Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Betfair

Ազատ Շահբազյան
Betfair-ը խաղադրույքների խոշորագույն բորսան է աշխարհում, որը ստեղծվել է 1999 թվականին։ Օնլայն ընկերության շտաբ-բնակարանը գտնվում է Լոնդնում, այն արտոնագրված է Ջիբլարթարում, Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում։ Ընկերության հիմնական շուկաները Միացյալ Թագավորությունը, Ավստրալիան, Իռլանդիան և Ամերիկան են։

Բովանդակություն

Այսօր Betfair-ի ամենօրյա շրջանառությունը կազմում է մոտ 50 միլիոն ֆունտ։ Ընկերությունն ունի 4 միլիոն հաճախորդ, որոնցից 1․1 միլիոնը ակտիվ խաղացողնր են։ Betfair-ում աշխատում են շուրջ 1800 մարդիկ ամբողջ աշխարհից։

Պատմությունը

Betfair  ընկերությունը օնլայն գեմբլինգի պատմության առաջին խաղադրույքների բորսան է։ Այն ստեղծվել է 1999 թվականին՝ պրոֆեսիոնալ խաղացողներ էնդրյու Բլեքի և Էդվարդ Ռեմի կողմից։ Նորաստեղծ ընկերությունը ստացել է The Sporting Exchange Limited անվանումը։ 2000 թվականին պլատֆորմի դիզայնն ավարտվեց և նախագիծը գործարկվեց։

Առաջին իրադարձությունը, որի վրա բորսայում խաղադրույքներ կատարեցին, 2000 թվականին եղել է Epsom Oaks ավտոմրցաշարը։ Չնայած նրան, որ այն ժամանակ խաղադրույքների գումարները դեռ ցածր էին, որոշ ԶԼՄ-ներ բեթինգ արդյունաբերությունում հեղափոխություն կանխատեսեցին, որն իրականացնում էր այդ նախագիծը։

2001 թվականին Betfair-ը դարձավ առաջին ընկերությունը, որը սկսեց ընդունել խաղադրույքներ խաղի ժամանակ։

Արդեն 2004 թվականին Betfair-ը 50 միլիոն ֆունտ տարեկան եկամուտ ունեցավ։ Նախագիծը շարունակեց աճել և 2004-ին գործարկեց օնլայն պոկերի պլատֆորմ։

ՖԱ «Ֆուլհեմը», որն այդ պահին հանդես էր գալիս անգլիական Պրեմիեր լիգայում, ինչպես նաև Grand National ամենահայտնի ավտոմրցույթի կազմակերպությունը նպաստեցին ընկերության ժողովրդականությանը։

2005 թվականին Betfair-ը Ավստրիայում և Մալթայում գործունեություն ծավալելու արտոնագրություն ստացավ։

2006 թվականին ընկերությունը մշակեց սեփական  բջջային հավելվածը, ինչպես նաև թողարկեց օնլայն կազինո։

2010 թվականին Betfair-ի ակցիաները դուրս եկան լոնդոնյան բորսա։ Նախագծի ընդհանուր կապիտալիզացիան կազմել է 1․4 միլիարդ ֆունտ ստերլինգ։

2011 թվականին հարկային բեռը թեթևացնելու համար ընկերությունը բոլոր գործառույթները տեղափոխեց Ջիբլարթար։

2013 թվականին թողարկվեց Betfair օնլայն բուքմեյքերը։

2014 թվականին ընկերությունը Բուլղարիայում գեմբլինգ իրականացնելու արտոնագրություն ձեռք բերեց, ինչպես նաև Իտալիայում բացեց խաղադրույքների բորսա։ Բացի այդ, բորսան արտոնագրված է Գերմամնիայում և Ավստրալիայում։

Բնութագրեր և առանձնահատկություններ

Betfair բուքմեյքերների բորսան տարբերվում է ամենաբարձր լիկվիդայնությամբ և միևնույն ժամանակ խաղադրույքների բորսաների մեջ ամենաբարձր պահումն ունի, որը կազմում է 5-7% մաքուր հաղթանակից (6․5% Ռուսաստանի համար), բացի այդ խոշոր խաղացողների պահումները փոխվում են պրեմիում-պահումների։ Ինչպես ցանկացած խաղադրույքների բորսայում, առավելագույն խաղադրույքի չափսը Betfair-ում անսահմանափակ է, բայց հենց այս բորսայում բարձր լիկվիդայնության շնորհիվ հնարավոր է ամենամեծ խաղադրույքները կատարել։

Ի լրումն խաղադրույքների բորսայի, Betfair-ը օնլայն բուքմեյքերի ծառայություններ է առաջարկում։ Betfair-ի կայքում կան նաև սովորական օնլայն և լայվ կազինոներ, պոկեր, խաղեր, բինգո և այլն։

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ