Մուտք

Երկուսն էլ կխփեն

«Երկուսն էլ կխփեն»-ը ֆուտբոլային խաղադրույքների հիմնական շուկաներից մեկն է: Խաղացողը կանխագուշակում է՝ կխփե՞ն արդյոք մրցակից երկու թիմերը: Այս շուկան առաջարկում է ընտրության երկու տարբերակ՝ «Այո» եւ «Ոչ»:  

Որպեսզի առաջին տարբերակը հաղթի, ֆուտբոլային հանդիպմանը մասնակցող երկու թիմերն էլ խաղի ընթացքում պետք է խփեն գոնե մեկ գոլ, ընդ որում, սեփական դարպասը խփած գնդակը չի հաշվվում: Եթե կողմերից մեկը, կամ երկու կողմերն էլ չեն կարողանում գոլի հեղինակ դառնալ, «Երկուսն էլ կխփեն»-ում հաղթում է «Ոչ» տարբերակը:

Խաղադրույքը, որ թիմերը կկարողանան կամ չեն կարողանա փոխանակվել գոլերով, առաջարկում է գրեթե յուրաքանչյուր բուքմեյքեր, եւ շնորհիվ իր պարզության՝ այն խաղացողների շրջանում մեծ պահանջարկ ունի:

Օրինակ՝ Ա թիմը խաղացել է Բ թիմի դեմ, եւ հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով: Ընդ որում՝ խաղի ընթացքում ինքնագոլ չի գրանցվել: Այս դեպքում «Երկուսն էլ կխփեն» շուկայում հաղթում է «Այո» խաղադրույքը:

Հաճախ հանդիպում է այս խաղադրույքի մյուս տարբերակը՝ «Թիմերից գոնե մեկ չի՛ խփի»:

Հրապարակվել է՝ Բուքմեյքերի լայնույթ
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ