին ֆայլում գրել խաղադրույքի «կողմ» և «դեմ» գործոնները, այնուհետև կշռել դրանք: Այսպես ավելի հեշտ կլինի որոշել խաղադրույքի անցման հավանականությունը: .
  • Ընտրեք մարտավարություններին համապատասխան հանդիպումներ: Պետք չէ կենտրոնանալ միայն գործակիցների վրա. կարևոր է հասկանալ, թե որքանով են պատրաստ մրցող թիմերը հաղթանակին։ Կարելի է խաղալ ոչ միայն պրեմատչում ավելի լավ է խաղադրույքներ կատարել կամ կազմերը հրապարակելուց անմիջապես հետո (եթե իսկապես ցանկանում եք խաղալ մինչև մեկնարկը), այլև սուլիչից մի քանի րոպե հետո. այսպես հնարավորություն կլինի հասկանալու, թե մոտավորապես ինչպես են գործելու թիմերը։
  • Ճիշտ բաշխեք միջոցները: Միշտ հետևեք ձեր բանկին և ընտրեք ճիշտ նոմինալներ խաղադրույքների համար: Գործելով ըստ ֆինանսական մոդելների՝ ձեզ համար ավելի հեշտ կլինի ունենալ կանոնավոր շահույթ:

Ամփոփում

Ֆուտբոլում ֆավորիտի (1) ֆորայի վրա խաղը լավ հնարավորություն է երկարաժամկետ հեռանկարում գումար վաստակելու համար: Արդյունավետ և պրոդուկտիվ խաղի համար բեթթորը պետք է հիմնվի յուրաքանչյուր հանդիպման վերլուծության վրա և առաջնորդվի ֆինանսների կառավարման գրագետ մարտավարությամբ: Բեթթինգի մարտավարությունները ևս կարող են նպաստել շահույթի աճին, սակայն կարևոր է երբեք չշեղվել դրանից և միշտ հետևել դրան: Այդ դեպքում երկարաժամկետ հեռանկարում հաջողության հասնելու հնարավորությունը մեծ կլինի։

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ