Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Բիթքոինային բուքմեյքերական գրասենյակներ

Սպարտակ Պետրոսյան
Բիթքոինային բուքմեյքերական գրասենյակները առցանց-բուքմեյքերներ են, որոնք թույլ են տալիս գրանցել հաշիվ, լիցքավորել այն եւ խաղադրույքներ կատարել բիթքոինով (bitcoin):

Բովանդակություն

Բիթքոինը՝ համանուն էլեկտրոնային արժույթի ամենահայտնի ապակենտրոնացված համակարգն է, որը ունի peer-to-peer մոդել: Բիթքոինները կարելի է վերածել իրական փողի, գնումներ կատարել եւ օգտվել համացանցում գործող ծառայություններից, այդ թվում՝ խաղալ ազարտային խաղեր եւ խաղադրույքներ կատարել:

Խաղադրույք կատարող խաղացողների համար բիթքոինը նախեւառաջ հարմար է նրանով, որ գործարքները կատարվում են ակնթարթորեն եւ դրանց համար գումար չի գանձվում: Բացի այդ, որոշ բուքմեյքերական գրասենյակներ բիթքոիններով թույլ են տալիս խաղալ առանց գրանցման, այսինքն՝ հաճախորդը մնում է անանուն:

Բիթքոիններով աշխատող առաջին առցանց-բուքմեյքերները հայտնվել են 2012 թվականին: Բայց այս արժույթը կարելի է տեսնել ոչ մեծ թվով ավանդական բուքմեյքերներում. նրանով խաղադրույքներ հիմնականում ընդունում են մասնագիտացված բուքմեյքերական գրասենյակները:

Բիթքոիններին հանրաճանաչություն բերել են հենց ազարտային խաղեր խաղացողները: Առցանց-խաղատների, համացանցային-բուքմեյքերների, պոկեր-սենյակների արգելման ու նրանց դեմ մղվող պայքարի պատճառով՝ ԱՄՆ-ում եւ այլ զարգացած երկրներում  խաղացողներն սկսեցին իրական փողերի փոխանցման այլընտրանք փնտրել համացանցում խաղալու համար: Երբ հայտնվեց հնարավորություն փոխանակել բիթքոինները եւ կանխիկացնել դրանք, դա դարձավ բարդ իրավիճակից դուրս գալու ելքը:

Հիմա շատ բուքմեյքերներ կան, որոնք բիթքոիններով խաղադրույքներ են ընդունում: Ամենահայտնիներից կարելի է նշել Cloudbet-ին, Nitrogen Sports-ին, Jetwin-ին, Betcoin Sports-ին, AnoniBet-ին: Այս բուքմեյքերները գրանցված են երկրներում, որտեղ բիթքոիններն ունեն իրավական կարգավիճակ կամ չեն գտնվում օրենքից դուրս: Օրինակ՝ Մեծ Բրիտանիան, Կյուասաոն, Կոստա-Ռիկան: Բիթքոինային և ավանդական բուքմեյքերների մատուցած ծառայությունեերը համարժեք են:

Վերջին ժամանակներում բիթքոիններ ընդունող բուքմեյքերների ցանկին միացել են ԱՄՆ-ի շուկայում գործող այնպիսի հայտնի գրասենյակներ, ինչպիսիք են 5Dimes-ը, Island Casino-ն, Sportbet-ը, Bookmaker-ը,BetDSI-ը եւ BetCris-ը: Այս բուքմեյքերները նման որոշումը բացատրում են բիթքոիններ օգտագործել ցանկացող օգտատերի կողմից ստացված մեծ քանակությամբ խնդրանքներով:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ