Ասիական տոտալ (2.25). ի՞նչ է նշանակում և ինչպե՞ս է հաշվարկվում ՏՇ (2.25)-ը և ՏՔ (2.25)-ը
Բովանդակություն
Ի՞նչ է նշանակում ասիական տոտալ (2.25)
Ասիական տոտալ (2.25)-ը դա բուքմեյքերի ցանկում իրադարձություն է, որը նախատեսված է հանդիպմանը/խաղակեսում/խաղափուլում 3 և ավելի գոլի խաղադրույքի համար: Այս մարկետի խաղադրույքի հաշվարկի առանձնահատկությունը գումարի մասնակի վերադարձն է, որի մասին մանրամասն կպատմենք ստորև: Իրադարձության այս տեսակը հանդիպում է սպորտաձևերի մեծամասնությունում, ամենատարածվածը ֆուտբոլային և հոկեյի խաղերում է: Տոտալ (2.25)-ը հասանելի է բուքմեյքերների՝ գոլերի և վիճակագրական ցուցանիշների (խաղից դուրս վիճակներ, դեղին քարտեր, էյսեր և այլն) ցանկում:
Աստիական տոտալ (2,25)-ից շատ
Գոլերը տոտալ (2.25)-ից շատը նշանակում է, որ խաղում/խաղակեսում/խաղափուլում արդյունավետությունը կլինի 3+: Խաղադրույքի այս տեսակը հանդիպում է տարբեր սպորտաձևերում՝ ֆուտբոլից մինչև հոկեյ, հասանելի է ցածր արդյունավետությամբ սպորտաձևերի (ֆուտբոլ, հոկեյ, բեյսբոլ և այլն) գոլերի լայնույթում: Մնացած մրցաշարերում տոտալ (2.25)-ի վրա խաղադրույքները հասանելի են միայն վիճակագրական ցուցանիշների բաժիններում՝ թենիսում ու վոլեյբոլում՝ էյսեր, վոլեյբոլում՝ տեխնիկական ֆոլեր, UFC-ում և բռնցքամարտում՝ նոկդաուններ և այդպես շարունակ:
Ասիական տոտալ (2.25)-ից քիչ
Գոլերը տոտալ (2.25)-ից քիչը բուքմեյքերի լայնույթի իրադարձություն է, որի դեպքում հանդիպման/խաղակեսի/խաղափուլի արդյունավետությունը պետք է լինի 1 գոլից ոչ ավելի: Մարկետը հասանելի է գրեթե բոլոր սպորտաձևերի համար: Ամենից հաճախ հանդիպում է այնպիսի սպորտաձևերի գոլերի լայնույթում, ինչպիսիք են ֆուտբոլը և հոկեյը:
Տոտալ (2.25)-ը ֆուտբոլում
Ֆուտբոլում ասիական տոտալ (2.25)-ի վրա կարելի է գումար դնել առաջին, երկրորդ խաղակեսի և ամբողջ հանդիպման համար: Խաղադրույք հնարավոր է կատարել գոլերի և վիճակագրական ցուցանիշների վերաբերյալ՝ քարտեր, խաղից դուրս վիճակներ, դարպասին հարվածներ և այդպես շարունակ: Մարկետը բոլոր բուքմեյքերական գրասենյակներում է հասանելի:
Օրինակ. Լիգա 1-ի «Լիլ» — «Սենտ Էտյեն» հանդիպում: 1000 ռուբլի խաղադրույք ենք կատարում տոտալ (2.25)-ից շատ մարկետի վրա, գործակիցը 1,78 է: Եթե թիմերը 3 և ավելի գոլ խփեն, խաղադրույքը կհաղթի և կբերի 780 ռուբլի մաքուր շահույթ (1000 * 1,78 = 1780): Հանդիպմանն առավելագույնը 1 գոլի դեպքում խաղադրույքը կպարտվի: 2 գոլի դեպքում հաշվարկը կկատարվի հետևյալ կերպ. ՏՇ(2)-ի 500 ռուբլին կվերադարձվի հաշվին, իսկ ՏՇ (2.5)-ի 500 ռուբլին՝ կպարտվի:
Տոտալ (2.25)-ը հոկեյում
Հոկեյի խաղում այս մարկետի համար կարելի է խաղադրույք կատարել ինչպես գոլերի ընդհանուր տոտալի, այնպես էլ առանձին վիճակագրական ցուցանիշների վրա՝ հեռացումներ և այլն:
Խաղադրույք հնարավոր է կատարել առանձին հատվածի կամ ամբողջ հանդիպման համար: Ինչպես և ֆուտբոլային խաղերի դեպքում, այս իրադարձության վերաբերյալ խաղադրույքները ոչ բոլոր ԲԳ-ում են հասանելի:
Օրինակ. NHL-ի «Էդմոնտոն» — «Վաշինգտոն» հանդիպում: 1000 ռուբլի խաղադրույք կատարենք առաջին խաղափուլում ՏՔ (2.25) գոլերի վրա, գործակիցը 1.39 է: Որպեսզի խաղադրույքն անցնի, անհրաժեշտ է, որ թիմերն առաջին 20 րոպեի ընթացքում 1-ից ավելի գոլ չխփեն. այդժամ մաքուր շահույթը կկազմի 390 ռուբլի (1000 * 1.39 = 1390): 2 գոլի դեպքում տեղի կունենա մասնակի վերադարձ. (500 * 1 + (500 * 1,39) = 1195): Խաղադրույքը կպարտվի, եթե առաջին խաղափուլի ընթացքում գոլերը լինեն 3 և ավելի:
Ասիական տոտալ (2.25)-ն այլ սպորտաձևերում
Ասիական տոտալ (2.25)-ը վերը նշված օրինակների համեմատ շատ ավելի հազվադեպ է հանդիպում այլ սպորտաձևերում: Կարելի է փորձել այս իրադարձությունը գտնել լայվում, կամ սպասել թոփ խաղերի վերաբերյալ խաղադրույքներում տոտալ (2,25) մարկետի հայտնվելուն:
Տոտալ (2.25)-ի վրա խաղադրույքի առավելություններ և թերություններ
Տոտալ (2.25)-ի վերաբերյալ խաղադրույքն ունի իր առավելություններն ու թերությունները: Դիտարկենք այդ առանձնահատկությունները ստորև.
Առավելություններ | Թերություններ |
Առկա են ֆուտբոլային խաղերի մեծ մասի ցանկում | Մասնակի վերադարձի դեպքում բարդ է ինքնուրույն հաշվարկ անելը |
Կարելի է խաղադրույք կատարել գոլերի և վիճակագրության վրա | Ոչ բոլոր բուքմեյքերներն են խաղադրույքներ ընդունում տոտալ (2.25)-ի վերաբերյալ |
Ամփոփում
Տոտալ (2.25)-ը լինում է 2 տարբերակով՝ շատ և քիչ: Խաղադրույքի հաշվարկը բոլոր սպորտաձևերում կատարվում է մեկ ալգորիթմով. այն բաժանվում է 2 մասի՝ ՏՇ (2)-ի և ՏՇ (2.5-ի) կամ ՏՔ (2)-ի ու ՏՔ (2.5-ի):
Ոչ բոլոր բուքմեյքերական գրասենյակներում է խաղադրույքներ ընդունվում այս մարկետի վերաբերյալ:
Խաղադրույք կարելի է կատարել ոչ միայն գոլերի և միավորների, այլև վիճակագրական ցուցանիշների վրա:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: