Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Ասիական տոտալ (0.75). Ի՞նչ է նշանակում և ինչպե՞ս են հաշվարկվում ՏՇ (0.75)-ը և ՏՔ (0,75)-ը

Բուքմեյքերների Ռեյտինգ
Այս հոդվածում «Բուքմեյքերների ռեյտինգը» կպատի ասիական տոտալ (0,75)-ի վերաբերյալ խաղադրույքների մասին։ Դուք կիմանաք, թե ինչպես է այս իրադարձությունը հաշվարկվում տարբեր մարզաձևերում, կա՞ն արդյոք այս մարկետի խաղադրույքների համար մարտավարություններ, ինչպես նաև կտեսնեք լավագույն բուքմեյքերների ցանկը, տոտալ (0,75)-ի վերաբերյալ բեթինգի դրական և բացասական առանձնահատկությունները:

Բովանդակություն

Ի՞նչ է նշանակում ասիական տոտալ (0.75)

Ասիական տոտալ (0,75)-ը մարկետ է, որը նախատեսված է հանդիպման արդյունավետության վրա խաղադրույք կատարելու համար: Դա ենթադրում է, որ խաղում կգրանցվի կամ 0,75-ից շատ գոլ, կամ՝ քիչ. համապատասխանաբար, կան խաղադրույքի տոտալ շատ (0,75) և տոտալ քիչ (0,75) տարատեսակներ:

(0,75)-ի վերաբերյալ խաղադրույքներն առաջարկվում են բազմաթիվ խաղային սպորտաձևերում, սակայն դրանք առավել լայնորեն կիրառվում են ֆուտբոլում և հոկեյում: Որոշ մարզաձևերում դրանք հանդիպում են միայն վիճակագրական ցուցանիշների ցանկում. դա հատկապես վերաբերում է այն սպորտաձևերին, որտեղ շատ բարձր արդյունավետություն է (բասկետբոլ, հանդբոլ, վոլեյբոլ և այլն):

Գոլերի տոտալ շատ (0.75)-ը հաշվարկվում է ոչ այնպես, ինչպես նմանատիպ այլ կանխատեսումների մեծամասնությունը: Այստեղ խաղադրույքի գումարը միշտ բաժանվում է 2 մասի` առաջին կեսը գնում է տոտալ (0,5)-ի, իսկ երկրորդը` տոտալ (1,0)-ի վրա: Կախված ընտրված իրադարձությունից (շատ կամ քիչ), հաջորդիվ խաղի արդյունքի հիման վրա կատարվում է հաշվարկ, և այդ գործընթացի մասին առավել մանրամասն կպատմենք ստորև ներկայացված օրինակում:  

Տոտալ (0.75) Տոտալ շատ 0.75

ՏՇ (0.75)

Տոտալ քիչ  0.75

ՏՔ (0.75)

Խաղադրույքի հաշվարկ Խաղերում գոլերի (միավորների) քանակ
Հաղթանակ 2 և ավելի 0
Վերադարձ 1 գոլ

50%՝ վերադարձ

50%՝ վերադարձ

1 գոլ

50%՝ վերադարձ

50%՝ պարտություն

Պարտություն 0 2 և ավելի 

Ասիական տոտալ շատ (0.75)

Ընդհանուր ասիական տոտալ շատ (0,75)-ը խաղադրույք է այն բանի վերաբերյալ, որ խաղում կգրանցվի ավելի քան 1 գոլ: Ընդ որում՝ ուղիղ 1 գոլը լիարժեք հաղթանակ չի բերի. խաղադրույքը կհաղթի, եթե հանդիպման ընդհանուր տոտալը լինի 2 և ավելի: Եթե ​​ոչ ոք գոլ չխփի, ապա խաղադրույքը կպարտվի:

Ցանկացած խաղային սպորձատևում ՏՇ (0,75) մարկետը բնութագրվում է ցածր գործակցով, որը պայմանավորված է խաղադրույքի հաղթելու մեծ հավանականությամբ (միջին գործակիցը գտնվում է 1,6-1,8-ի մակարդակի վրա):

Ասիական տոտալ քիչ (0.75)

Ասիական տոտալ քիչ (0.75)-ը խաղադրույք է, որը պահանջում է, որ թիմերը ոչ մի գոլ չխփեն: Անգամ 1 խփած գոլը կհանգեցնի նրան, որ խաղադրույքի գումարի կեսը կվերադառնա հաշվին: Եթե ​​խաղում գրանցվի 2 և ավելի գոլ, ապա խաղադրույքն ամբողջությամբ կպարտվի:

Տոտալ (0.75)-ը ֆուտբոլում 

Ֆուտբոլի վերաբերյալ խաղադրույքներում տոտալ (0,75) հանդիպում է գրեթե յուրաքանչյուր խաղում՝ պայմանով, որ բուքմեյքերական ընկերությունը խաղադրույքն ընդունում է ասիական տոտալով: 

Բուքմեյքերներն առաջարկում են խաղադրույք կատարել առաջին խաղակեսի տոտալի, երկրորդ խաղակեսի տոտալի (0,75) վրա՝ ինչպես գոլերի, այնպես էլ վիճակագրության վրա։

Օրինակ. Իսպանիայի Պրիմերայի «Ռայո Վալյեկանո» — «Բետիս» խաղ։ Մենք 500 ռուբլի գումարով խաղադրույք ենք կատարում ՏՇ (0,75)-ի վրա՝ 1,30 գործակցով։ Եթե ​​թիմերը խաղան 0։0, մենք կպարտվենք։ 1:0 կամ 0:1 հաշվի ժամանակ խաղադրույքի գումարի 50%-ը կվերադարձվի, իսկ երկրորդ 50%-ը բուքմեյքերական գրասենյակը կհաշվի որպես շահում (կստանանք 250+(250*1.30) = 575 ռուբլի): Խաղի ցանկացած այլ ելքով խաղադրույքը կհաղթի (500*1.30 = 650 ռուբլի):

Ставка на азиатский ТБ (0.75) в игре «Райо Вальекано» – «Бетис»

Տոտալ (0.75)-ը հոկեյում 

Տոտալ (0,75)-ը հոկեյի համար հազվագյուտ խաղադրույք է ամբողջ խաղի համար, բայց այն հանդիպում է բուքմեյքերական ընկերությունների ցանկում՝ խաղափուլերի համար: Երբեմն բուքմեյքերներն առաջարկում են այս մարկետի վերաբերյալ խաղադրույք կատարել վիճակագրական ցուցանիշների վրա՝ խաղից դուրս վիճակներ, հեռացումներ և այլն:

Օրինակ. 2022 թվականի Օլիմպիական խաղերի Չեխիայի և Դանիայի միջև հանդիպում։ Առաջին խաղափուլում կատարենք 1000 ռուբլի գումարով 2,00 գործակցով խաղադրույք ՏՔ (0,75)-ի վրա։ Եթե ​​թիմերը ոչ-ոքի խաղացին 0:0 հաշվով, ապա խաղադրույքը կհաղթի (կստանանք 2000 ռուբլի): 0:1 կամ 1:0 հաշվի ժամանակ խաղադրույքի նոմինալի կեսը կհաշվարկվի որպես վերադարձ, ևս 50%-ը` որպես պարտություն: Խաղափուլի ցանկացած այլ ելքը կհանգեցնի ամբողջ գումարի կորստի:

Ставка на азиатский ТМ (0.75) в матче Олимпийских игр-2022 между сборными Чехии и Дании

Ասիական տոտալ (0.75)-ն այլ սպորտաձևերում

Հիմնական ժամանակում տոտալ (0,75)-ը այլ սպորտաձևերում չափազանց հազվադեպ է հանդիպում և ոչ բոլոր բուքմեյքերական գրասենյակներում: Սովորաբար, այն կարելի է տեսնել վիճակագրության վերաբերյալ խաղադրույքներում: Թենիսում դա կարող է լինել կոնկրետ խաղացողի կողմից հաղթած սեթերի տոտալը կամ էյսերը, կրկնակի սխալները սեթերում և այլն, բասկետբոլում՝ տեխնիկական խախտումները, վոլեյբոլում՝ թայմ-բրեյքերը: Նման իրադարձությունների վրա խաղադրույքներ ընդունող ընկերություն գտնելը չափազանց բարդ է:

Տոտալ (0.75)-ի վրա խաղադրույքների առավելությունները և թերությունները 

Տոտալ (0.75)-ն ունի այլ մարկետների մեծամասնության համար հաշվարկի ոչ տիպիկ սխեմա և բնորոշվում է ոչ միայն դրական առանձնահատկություններով: Ստորև ներկայացված աղյուսակում ուսումնասիրենք այս իրադարձության վրա խաղադրույքների առավելություններն ու թերությունները:

Առավելություններ Թերություններ
Ամբողջ հանդիպման համար խաղադրույքներում անցնելու մեծ հավանականություն Բոլոր սպորտաձևերում, բացառությամբ ֆուտբոլի և հոկեյի, բարդ է ցանկում գտնել այս մարկետը:
Հաճախ է հանդիպում ֆուտբոլային և հոկեյի խաղերի ցանկում: Հնարավոր է խաղադրույքի մասնակի վերադարձ:
Ոչ բոլոր բուքմեյքերներն են խաղադրույքներ ընդունում այս իրադարձության վերաբերյալ:

Ամփոփում

Բուքմեյքերները տոտալ (0,75)-ի վրա խաղադրույքներ են ընդունում ոչ բոլոր մարզաձևերում: Ավելի հաճախ, իրադարձությունը խաղադրույք կատարելու համար հասանելի է ֆուտբոլի և հոկեյի խաղերի ցանկում, իսկ այլ սպորտաձևերում այն ​​կարելի է գտնել վիճակագրության խաղադրույքներում: Տոտալ (0,75)-ը միշտ հաշվարկվում է խաղադրույքի երկու հավասար կեսի բաժանմամբ. առաջին կեսը՝ տոտալ (0,5)-ով, երկրորդը հաշվարկվում է տոտալ (1,0)-ով: Ռուսական բուքմեյքերները ոչ միշտ են այս իրադարձությունը ներառում խաղերի ցանկում՝ բուն հաշվարկի բարդության պատճառով։

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ