Ասիական տոտալ (1.25). ի՞նչ է նշանակում և ինչպե՞ս է հաշվարկվում ՏՇ (1.25)-ը և ՏՔ (1.25)-ը
Բովանդակություն
Ի՞նչ է նշանակում ասիական տոտալ (1.25)-ը
Ասիական տոտալը (1,25)-ը շուկա է, որն օգտագործվում է թիմերի արդյունավետության վրա խաղադրույքների համար: Նման խաղադրույքի հաշվարկը տարբերվում է ամբողջ թվերից (1; 2; 3) և ոչ ամբողջական (1.5; 2.5; 3.5) տոտալներից. ստորև կդիտարկենք կոնկրետ օրինակներ: Այս իրադարձությունն ավելի հաճախ օգտագործվում է այնպիսի սպորտաձևերի խաղադրույքներում, ինչպիսիք են ֆուտբոլը և հոկեյը: Հիմնականում ընտրվում են այնպիսի հանդիպումներ, որտեղ ցածր արդյունավետություն է կանխատեսվում: Դիտարկվող տոտալը հանդիպում է նաև այլ սպորտաձևերում (վոլեյբոլ, թենիս, բեյսբոլ), բայց ավելի հաճախ վիճակագրության վրա խաղադրույքներում. էյսեր, թայ-բրեյքեր և այլն: Եկեք ավելի մանրամասն դիտարկենք տոտալների երկու տեսակ՝ ( 1.25)-ից շատ/քիչ:
Ասիական տոտալ (1.25)-ից շատ
Գոլերը տոտալ (1.25)-ից շատը խաղադրույք է այն բանի վրա, որ թիմերը խաղում նվազագույնը 2 գոլ կխփն: Այս իրադարձությունը երկու շուկաների սիմբիոզ է՝ ՏՇ (1)-ի և ՏՇ (1.5)-ի: Խաղադրույքի լիարժեք հաղթանակի համար անհրաժեշտ է 2 գնդակ, իսկ գոլազուրկ ոչ-ոքին կբերի գումարի կորուստի: Եթե 2 թիմերը միասին 1 գոլ խփեն, ապա հաշվարկը կկատարվի հետևյալ կերպ.
- Խաղադրույքի գումարի 50%-ը կհաշվարկվի որպես վերադարձ՝ ՏՇ (1) խաղադրույքի համար
- Նոմինալի 50%-ը կպարտվի. այս կեսը նախատեսված է ՏՇ (1.5) իրադարձության համար:
Ասիական տոտալ (1.25)-ից քիչ
Գոլերի տոտալ (1,25)-ից քիչը վերը նկարագրված իրադարձության հակառակն է: Այս շուկայի խաղադրույքի անցումը հնարավոր է գոլազուրկ ոչ-ոքիի դեպքում: Եթե թիմերը 2 գոլ խփեն, ապա խաղադրույքը կպարտվի: Իսկ խփած 1 գոլի ժամանակ.
- խաղադրույքի նոմինալի 50%-ը կհաշվարկվի որպես վերադարձ, քանի որ այս կեսը նախատեսված է ՏՔ (1)-ի վրա խաղադրույքի համար
- Մյուս 50%-ը կհաղթի՝ ՏՔ (1.5) խաղադրույքի շրջանակում
Այժմ դիտարկենք որոշ սպորտաձևերում խաղադրույքների հաշվարկման կոնկրետ օրինակներ:
Տոտալ (1.25)-ը ֆուտբոլում
Ֆուտբոլային հանդիպումներում (1.25)-ի վրա խաղադրույքները ներկայացված են ամբողջ խաղի արդյունավետության ցանկում: Կարելի է նաև խաղադրույք կատարել կոնկրետ հատվածների վրա՝ առաջին խաղակեսի տոտալ, երկրորդ խաղակեսի տոտալ, 1-ից 15-րդ, 16-ից 30-րդ, 31-ից 45-րդ րոպեների արդյուանվետություն և այլն։ Այս իրադարձությունը հանդիպում է նաև վիճակագրության վրա խաղադրույքներ կատարելիս՝ դեղին քարտերի, դարպասաձողերի և խաչաձևերի, տեսակրկնությունների և այլն:
Օրինակ. Խաղադրույք կատարենք Եվրոպա լիգայի «Շերիֆ» — «Բրագա» խաղում գոլերի տոտալ (1,25)-ից շատ իրադարձության վրա։ 1000 ռուբլի գումարով խաղադրույք կատարենք պրեմատչում ՏՇ (1,25)-ի վրա՝ 1,26 գործակցով։ Եթե թիմերը խփեն առնվազն 2 գոլ, ապա շահումը կկազմի 1260 ռուբլի: Եթե հաշիվը 0:0 է, ապա խաղադրույքը կպարտվի: Եթե խաղն ավարտվի 1:0 կամ 0:1 հաշվով, ապա խաղադրույքը կհաշվարկվի հետևյալ կերպ. 500 ռուբլին կպարտվի (ՏՇ (1.5) խաղադրույքի համար) և ևս 500 ռուբլի կվերադարձվի հաշվին, քանի որ այն նախատեսված էր ՏՇ (1) իրադարձության համար:
Տոտալ (1.25)-ը հոկեյում
Հոկեյի հանդիպումներում (հիմնական ժամանակում) ցանկում հազվադեպ կհանդիպես տոտալ (1.25) խաղադրույքը: Սակայն գոլերի տոտալ (1,25)-ից շատ խաղադրույքը կարելի է դիտարկել առանձին ժամանակահատվածի շրջանակում: Բեթթորները կարող են այս մարկետի վրա խաղադրույք կատարել վիճակագրության բաժիններում. հեռացումներ, խաղից դուրս վիճակներ և այլն:
Օրինակ. ՎՀԼ-ի «Զաուրալյե» — «Չելմետ» խաղ: 1000 ռուբլի գումար դնենք առաջին խաղափուլում ՏՔ (1,25) իրադարձության վրա՝ 1,776 գործակցով։ Եթե առաջին խաղափուլն ավարտվի 0:0 հաշվով, մենք կհաղթենք 1776 ռուբլի: 2 կամ ավելի գոլի դեպքում խաղադրույքը կպարտվի, իսկ 0:1 կամ 1:0 հաշվի դեպքում խաղադրույքի 50%-ը կհաշվարկվի որպես վերադարձ (ՏՔ (1) մարկետի համար), իսկ երկրորդ կեսը կանցնի ՏՔ (1.5) իրադարձության համար: Ընդհանուր՝ 500 + (500 * 1.776) = 1388 ռուբլի:
Ասիական տոտալ (1.25)-ն այլ սպորտաձևերում
Տոտալ (1,25)-ն այլ սպորտաձևերում կատարված խաղադրույքներում շատ հազվադեպ է հանդիպում նրանց բարձր արդյունավետության պատճառով: Երբեմն նման իրադարձությունը կարելի է գտնել բեյսբոլի խաղերի առանձին իննինգների ցանկում: ՏՔ (1.25)-ը և ՏՇ (1.25)-ը նաև հանդիպում են թենիսի, վոլեյբոլի և բասկետբոլի վրա վիճակագրական խաղադրույքներում՝ տեխնիկական խախտումներ, էյսեր, թայ-բրեյքեր և այլն: Խաղադրույքները հաշվարկվում են նույն ալգորիթմի համաձայն, ինչպես որ ֆուտբոլի և հոկեյի խաղերի օրինակների դեպքում:
Տոտալ (1.25)-ի վրա խաղադրույքի առավելություններն ու թերությունները
Դիտարկվող մարկետն ունի դրական և բացասական կողմեր, եթե խոսում ենք խաղադրույք ձևակերպելու մասին: Դիտարկենք դրանք ստորև բերված աղյուսակում.
Առավելություններ | Թերություններ |
Կարելի է ապահովագրել խաղադրույքի գումարի կեսը վերադարձով | Ոչ բոլոր բուքմեյքերն են ընդունում ՏՇ (1.25)-ի և ՏՔ (1.25)-ի վրա խաղադրույքներ |
Որոշ բուքմեյքերներում հանդիպում են ֆուտբոլային և հոկեյի խաղերի մեծամասնության ցանկում | Սպորտաձևերի մեծամասնությունում իրադարձությունը խաղադրույքների համար հասանելի է միայն վիճակագրության բաժնում |
Հաշվարկի հստակ սխեմա |
Ամփոփում
Բուքմեյքերների ցանկում միշտ չէ, որ տոտալ (1,25) խաղադրույքներ են լինում: Հիմնականում այս իրադարձությունները հասանելի են ֆուտբոլի և հոկեյի հանդիպումներում, շատ ավելի հազվադեպ դրանք կարելի է գտնել այլ մարզաձևերի խաղերի վիճակագրական բաժիններում: Ոչ բոլոր բուքմեյքերական ընկերություններում են հասանելի ՏՇ (1.25)-ի և ՏՔ (1.25)-ի վրա խաղադրույքները: Խաղադրույքի հաշվարկը տեղի է ունենում խաղադրույքը կիսով չափ բաժանելու ձևաչափով. մի մասը հաշվարկվում է տոտալ (1)-ով, իսկ երկրորդը՝ տոտալ (1,5)-ով:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: