Մուտք

Բուքմեյքերների բոնուսները

Բուքմեյքերների բոնուսները խաղացողներին աջակցություն է, որը, որպես կանոն, արտահայտվում է դրամական կամ այլ արտոնություններով: Դրա նպատակը նոր հաճախորդներ ներգրավելն ու գործողներին պահպանելն է: Բոնուսներ են նաև բուքմեյքերական ընկերության ակցիաները, պրոմոակցիաները, հատուկ առաջարկներն ու ծրագրերը:

Ողջույնի բոնուս Ողջույնի բոնուս

Առաջին խաղադրույքի համար բոնուս՝ նոր հաճախորդներին բուքմեյքերական ընկերության կողմից տրամադրվող առաջարկ, ինչը նշանակում է, որ հաշվի առաջին լիցքավորումից հետո խաղացողին տրամադրվում է բոնուսային գումար: Բոնուսի չափը կախված է առաջին խաղադրույքի (դեպոզիտի) չափից: Երբեմն առաջին խաղադրույքից հետո բոնուս ստանալու համար անհրաժեշտ է որակավորման խաղադրույք կատարել, և այդ դեպքում բոնուսի չափը կախված է այդ խաղադրույքի չափից:
Նախքան բուքմեյքերական ընկերության կայքում գրանցվելը պետք է ուսումնասիրել նրա ողջույնի բոնուսի կանոնները՝ բոլոր պայմաններն իմանալու և կարտարելու համար: Տարբեր բուքմեյքերական ընկերություններում բոնուսի ժամկետներն ու պայմանները կարող են տարբերվել, բայց բնույթով դրանք նման են:

Բոնուսը հավասարվում է առաջին խաղադրույքի տոկոսին (սովորաբար 100% կամ 50%): Որոշ դեպքերում առաջին խաղադրույքից հետո բոնուս ստանալու համար անհրաժեշտ է որոշակի գումարով և ինչ-որ գործակցի վրա որակավորման խաղադրույք կատարել: Այդ դեպքում բոնուսի չափը հավասար է առաջին խաղադրույքի գումարի չափին:

Բոնուսը որոշակի գումարով սահմանափակվում է ($10 կամ այլ հարյուրավոր արժույթներով): Որպես կանոն, որքան մեծ է առաջին խաղադրույքի բոնուսը, այնքան բարդ է գումարը դուրս բերելու համար այն պտտեցնելը:

Պայմանի կատարումից հետո բոնուսը վճարվում է ավտոմատ և սովորաբար ֆրիբեթի ձևով (անվճար խաղադրույք): Ֆրիբեթը գումար է, որը հնարավոր է խաղադրույք կատարել, բայց ոչ երբեք դուրս բերել հաշվից: Հաղթանակի դեպքում խաղացողը ստանում է միայն մաքուր շահույթը՝ առանց խաղադրույքի գումարի:

Որոշ դեպքերում բոնուսի կամ դրանով հաղթած գումարի կանխիկացման համար անհրաժեշտ է առաջին խաղադրույքի և/կամ բոնուսի չափով որոշակի քանակությամբ խաղադրույքներ կատարել, այսինքն պտտեցնել այն:

Առաջին խաղադրույքի համար բոնուս ստանալու հնարավորությունը սահմանափակ է (սովորաբար 7 օրով):

Առաջին խաղադրույքի համար բոնուս ստանալու համար հնարավոր է, որ պետք լինի գրանցվել աֆիլիատ-գործընկերոջ հղմամբ կամ գրանցման ժամանակ պրոմոկոդ մուտքագրել, որը հնարավոր է գտնել ԲԿ-ի կայքում կամ աֆիլիատ-կայքերում:

Հավատարմության ծրագիր Հավատարմության ծրագիր

Բուքմեյքերական ընկերության հավատարմության ծրագիրը մշտական հաճախորդների համար բոնուսների տրամադրման բազմամակարդակ համակարգ է: Սովորաբար նման ծրագրերը ներգրավում են նոր դեպոզիտների և խաղադրույքների համար կուտակված բոնուսները, որոնք հնարավոր է փոխանակել անվճար խաղադրույքների (ֆրիբեթեր), թանկարժեք մրցանակների, իսկ որոշ դեպքերում նաև քեշ-բոնուսի հետ: Որոշ բուքմեյքերներ ակտիվ խաղացողների համար հավատարմության ծրագիրը կիրառում են վիրտուալ ակումբի ձևով: Հավատարմության ծրագրի բոնուսները կարող են տրամադրվել տարբեր ժամանակահատվածներում՝ կախված բուքմեյքերական ընկերությունից, օրինակ՝ մեկ շաբաթում կամ ամսում:

 

Հավատարմության ծրագրի կանոններն ու պայմանները ցուցադրվում են բուքմեյքերի կայքում: Նմանատիպ հավատարմության ծրագրերը բուքմեյքերական ընկերություններին օգնում են պահպանել հաճախորդներին և նրանց դրդել նոր խաղադրույքների:

Բարելավված գործակիցներ Բարելավված գործակիցներ

Բարելավված գործակիցները բուքմեյքերական ընկերության բոնուսի ձև է, որն արտահայտվում է բարձրացված գործակցով խաղադրույք կատարելու հատուկ առաջարկով: Նման առաջարկները կրում են ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական բնույթ: Օրինակ, Titanbet բուքմեյքերական ընկերությունը սովորաբար բարձրացված գործակից առաջարկում է նոր խաղացողներին՝ մեկ կոնկրետ իրադարձության և մեկ կոնկրետ ընտրության (ելքի) վրա: «Парим-Матч»-ում այս առաջարկը կրում է մշտական բնույթ և ընկերության բոլոր խաղացողների համար է: Եթե խաղացողը պատրաստվում է $1000-ից քիչ խաղադրույք չկատարել, նա կարող է օգտվել այս առաջարկից և բուքմեյքերից խնդրել բարելավված գործակից:

Բոնուսներ առանց դեպոզիտի Բոնուսներ առանց դեպոզիտի

Առանց դեպոզիտի բոնուսը մնացածներից տարբերվում է նրանով, որ տրամադրվում է հաշվի լիցքավորման առանց որևէ պայմանի: Սովորաբար այս բոնուսի շրջանառման պահանջներն ավելի մեծ են, քան սովորական բոնուսներինը: Առանց դեպոզիտի բոնուսի չափը հազվադեպ է գերազանցում 10-20 դոլլարը:

Հրապարակվել է՝ Առանց խորագրի
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ