Ասիական տոտալ (0.75). Ի՞նչ է նշանակում և ինչպե՞ս են հաշվարկվում ՏՇ (0.75)-ը և ՏՔ (0,75)-ը
Բովանդակություն
Ի՞նչ է նշանակում ասիական տոտալ (0.75)
Ասիական տոտալ (0,75)-ը մարկետ է, որը նախատեսված է հանդիպման արդյունավետության վրա խաղադրույք կատարելու համար: Դա ենթադրում է, որ խաղում կգրանցվի կամ 0,75-ից շատ գոլ, կամ՝ քիչ. համապատասխանաբար, կան խաղադրույքի տոտալ շատ (0,75) և տոտալ քիչ (0,75) տարատեսակներ:
(0,75)-ի վերաբերյալ խաղադրույքներն առաջարկվում են բազմաթիվ խաղային սպորտաձևերում, սակայն դրանք առավել լայնորեն կիրառվում են ֆուտբոլում և հոկեյում: Որոշ մարզաձևերում դրանք հանդիպում են միայն վիճակագրական ցուցանիշների ցանկում. դա հատկապես վերաբերում է այն սպորտաձևերին, որտեղ շատ բարձր արդյունավետություն է (բասկետբոլ, հանդբոլ, վոլեյբոլ և այլն):
Գոլերի տոտալ շատ (0.75)-ը հաշվարկվում է ոչ այնպես, ինչպես նմանատիպ այլ կանխատեսումների մեծամասնությունը: Այստեղ խաղադրույքի գումարը միշտ բաժանվում է 2 մասի` առաջին կեսը գնում է տոտալ (0,5)-ի, իսկ երկրորդը` տոտալ (1,0)-ի վրա: Կախված ընտրված իրադարձությունից (շատ կամ քիչ), հաջորդիվ խաղի արդյունքի հիման վրա կատարվում է հաշվարկ, և այդ գործընթացի մասին առավել մանրամասն կպատմենք ստորև ներկայացված օրինակում:
Տոտալ (0.75) | Տոտալ շատ 0.75
ՏՇ (0.75) |
Տոտալ քիչ 0.75
ՏՔ (0.75) |
Խաղադրույքի հաշվարկ | Խաղերում գոլերի (միավորների) քանակ | |
Հաղթանակ | 2 և ավելի | 0 |
Վերադարձ | 1 գոլ
50%՝ վերադարձ 50%՝ վերադարձ |
1 գոլ
50%՝ վերադարձ 50%՝ պարտություն |
Պարտություն | 0 | 2 և ավելի |
Ասիական տոտալ շատ (0.75)
Ընդհանուր ասիական տոտալ շատ (0,75)-ը խաղադրույք է այն բանի վերաբերյալ, որ խաղում կգրանցվի ավելի քան 1 գոլ: Ընդ որում՝ ուղիղ 1 գոլը լիարժեք հաղթանակ չի բերի. խաղադրույքը կհաղթի, եթե հանդիպման ընդհանուր տոտալը լինի 2 և ավելի: Եթե ոչ ոք գոլ չխփի, ապա խաղադրույքը կպարտվի:
Ցանկացած խաղային սպորձատևում ՏՇ (0,75) մարկետը բնութագրվում է ցածր գործակցով, որը պայմանավորված է խաղադրույքի հաղթելու մեծ հավանականությամբ (միջին գործակիցը գտնվում է 1,6-1,8-ի մակարդակի վրա):
Ասիական տոտալ քիչ (0.75)
Ասիական տոտալ քիչ (0.75)-ը խաղադրույք է, որը պահանջում է, որ թիմերը ոչ մի գոլ չխփեն: Անգամ 1 խփած գոլը կհանգեցնի նրան, որ խաղադրույքի գումարի կեսը կվերադառնա հաշվին: Եթե խաղում գրանցվի 2 և ավելի գոլ, ապա խաղադրույքն ամբողջությամբ կպարտվի:
Տոտալ (0.75)-ը ֆուտբոլում
Ֆուտբոլի վերաբերյալ խաղադրույքներում տոտալ (0,75) հանդիպում է գրեթե յուրաքանչյուր խաղում՝ պայմանով, որ բուքմեյքերական ընկերությունը խաղադրույքն ընդունում է ասիական տոտալով:
Բուքմեյքերներն առաջարկում են խաղադրույք կատարել առաջին խաղակեսի տոտալի, երկրորդ խաղակեսի տոտալի (0,75) վրա՝ ինչպես գոլերի, այնպես էլ վիճակագրության վրա։
Օրինակ. Իսպանիայի Պրիմերայի «Ռայո Վալյեկանո» — «Բետիս» խաղ։ Մենք 500 ռուբլի գումարով խաղադրույք ենք կատարում ՏՇ (0,75)-ի վրա՝ 1,30 գործակցով։ Եթե թիմերը խաղան 0։0, մենք կպարտվենք։ 1:0 կամ 0:1 հաշվի ժամանակ խաղադրույքի գումարի 50%-ը կվերադարձվի, իսկ երկրորդ 50%-ը բուքմեյքերական գրասենյակը կհաշվի որպես շահում (կստանանք 250+(250*1.30) = 575 ռուբլի): Խաղի ցանկացած այլ ելքով խաղադրույքը կհաղթի (500*1.30 = 650 ռուբլի):
Տոտալ (0.75)-ը հոկեյում
Տոտալ (0,75)-ը հոկեյի համար հազվագյուտ խաղադրույք է ամբողջ խաղի համար, բայց այն հանդիպում է բուքմեյքերական ընկերությունների ցանկում՝ խաղափուլերի համար: Երբեմն բուքմեյքերներն առաջարկում են այս մարկետի վերաբերյալ խաղադրույք կատարել վիճակագրական ցուցանիշների վրա՝ խաղից դուրս վիճակներ, հեռացումներ և այլն:
Օրինակ. 2022 թվականի Օլիմպիական խաղերի Չեխիայի և Դանիայի միջև հանդիպում։ Առաջին խաղափուլում կատարենք 1000 ռուբլի գումարով 2,00 գործակցով խաղադրույք ՏՔ (0,75)-ի վրա։ Եթե թիմերը ոչ-ոքի խաղացին 0:0 հաշվով, ապա խաղադրույքը կհաղթի (կստանանք 2000 ռուբլի): 0:1 կամ 1:0 հաշվի ժամանակ խաղադրույքի նոմինալի կեսը կհաշվարկվի որպես վերադարձ, ևս 50%-ը` որպես պարտություն: Խաղափուլի ցանկացած այլ ելքը կհանգեցնի ամբողջ գումարի կորստի:
Ասիական տոտալ (0.75)-ն այլ սպորտաձևերում
Հիմնական ժամանակում տոտալ (0,75)-ը այլ սպորտաձևերում չափազանց հազվադեպ է հանդիպում և ոչ բոլոր բուքմեյքերական գրասենյակներում: Սովորաբար, այն կարելի է տեսնել վիճակագրության վերաբերյալ խաղադրույքներում: Թենիսում դա կարող է լինել կոնկրետ խաղացողի կողմից հաղթած սեթերի տոտալը կամ էյսերը, կրկնակի սխալները սեթերում և այլն, բասկետբոլում՝ տեխնիկական խախտումները, վոլեյբոլում՝ թայմ-բրեյքերը: Նման իրադարձությունների վրա խաղադրույքներ ընդունող ընկերություն գտնելը չափազանց բարդ է:
Տոտալ (0.75)-ի վրա խաղադրույքների առավելությունները և թերությունները
Տոտալ (0.75)-ն ունի այլ մարկետների մեծամասնության համար հաշվարկի ոչ տիպիկ սխեմա և բնորոշվում է ոչ միայն դրական առանձնահատկություններով: Ստորև ներկայացված աղյուսակում ուսումնասիրենք այս իրադարձության վրա խաղադրույքների առավելություններն ու թերությունները:
Առավելություններ | Թերություններ |
Ամբողջ հանդիպման համար խաղադրույքներում անցնելու մեծ հավանականություն | Բոլոր սպորտաձևերում, բացառությամբ ֆուտբոլի և հոկեյի, բարդ է ցանկում գտնել այս մարկետը: |
Հաճախ է հանդիպում ֆուտբոլային և հոկեյի խաղերի ցանկում: | Հնարավոր է խաղադրույքի մասնակի վերադարձ: |
Ոչ բոլոր բուքմեյքերներն են խաղադրույքներ ընդունում այս իրադարձության վերաբերյալ: |
Ամփոփում
Բուքմեյքերները տոտալ (0,75)-ի վրա խաղադրույքներ են ընդունում ոչ բոլոր մարզաձևերում: Ավելի հաճախ, իրադարձությունը խաղադրույք կատարելու համար հասանելի է ֆուտբոլի և հոկեյի խաղերի ցանկում, իսկ այլ սպորտաձևերում այն կարելի է գտնել վիճակագրության խաղադրույքներում: Տոտալ (0,75)-ը միշտ հաշվարկվում է խաղադրույքի երկու հավասար կեսի բաժանմամբ. առաջին կեսը՝ տոտալ (0,5)-ով, երկրորդը հաշվարկվում է տոտալ (1,0)-ով: Ռուսական բուքմեյքերները ոչ միշտ են այս իրադարձությունը ներառում խաղերի ցանկում՝ բուն հաշվարկի բարդության պատճառով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: