Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Ասիական տոտալ (1.25). ի՞նչ է նշանակում և ինչպե՞ս է հաշվարկվում ՏՇ (1.25)-ը և ՏՔ (1.25)-ը

Բուքմեյքերների Ռեյտինգ
Ի՞նչ է ասիական տոտալ 1,25-ը, ո՞ր բուքմեյքերական գրասենյակներում է ավելի լավ խաղադրույք կատարել այս մարկետի վրա, ինչպե՞ս է հաշվարկվում իրադարձությունը տարբեր մարզաձևերում: ՏՇ (1.25)-ի և ՏՔ (1.25)-ի վրա խաղադրույքների վերաբերյալ այս և մյուս կարևոր հարցերը «Բուքմեյքերների ռեյտինգը» կուսումնասիրի տվյալ հոդվածում:

Բովանդակություն

Ի՞նչ է նշանակում ասիական տոտալ (1.25)-ը

Ասիական տոտալը (1,25)-ը շուկա է, որն օգտագործվում է թիմերի արդյունավետության վրա խաղադրույքների համար: Նման խաղադրույքի հաշվարկը տարբերվում է ամբողջ թվերից (1; 2; 3) և ոչ ամբողջական (1.5; 2.5; 3.5) տոտալներից. ստորև կդիտարկենք կոնկրետ օրինակներ: Այս իրադարձությունն ավելի հաճախ օգտագործվում է այնպիսի սպորտաձևերի խաղադրույքներում, ինչպիսիք են ֆուտբոլը և հոկեյը: Հիմնականում ընտրվում են այնպիսի հանդիպումներ, որտեղ ցածր արդյունավետություն է կանխատեսվում: Դիտարկվող տոտալը հանդիպում է նաև այլ սպորտաձևերում (վոլեյբոլ, թենիս, բեյսբոլ), բայց ավելի հաճախ վիճակագրության վրա խաղադրույքներում. էյսեր, թայ-բրեյքեր և այլն: Եկեք ավելի մանրամասն դիտարկենք տոտալների երկու տեսակ՝ ( 1.25)-ից շատ/քիչ:

Ասիական տոտալ (1.25)-ից շատ

Գոլերը տոտալ (1.25)-ից շատը խաղադրույք է այն բանի վրա, որ թիմերը խաղում նվազագույնը 2 գոլ կխփն: Այս իրադարձությունը երկու շուկաների սիմբիոզ է՝ ՏՇ (1)-ի և ՏՇ (1.5)-ի: Խաղադրույքի լիարժեք հաղթանակի համար անհրաժեշտ է 2 գնդակ, իսկ գոլազուրկ ոչ-ոքին կբերի գումարի կորուստի: Եթե 2 թիմերը միասին 1 գոլ խփեն, ապա հաշվարկը կկատարվի հետևյալ կերպ.

  • Խաղադրույքի գումարի 50%-ը կհաշվարկվի որպես վերադարձ՝ ՏՇ (1) խաղադրույքի համար
  • Նոմինալի 50%-ը կպարտվի. այս կեսը նախատեսված է ՏՇ (1.5) իրադարձության համար:

Ասիական տոտալ (1.25)-ից քիչ

Գոլերի տոտալ (1,25)-ից քիչը վերը նկարագրված իրադարձության հակառակն է: Այս շուկայի խաղադրույքի անցումը հնարավոր է գոլազուրկ ոչ-ոքիի դեպքում: Եթե ​​թիմերը 2 գոլ խփեն, ապա խաղադրույքը կպարտվի: Իսկ խփած 1 գոլի ժամանակ.

  • խաղադրույքի նոմինալի 50%-ը կհաշվարկվի որպես վերադարձ, քանի որ այս կեսը նախատեսված է ՏՔ (1)-ի վրա խաղադրույքի համար
  • Մյուս 50%-ը կհաղթի՝ ՏՔ (1.5) խաղադրույքի շրջանակում

Այժմ դիտարկենք որոշ սպորտաձևերում խաղադրույքների հաշվարկման կոնկրետ օրինակներ:

Տոտալ (1.25)-ը ֆուտբոլում

Ֆուտբոլային հանդիպումներում (1.25)-ի վրա խաղադրույքները ներկայացված են ամբողջ խաղի արդյունավետության ցանկում: Կարելի է նաև խաղադրույք կատարել կոնկրետ հատվածների վրա՝ առաջին խաղակեսի տոտալ, երկրորդ խաղակեսի տոտալ, 1-ից 15-րդ, 16-ից 30-րդ, 31-ից 45-րդ րոպեների արդյուանվետություն և այլն։ Այս իրադարձությունը հանդիպում է նաև վիճակագրության վրա խաղադրույքներ կատարելիս՝ դեղին քարտերի, դարպասաձողերի և խաչաձևերի, տեսակրկնությունների և այլն:

Օրինակ. Խաղադրույք կատարենք Եվրոպա լիգայի «Շերիֆ» — «Բրագա» խաղում գոլերի տոտալ (1,25)-ից շատ իրադարձության վրա։ 1000 ռուբլի գումարով խաղադրույք կատարենք պրեմատչում ՏՇ (1,25)-ի վրա՝ 1,26 գործակցով։ Եթե ​​թիմերը խփեն առնվազն 2 գոլ, ապա շահումը կկազմի 1260 ռուբլի: Եթե ​​հաշիվը 0:0 է, ապա խաղադրույքը կպարտվի: Եթե ​​խաղն ավարտվի 1:0 կամ 0:1 հաշվով, ապա խաղադրույքը կհաշվարկվի հետևյալ կերպ. 500 ռուբլին կպարտվի (ՏՇ (1.5) խաղադրույքի համար) և ևս 500 ռուբլի կվերադարձվի հաշվին, քանի որ այն նախատեսված էր ՏՇ (1) իրադարձության համար: 

Ставка на тотал голов (1.25) больше в матче Лиги Европы между «Шерифом» и «Брагой»

Տոտալ (1.25)-ը հոկեյում 

Հոկեյի հանդիպումներում (հիմնական ժամանակում) ցանկում հազվադեպ կհանդիպես տոտալ (1.25) խաղադրույքը: Սակայն գոլերի տոտալ (1,25)-ից շատ խաղադրույքը կարելի է դիտարկել առանձին ժամանակահատվածի շրջանակում: Բեթթորները կարող են այս մարկետի վրա խաղադրույք կատարել վիճակագրության բաժիններում. հեռացումներ, խաղից դուրս վիճակներ և այլն:

Օրինակ. ՎՀԼ-ի «Զաուրալյե» — «Չելմետ» խաղ: 1000 ռուբլի գումար դնենք առաջին խաղափուլում ՏՔ (1,25) իրադարձության վրա՝ 1,776 գործակցով։ Եթե ​​առաջին խաղափուլն ավարտվի 0:0 հաշվով, մենք կհաղթենք 1776 ռուբլի: 2 կամ ավելի գոլի դեպքում խաղադրույքը կպարտվի, իսկ 0:1 կամ 1:0 հաշվի դեպքում խաղադրույքի 50%-ը կհաշվարկվի որպես վերադարձ (ՏՔ (1) մարկետի համար), իսկ երկրորդ կեսը կանցնի ՏՔ (1.5) իրադարձության համար: Ընդհանուր՝ 500 + (500 * 1.776) = 1388 ռուբլի:

Ставка на тотал голов (1.25) меньше в матче ВХЛ между «Зауралье» и «Челметом»

Ասիական տոտալ (1.25)-ն այլ սպորտաձևերում

Տոտալ (1,25)-ն այլ սպորտաձևերում կատարված խաղադրույքներում շատ հազվադեպ է հանդիպում նրանց բարձր արդյունավետության պատճառով: Երբեմն նման իրադարձությունը կարելի է գտնել բեյսբոլի խաղերի առանձին ​​իննինգների ցանկում: ՏՔ (1.25)-ը և ՏՇ (1.25)-ը նաև հանդիպում են թենիսի, վոլեյբոլի և բասկետբոլի վրա վիճակագրական խաղադրույքներում՝ տեխնիկական խախտումներ, էյսեր, թայ-բրեյքեր և այլն: Խաղադրույքները հաշվարկվում են նույն ալգորիթմի համաձայն, ինչպես որ ֆուտբոլի և հոկեյի խաղերի օրինակների դեպքում: 

Տոտալ (1.25)-ի վրա խաղադրույքի առավելություններն ու թերությունները

Դիտարկվող մարկետն ունի դրական և բացասական կողմեր, եթե խոսում ենք խաղադրույք ձևակերպելու մասին: Դիտարկենք դրանք ստորև բերված աղյուսակում.

Առավելություններ Թերություններ
Կարելի է ապահովագրել խաղադրույքի գումարի կեսը վերադարձով Ոչ բոլոր բուքմեյքերն են ընդունում ՏՇ (1.25)-ի և ՏՔ (1.25)-ի վրա խաղադրույքներ
Որոշ բուքմեյքերներում հանդիպում են ֆուտբոլային և հոկեյի խաղերի մեծամասնության ցանկում Սպորտաձևերի մեծամասնությունում իրադարձությունը խաղադրույքների համար հասանելի է միայն վիճակագրության բաժնում
Հաշվարկի հստակ սխեմա

Ամփոփում

Բուքմեյքերների ցանկում միշտ չէ, որ տոտալ (1,25) խաղադրույքներ են լինում: Հիմնականում այս իրադարձությունները հասանելի են ֆուտբոլի և հոկեյի հանդիպումներում, շատ ավելի հազվադեպ դրանք կարելի է գտնել այլ մարզաձևերի խաղերի վիճակագրական բաժիններում: Ոչ բոլոր բուքմեյքերական ընկերություններում են հասանելի ՏՇ (1.25)-ի և ՏՔ (1.25)-ի վրա խաղադրույքները: Խաղադրույքի հաշվարկը տեղի է ունենում խաղադրույքը կիսով չափ բաժանելու ձևաչափով. մի մասը հաշվարկվում է տոտալ (1)-ով, իսկ երկրորդը՝ տոտալ (1,5)-ով:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ