Բուքմեյքերի մարժա․ ինչ է սա և ինչպես հաշվարկել
Բովանդակություն
Ի՞նչ է բուքմեյքերական գրասենյակում մարժան
Ինչպես բուքմեյքերական գրասենյակների ամենափորձառու խաղացողը, այնպես էլ սկսնակը բախվում են մարժային՝ երբեմն նույնիսկ առանց դա գիտակցելու: Այս բառը գալիս է ֆրանսերենից և թարգմանաբար նշանակում է տարբերություն կամ առավելություն։ Սա, ըստ էության, բուքմեյքերի միջնորդավճարն է։ Այն ներառված է գործակիցների մեջ։ Այս տերմինն օգտագործվում է ոչ միայն բուքմեյքերական գործունեության մեջ, այլև ցանկացած բիզնեսում։
Ելնելով վերոգրյալից՝ մարժայի սահմանումը կարելի է տալ այսպես. սա այն ընդունված գումարի մասնաբաժինն է, որը միջինում վաստակում է բուքմեյքերը՝ անկախ իրադարձության արդյունքից։
Մարժանի էությունն ավելի լավ հասկանալու համար դիտարկենք այսպիսի իրավիճակ։ Գրասենյակն առաջարկում է խաղադրույք կատարել թենիսի խաղի վրա։ Հանդիպում են հավասարազոր մրցակիցներ։ Ոչ-ոքին անհնար է։ Այսպիսով, շանսերը 50-50 են: Նրանցից որևէ մեկի հաղթանակի հավանականությունը վերածում ենք գործակցի հետևյալ կերպով՝ 100% / 50% = 2։
Միգուցե իդեալական աշխարհում երկու մասնակիցների համար էլ գործակիցը կլիներ 2,00: Բայց, եթե մարդիկ նրանցից յուրաքանչյուրի վրա նույնչափ գումարի խաղադրույք կատարեն, բուքմեյքերը ոչինչ չի ստանա։ Այսպիսի իրավիճակը նրան ձեռնտու չէ։
Ի՞նչ է անում բուքմեյքերական գրասենյակը: Ճիշտ է, գործակցի մեջ ներդնում է իր մարժան: Եվ մենք երկու կողմից ստանում ենք 1,95, իսկ ավելի հաճախ՝ 1,91 կամ նույնիսկ ավելի ցածր։
Ինչպիսի՞ մարժա են ունենում բուքմեյքերները
Բուքմեյքերական գրասենյակները բաժանվում են երկու տեսակի․
- ֆունդամենտալ
- ցածր մարժայով
Երկրորդի էությունն անվան մեջ է։ Այս տեսակի բուքմեյքերներն ունեն ամենացածր մարժան։ Օրինակ՝ դրանցից ամենահայտնին` Pinnacle Sports-ը, հայտարարում է 1,5-2,5% մարժայի մասին՝ կախված սպորտաձևից: Ֆունդամենտալ բուքմեյքերները սահմանում են 5% կամ ավելի: Դրանք նաև դասական են և ռեկրեացիոն, այսինքն՝ նախատեսված են խաղալիս հանգստանալու համար։ Դրանց թվում են, օրինակ, ռուսական «Лига Ставок» և «Винлайн» բուքմեյքերները։
Ցածր մարժայով բուքմեյքերների մյուս հիմնական տարբերությունները բարձր մաքսիմումներն են և խաղադրույքների փոքր ընտրությունը պրեմատչում, ինչպես նաև գրեթե բացակայող «live»-ը: Նման գրասենյակները հարմար են պրոֆեսիոնալ խաղացողների համար:
Փոքր ցանկը խաղացողներին ստիպում է խաղադրույք կատարել հիմնական շուկաների վրա և օգնում է բուքմեյքերական ընկերությանը հավասարակշռել ընդունված գումարները: Ցածր մարժա ունեցող ընկերության համար շատ կարևոր է վիրաբուժական ճշգրտությամբ սահմանել և կարգավորել գործակիցները:
Ֆունդամենտալ բուքմեյքերներն իրենց գումարի մեծ մասը վաստակում են խաղացողների կորուստներից: Ուստի սպասելիքներին հակառակ անսպասելի ելքերը կամ դասական 0:0 հաշվով ոչ-ոքին նրանց համար նման են դրախտային մանանայի:
Ինչպե՞ս հաշվարկել բուքմեյքերական գրասենյակի մարժան
Օգտագործելով պարզ 5-րդ դասարանի մաթեմատիկան, այժմ մենք օրինակով կորոշենք բուքմեյքերի մարժան:
Ահա երկու ելք ունեցող շուկայի բանաձևը, ըստ որի պետք է հաշվարկել․
Մարժա (%) = (1/Գործակից 1 + 1/Գործակից 2 – 1) x 100
Դիտարկենք ամենապարզ տարբերակը։ Ենթադրենք, որ հավասար մրցակիցների միջև թենիսի հանդիպմանը մեզ առաջարկվում է խաղադրույք կատարել յուրաքանչյուր կողմի վրա 1,80 գործակցով։ Եկեք հաշվարկենք, թե ինչ մարժա է ներառված այս գծում.
(1/1,80 + 1/1,80 – 1) x 100 = 0,111 x 100 = 11,1 Մարժա – 11,1%
Դիտարկենք ավելի բարդ տարբերակներ։ Օրինակ՝ եկեք հաշվարկենք միլանյան դերբիի մարժան: Մի հայտնի կայք մեզ առաջարկում է հետևյալ գործակիցները.
- «Ինտերի» հաղթանակ – 2,10 գործակից
- «Միլանի» հաղթանակ – 3,25 գործակից
- Ոչ-ոքի – 3,38 գործակից
Երեք ելքի բանաձևը ոչնչով չի տարբերվում նախորդից, միայն երկու ելքի հավանականության փոխարեն մենք այժմ գումարում ենք երեքի շանսերը.
(1/2,1 + 1/3,25 + 1/3,38 – 1) x 100 = 0,0797 x 100 = 8 (մենք մի փոքր կլորացրել ենք)
Այսինքն բուքմեյքերի մարժան 8% է։
Ինչո՞ւ պետք է կարողանալ հաշվարկել բուքմեյքերական մարժան
Գործակիցների հիման վրա բուքմեյքեր ընտրելը նման է շուկա գնալուն, որտեղ միս ամենացածր գնով ես փնտրում՝ քեզ բավարարող որակով: Գինն այստեղ բուքմեյքերական մարժան է։ Որքան այն ցածր է, այնքան մեծ է գործակիցը, և այնքան ավելի շատ գումար կշահեք, եթե ճիշտ խաղադրույք կատարեք: Որակն իրադարձությունների ընտրությունն է և խաղադրույքների ցանկը: Փոքր ցանկը չի կարելի անվանել անորակ, բայց այնուամենայնիվ խաղացողների մեծ մասը շուկայում ավելի ճարպոտ միս է փնտրում:
Պետք չէ ընկնել ցածր մարժայի հետևից: Դուք պարզապես կձանձրանաք: Սպորտային խաղադրույքների համար կարևոր է ընտրել գործակիցների, իրադարձությունների և ելքերի լավագույն հարաբերակցությունը: Միայն այդժամ դուք հաճույք կստանաք խաղից:
Կարդացեք նաև. Ինչպես է մարժան երկարաժամկետ հեռանկարում «կուլ տալիս» խաղացողի շահույթը:
Ամփոփում
Մարժա է կոչվում բուքմեյքերի միջնորդավճարը, որն ընդգրկված է գործակիցների մեջ, կամ ընդունված խաղադրույքի գումարի այն մասը, որն ընկերությունը երաշխավորված վաստակելու է: Մարժան հաշվարկելու համար կա հատուկ բանաձև, որի միջոցով խաղացողները կարող են ընտրել իդեալական գործընկերոջ՝ ավելի բարձր գործակիցներով: Որքան ցածր է մարժան, այնքան բարձր են ԲԳ-ի լայնույթի գնանշումները:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: