Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Բուքմեքերական ընկերության կողմից խաղացողի ինքնության ստուգում

Արտյոմ Հարությունյան
Բուքմեքերական ընկերության կողմից խաղացողի ինքնության ստուգումը` գործընթաց է, որի ժամանակ ստուգվում են խաղացողի անձնագրային տվյալների համապատասխանությունը բուքմեքերական ընկերության կայքում գրանցվելիս նշած տվյալների հետ:

Բովանդակություն

Խաղացողի ստուգումը կատարվում է բուքմեքերի կողմից` անչափահասներին, անցանկանալի  խաղացողներին (օրինակ, «վիլոչնիկներին») և խարդախներին օգտատերի ցուցակից բացառելու նպատակով:

Անձի և տարիքի ստուգում

Անձի և տարիքի ստուգումը մտնում է հաճախորդի ստուգման գործընթացի մեջ, որը տեղի է ունենում, որպեսզի ընկերությունը համոզվի, որ խաղացողի անձը համապատասխանում է ցույց տրված անձնագրային տվյալներին, ինչպես նաև այն, որ խաղացողը լինի չափահաս:

Անձի ստուգումը կատարվում նաև, մուլթիաքաունթինգը բացառելու և խաղացողների մեջ  խարդախներին և «վիլոչնիկներին» բացահայտելու նպատակով:

Տարիքի ստուգումը կատարվում է նրա համար, որպեսզի բացառվեն այն հաճախորդները, որոնց տարիքը թույլ չի տալիս ազարտային խաղեր խաղալ:

Անձի ստուգման նպատակով բուքմեքերները պահանջում են անձնագրի սկանավորումը կամ ֆոտոպատճեն, ավելի հազվադեպ ՝ խաղացողի նկարը` անձնագիրը ձեռքում կամ նոտարապես վավերացված անձնագրի պատճեն, որը ուղարկվել է ֆիզիկական փոստով: Հնարավոր է նաև պահանջվի երկրորդ փաստաթուղթը, որը հաստատում է անձի ինքնությունը, օրինակ, վարորդական անձնագիրը: Առանձին ընկերություններում հնարավոր է խաղացողի հետ հարցազրույց իրականացվի (սկայպով):

Բուքմեքերները կարող են նախաձեռնել անձի ստուգման գործընթացը, ինչպես միջոցները առաջին անգամ դուրս բերելիս, այնպես էլ որոշ ժամանակ անց: Առանձին ընկերություններ մեկընդմեջ են այդ ստուգումները կատարում (ոչ բոլոր խաղացողներին): Անձի ստուգման ընթացակարգի գործընթացը կախված է այն գումարից, որը դուրս է բերում հաճախորդը, նրա հանդեպ եղած կասկածների առկայությունից:

Որոշ միջազգային բուքմեքերներ ու խաղադրույքների բորսաներ, որոնք չունեն ռուսական տարբեր և ռուսալեզու աշխատակիցներ, չեն ընդունում կիրիլյան տառերով փաստաթղթերի պատճեններ: Այս դեպքերում պահանջվում է անձնագիրը կամ վարորդական իրավունքը ուղարկել միջազգային տարբերակով:

Հասցեի ճշտում 

Կոդով նամակ

Կոդով նամակը բուքմեքերական ընկերության խաղացողի հասցեի ճշտման մեթոդ է: Հատուկ կոդով նամակը, ուղարկվում է բուքմեքերների ներկայացուցիչների կողմից ֆիզիկական փոստով: Մեթոդը կայանում է նրանում, որ բուքմեքերը հատուկ կոդով նամակը ուղարկում է նշված փոստային հասցեով գրանցված խաղացողին, իսկ խաղացողը այդ կոդը լրացնում է բուքմեքերական ընկերության կայքում՝հաստատելով, որ բնակվում է իր նշած վայրում:

Բանկային քաղվածք 

Բանկային քաղվածքը փաստաթուղթ է, որը պահանջվում է բուքմեքերական ընկերությունների ներկայացուցիչների կողմից` խաղացողի հասցեի ճշտման նպատակով:

Շատ երկրներում բանկային քաղվածքը բացի հաշվի/քարտի սեփականատիրոջ ԱԱՀ-ից և նրա մասին տեղեկություններից պարունակում է նաև բնակության վայրի հասցեն: Ստանալով քաղվածքը, որը ստորագրված է և կնքված բանկի աշխատակցի կողմից` բանկը հաստատում է խաղացողի հասցեն:

Կոմունալ ծառայությունների վճարման ստացական 

Ստացականը` փաստաթուղթ է, որը պահանջվում է հաճախորդից` հասցեն ճշտելու նպատակով: Այն պետք է պարունակի խաղացողի մասին հիմնական տվյալները և համապատասխանի գրանցման ժամանակ նշված տվյալներին:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ