Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Բասկետբոլի վրա խաղադրույքների ստուգված մարտավարություններ

Բուքմեյքերների Ռեյտինգ
Բասկետբոլի վերաբերյալ խաղադրույքներ. լայնույթում խաղադրույքների առանձնահատկությունները և տեսակները: Որո՞նք են բասկետբոլի խաղերի վրա խաղադրույքների առավելություններն ու թերությունները: Ո՞ր ռազմավարությունները կլինեն ամենաարդյունավետը բասկետբոլի վերաբերյալ խաղադրույքներում: Օգտակար խորհուրդներ սկսնակների համար:

Բովանդակություն

Բասկետբոլը թիմային ամենահայտնի մարզաձևը չէ, բայց ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ հետաքրքրված են դրանով: Նրանց մեջ հաճախ արթնանում է ոչ միայն սպորտային հետաքրքրությունը, այլև խաղադրույքներ կատարելու ցանկությունը: Բասկետբոլի վրա խաղադրույք կատարելը շատ մարզասերների իրավունքն է, և այս ոլորտում հաջողակ լինելու համար պետք է պրոֆեսիոնալ լինել: Բասկետբոլային խաղադրույքներն ունեն հետաքրքիր առանձնահատկություններ, ռազմավարություններ, խաղային մոդելներ, որոնք կարող են նույնիսկ սկսնակին դարձնել լավ մակարդակի բեթթոր: Այս նյութում կբացահայտենք այդ ասպեկտները և կընդգծենք բասկետբոլի վրա նվազագույն ռիսկով ու առավելագույն արդյունավետությամբ խաղադրույքների հիմնական կետերը:

Ինչի՞ վրա կարելի է խաղադրույք կատարել

Բասկետբոլային հանդիպումներում խաղադրույքների ցանկը չի կարելի է ամենամեծն անվանել բոլոր սպորտաձևերի շրջանում: Սակայն խաղադրույք կատարելու համար հետաքրքիր իրադարձություններ կան: Դիտարկենք հիմնական մարկետները.

  • Ելք: Պետք է պարզել, թե ինչպես կավարտվի հանդիպումը: Եթե խաղադրույքն ընդունվում է հիմնական ժամանակի վերաբերյալ, ապա լայնույթը կունենա հետևյալ տեսքը՝ Հ1 — Х — Հ2: Սակայն սովորաբար բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում հիմնական և լրացուցիչ ժամանակների վերաբերյալ, այդ պատճառով խաղերի ելքերի ավելի դասական տարբերակներ են՝ Հ1 — Հ2-ը: Ставки на исход в баскетбольном матче
  • Ֆորա: Թիմերի՝ հաշվի մեջ տարբերությունը: Լինում է բացասական և դրական. բացասականը սովորաբար դնում են ֆավորտի վրա, իսկ դրականը, եթե համոզված եք, որ հետնապահը չի ձախողի և չի ջախջախվի: Նաև տարբերում են ասիական ֆորա և եվրոպական՝ կոտորակային ու ամբողջական: Ставки на фору в баскетболе
  • Տոտալ: Բուքմեյքերը սահմանում է արդյունավետության ցուցանիշ և տրամադրում է խաղադրույքի ընտրության երկու տարբերակ՝ շատ կամ քիչ: Տոտալները ևս լինում են եվրոպական և ասիական: Նաև տարբերում են ընդհանուր ու անհատական տոտալ, կենտ և զույգ: Խաղադրույքներն ընդունվում են ինչպես ամբողջ հանդիպման, այնպես էլ կոնկրետ քառորդի կամ կեսի համար: Ставки на тотал в баскетболе
  • Արդյո՞ք կլինի օվերթայմ: Սա հիմնական ժամանակում ոչ-ոքի արդյունքի խաղադրույքի անալոգն է: Խաղադրույքը հազվադեպ է հաղթում, բայց այս իրադարձության գործակիցը բարձր է ցանկացած խաղում:  Баскетбол - ставки на будет ли овертайм
  • Ելք+տոտալ: Կոմբինացված էքսպրես-ելք, որում խաղացողները պետք է կռահեն ոչ միայն հանդիպման հաղթողին, այլև արդյունավետությունը՝ շատ կամ քիչ: Անգամ, եթե խաղում ֆավորիտ կա, այնուամենայնիվ խաղադրույքի տվյալ տարբերակի գործակիցը բարձր կլինի, քանի որ բուքմեյքերները սովորաբար առաջարկում են տոտալների ընդհանրացված արժեքներ: Ставки на исход + тотал
  • Բացառիկ մարկետներ: Դրանց թվում են խաղացողների անհատական գործողությունները, «ով կստանա առաջին վերահսկումը», «ով կվաստակի առաջին միավորը» տարբերակները: Эксклюзивные маркеты

Հիշե՛ք. բասկետբոլի վրա խաղադրույքներն ընդունվում են ոչ միայն ամբողջ հանդիպման համար: Առկա են ցանկեր յուրաքանչյուր քառորդի և կեսի համար, որոշ ընկերություններում հնարավորություն կա խաղադրույք կատարել լրացուցիչ ժամանակի վրա: Խաղային ժամանակահատվածների ցանկերը սովորաբար ներառում են բոլոր վերը նշված իրադարձությունները:

Բասկետբոլի վերաբերյալ խաղադրույքների առանձնահատկություններ

Ցանկացած սպորտաձևի վերաբերյալ խաղադրույք կատարելու համար պահանջվում է հանդիպումների լուրջ վերլուծություն: Խաղի ճիշտ վերլուծություն կատարելու համար պետք է ուսումնասիրել հետևյալ կետերը.

  • Անձնական հանդիպումների պատմություն
  • Մարզավիճակ
  • Կադրային կազմ
  • Վերահսկումների քանակ՝ խաղի տեմպ
  • Նեդումների միջին իրացում՝ տոկոսներով
  • Խաղաոճ՝ արագ գրոհ, պաշտպանողական խաղ և այլն:

Եթե ​​ամեն ինչ պարզ է առաջին երեք կետերի վերաբերյալ, պետք է հասկանալ, թե ինչպես են թիմերը խաղում միմյանց միջև, գնահատել վերջին հանդիպումների արդյունքները և հասկանալ, թե արդյոք ամեն ինչ կարգի՞ն է թիմի հետ, ապա մենք ավելի մանրամասն կվերլուծենք մնացածը:

Հանդիպման ընթացքում վերահսկումների քանակն արտացոլում է, թե թիմը որքան է տիրում գնդակին: Մրցաշրջանի ընթացքում իրացման միջին տոկոսի հետ միասին դա որոշում է թիմի խաղի արդյունավետությունը: Նույնիսկ առանց խաղը տեսնելու, բեթթորը կարող է հասկանալ, թե ինչ է իրենց ներկայացնում թիմը՝ նայելով այդ թվերին: Յուրաքանչյուր առաջնության համար ցուցանիշները տարբեր են: Եթե ​​թիմն ունի բոլորից շատ վերահսկում, դա նշանակում է, որ գնդակի վերահսկումը բարձր մակարդակի վրա է, և գնդակի խլումների քանակն ավելի մեծ է, քան շատ մրցակիցների մոտ: Իրացման տոկոսը որոշում է հարվածների արդյունավետությունը: Եթե ​​միջին տոկոսը 45-55% մակարդակի վրա է, ապա դա շատ լավ արդյունք է։

Խաղաոճն ավելի լավ է պարզել՝ հանդիպումները դիտելիս: Եթե նման հնարավորություն չկա, այն կարելի է գնահատել՝ ելնելով 3-միավորանոց և 2-միավորանոց նետումների քանակից, ինչպես նաև հանդիպման ընթացքում վերահսկումների թվից: Որքան շատ է վերահսկումը, այնքան քիչ ժամանակ է թիմը ծախսում հարձակման վրա և ավելի արագ է խաղում:

Նաև կարող եք ուշադրություն դարձնել թիմերի պաշտպանողական և հարձակողական վարկանիշին: Մրցաշրջանի ընթացքում այն կփոխվի, իսկ մեկնարկում գրեթե անօգուտ կլինի: Ցանկալի է այն օգտագործել 10-15 տուրերի վերլուծությունից հետո:

Բասկետբոլի վրա խաղադրույքների առավելություններ և թերություններ

Բասկետբոլի վրա խաղադրույքների առավելություններին կարելի է դասել հետևյալ նյուանսները.

  • Հանդիպումների հաճախականություն: Մրցաշրջանում խաղերն անցկացվում են գրեթե ամեն օր՝ հատկապես ԱՄՆ-ում։ Եվրոպայում նույնպես հանդիպումներ են անցկացվում ամեն օր, բայց ոչ մեկ մրցաշարի շրջանակում, օրինակ՝ մեկ օրում տեղի է ունենում ՎՏԲ լիգան, Եվրալիգան՝ հաջորդ երկուսում և այլն։
  • Թոփ հանդիպումների համար ցածր մարժա: Ավելի շատ սա վերաբերում է NBA-ին, բայց եվրոպական բասկետբոլում ևս այն հազվադեպ երևույթ չէ: 
  • Բազմաթիվ համարժեք իրադարձություններ և խաղադրույքների մեծ ցանկ: Խաղացողները մեծ ընտրություն ունեն, ապահովագրվելու կամ ռիսկի դիմելու հնարավորություն:

Բասկետբոլի վրա խաղադրույքների թերություններ

  • Եվրոպական մրցաշարերի ցանկը փոքր է: 40-50 մարկետ պրեմատչում, դա առավելագույնն է բուքմեյքերների մեծամասնության համար:
  • Ոչ մեծ լիմիտներ և ոչ բարձր գործակիցներ: NBA-ում բուքմեյքերները բարձր են գնահատում իրադարձությունները, բայց եվրոպական ու միջազգային բասկետբոլում լրիվ հակառակ պատկերն է: 

Արդյունավետ մարտավարություններ

Սփուրթ

Այսպես է կոչվում մարտավարությունը, որի համաձայն՝ խաղացողները պետք է հետևեն ուժով մոտավորապես հավասար թիմերի սփուրթերին: Այս մոդելի համաձայն՝ խաղադրույքներ կատարելու համար իդեալական իրավիճակը խաղը լայվում դիտելն է և սպասել ցանկացած թիմի սփուրթին: Ենթադրենք, հանդիպման սկզբից անցել է 3-4 րոպե, և թիմերից մեկը հաղթում է 10:2, 14:5 կամ այլ հաշվով։ Սպասեք, մինչև պարտվող թիմի մարզիչը թայմաութ վերցնի: Երբ դա տեղի ունենա, անմիջապես խաղացե՛ք պարտվող ակումբի վրա. լավագույն տարբերակը կլինի այդ քառորդում նրա դրական ֆորայի վրա խաղալը: Օրինակ՝ հաշիվը 10:2 է, բուքմեյքերը ցանկում պարտվող թիմի (+7.5) կամ (+8.5) ֆորաների համար կառաջարկի 1,7-1,8 գործակից: Սա հիանալի տարբերակ է, եթե թիմերը հավասարազոր են: Որպես կանոն, թայմաութից հետո պարտվող թիմը հավաքվում է և փորձում հասնել մրցակցին, իսկ առաջատար թիմը մի փոքր բաց է թողնում իրավիճակը:

«Դոգոն»՝ քառորդներով

Խաղի այս մոդելն ավելի տարածված է, քան սփուրթը՝ բեթթինգում վաղաժամ հայտնվելու պատճառով: «Դոգոնի» ռազմավարության էությունը հետևյալն է. յուրաքանչյուր քառորդի համար խաղացողը պետք է ընտրի տոտալի արժեք և խաղա դրա վրա՝ շատ կամ քիչ տարբերակով: Պարտության դեպքում բեթթորը նվազագույնը կրկնապատկում է խաղադրույքը և շարունակում է խաղալ նույն մարկետի վրա մինչև հաղթանակը:

Օրինակ, խաղացողը հանդիպմանն ընտրում է տոտալ 36,5-ից շատ իրադարձություն՝ 2+ գործակցով: Պետք է խաղադրույք կատարել առաջին քառորդի վրա: Եթե ​​այն չանցավ, կրկնում ենք խաղադրույքը երկրորդ քառորդի համար, բայց խաղադրույքի կրկնապատկմամբ: Երկրորդ քառորդում ձախողման դեպքում խաղադրույքը կրկնվում է երրորդ քառորդում, բայց նորից կրկնապատկմամբ։ Խաղալ պետք է մինչև հաղթանակը, և անցման դեպքում բեթթորը պետք է ընտրի մեկ այլ հանդիպում ու խաղա դրա վրա:

Կարևոր է. ճիշտ բաշխեք ձեր ունեցած գումարը, որպեսզի այն ընդամենը 4 քառորդում տանուլ չտաք: Նաև վերլուծեք յուրաքանչյուր հանդիպումը, որի վրա ցանկանում եք խաղադրույք կատարել, որպեսզի հասկանաք, թե որ տոտալն ավելի հարմար կլինի խաղադրույքների համար:

Խորհուրդներ սկսնակ խաղացողներին

Առաջին բանը, որ յուրաքանչյուր խաղացող պետք է անի, դա խաղի սեփական վարքագիծը մշակելն է: Դա ներառում է խաղադրույքների ռազմավարության ընտրությունը և այն մոդելը, ըստ որի՝ կբաշխվեն ֆինանսները: Շատ բեթթորներ փորձում են խաղադրույք կատարել առանց հատուկ մարտավարությունների՝ հիմնվելով միայն անձնական վերլուծության վրա: Այսպիսի խաղաոճը նույնպես ճիշտ է. որոշ բեթթորների համար բավական է ճիշտ կառավարել իրենց ֆինանսները, որպեսզի շահույթով ավարտեն խաղը: Քանզի ռազմավարություններն ավելի հաճախ օգտագործվում են շահույթը կայունացնելու համար, բայց նախ հիմք է պետք՝ պլյուսով խաղալու համար: Դրա համար անհրաժեշտ է սովորել հասկանալ բասկետբոլը և ուսումնասիրել այն: Հետևաբար, յուրաքանչյուր խաղացող պետք է հետևի մի քանի պարզ կանոնների.

  • Փորձեք խաղալ մրցաշարից մրցաշար: Այդպես դուք չեք շեղվի մրցաշարից և կկարողանաք կարճ ժամանակահատվածում պատկերացում կազմել կոնկրետ տվյալ առաջնության մասին:
  • Հաճախ դիտեք հանդիպումներ և լսեք վերլուծական հաղորդումներ: Դա ձեզ կօգնի ավելի խորը հասկանալ խաղը:
  • Հետևեք լայնույթին և գործակիցների տեղաշարժին: Խաղից առաջ գնանշումների փոփոխությունները հաճախ որոշում են հանդիպման զարգացման ուղղությունը:
  • Ճիշտ տնօրինեք գումարը և վերլուծեք: 

Ամփոփում

Բասկետբոլի խաղադրույքներում նվազագույն ռիսկը ձեռք է բերվում վերը նկարագրված կանոններին հետևելով: Որքան էլ որ տարօրինակ է՝ բեթթինգի և ոչ մի ռազմավարություն խաղացողին լիարժեք անվտանգության զգացում չի տա. ռիսկը միշտ ուղեկցելու է: Սակայն եթե խաղացողը հանդիպման ընթացքում հետևում է բոլոր գործընթացներին և վերահսկում է իրավիճակը, հետևում է վերը նշված կանոններին, ռիսկը նվազագույնի է հասցվում, իսկ վերջնական հաջողության շանսերը զգալիորեն մեծանում են: Ուստի խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել այս հատկանիշներին։

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ