Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Ասիական ֆորա (0.75). Ի՞նչ է նշանակում Ֆ (+0.75)-ը և Ֆ (-0.75)-ը

Բուքմեյքերների Ռեյտինգ
Այս էջում «Բուքմեյքերների ռեյտինգը» պատմում է, թե ինչ է ֆորա (0,75)-ը և դրա վրա խաղադրույքներ կատարելու նրբությունների մասին։ Ֆ (0.75) իրադարձության տեսակները, այս մարկետի վրա խաղադրույքների առավելություններն ու թերությունները, այս և այլ մանրամասներ կիմանաք նյութը կարդալիս:

Բովանդակություն

Ի՞նչ է նշանակում ասիական ֆորա (0.75)-ը

Ֆորա (հանդիկապ) 0.75-ը դա բուքմեյքերի լայնույթում իրադարձություն է, որը ցույց է տալիս թիմերի/խաղացողների միջև միավորների/գոլերի տարբերությունը: Այս մարկետը խաղերի ցանկում ընդունում է դրական և բացասական արժեքներ, ինչպես և բոլոր նմանատիպ հանդիկապները, բացառությամբ 0-ի: Այժմ վերլուծենք, թե ինչպես է հաշվարկվում ֆորա (0,75)-ը։

Օրինակ. «Լևանտեի» և «Էսպանյոլի» միջև իսպանական Պրիմերայի խաղի օրինակ. Հ2-ի վրա (+0,75) խաղադրույք կատարելու դեպքում անցման համար մեզ պետք է, որ հյուրերը չպարտվեն՝ ոչ-ոքին և հաղթանակը մեզ ձեռնտու կլինի: Խաղադրույքը չի աշխատի, եթե «Էսպանյոլը» պարտություն կրի 2 և ավելի գնդակի տարբերությամբ։ Իսկ եթե հյուրերը պարտվում են 1 գնդակի տարբերությամբ, ապա հաշվարկը կկատարվի հետևյալ կերպ. 1000 ռուբլի խաղադրույքի նոմինալը բաժանվում է 2 հավասար մասի (500-ական ռուբլի)՝ Ֆ2 (+0,5)-ի և Ֆ2 (+1)-ի: Առաջին մասը պարտվել է, իսկ երկրորդը կվերադարձվի։ Հետևաբար, 500 ռուբլի կվերադարձվի հաշվին:

Ֆորա 0.75

Ֆ (0.75)

Դրական

Ֆ1 (+0.75)

Բացասական

Ֆ1 (-0.75)

Դրական

Ֆ2 (+0.75)

Բացասական

Ֆ2 (-0.75)

Խաղադրույքի հաշվարկ Առաջին թիմի/խաղացողի հաղթանակ Երկրորդ թիմի/խաղացողի հաղթանակ
Հաղթանակ Հաղթանակ կամ ոչ-ոքի 2 և ավելի գնդակի տարբերությամբ հաղթանակ Հաղթական կամ ոչ-ոքի 2 և ավելի գնդակի տարբերությամբ հաղթանակ
Վերադարձ 1 գնդակի տարբերությամբ պարտություն.

50%՝ պարտություն

50%՝ վերադարձ

1 գնդակի տարբերությամբ հաղթանակ

50%՝ հաղթանակ

50%՝ վերադարձ

1 գնդակի տարբերությամբ պարտություն

50%՝ պարտություն

50%՝ վերադարձ

1 գնդակի տարբերությամբ հաղթանակ

50%՝ հաղթանակ

50%՝ վերադարձ

Պարտություն 2 և ավելի գնդակի տարբերությամբ պարտություն Պարտություն կամ ոչ-ոքի 2 և ավելի գնդակի տարբերությամբ պարտություն Պարտություն կամ ոչ-ոքի

Ֆորա 1 (0.75)

Սա իրադարձություն է, որում դիտարկվում է առաջին թիմի (տանտերերի) ֆորան։ Ֆ1 (-0,75) խաղադրույքի անցման համար անհրաժեշտ է, որ տանտերերը հաղթեն 2 կամ ավելի գնդակի տարբերությամբ: Ֆ1 (+0,75) խաղադրույքի դեպքում բավական կլինի, որպեսզի տանտերերը չպարտվեն։

Օրինակ.«Պիտսբուրգի» և «Սիեթլի» միջև հանդիպում NHL-ում: 1000 ռուբլի գումարով խաղադրույք ենք կատարում Ֆ1 (-0,75)-ի վրա՝ 2,50 գործակցով։ Եթե ​​«Սիեթլը» հաղթում է որևէ առավելությամբ կամ ոչ-ոքի է խաղում հիմնական ժամանակում, մենք պարտվում ենք: Պիտսբուրգի հաղթանակը 2 կամ ավելի գոլի տարբերությամբ կհանգեցնի հաղթանակի: Եթե ​​տանտերերը մրցակցի նկատմամբ առավելության հասնեն 1 գոլի տարբերությամբ, ապա խաղադրույքը կրկին կբաժանվի 2 մասի, միայն առաջինը կլինի հաղթական, իսկ երկրորդը՝ կվերադարձվի (500+(500*2.50) = 1750 ռուբլի։ ):

Ставка на Ф1 (-0.75) в хоккейном матче между «Питтсбургом» и «Сиэтлом»

Ֆորա 2 (0.75)

Խաղադրույք այն բանի վրա, որ հյուրընկալվող թիմը չի պարտվի: Խաղադրույքի հաշվարկի սխեման նույնն է, ինչպես և առաջին թիմի ֆորայի դեպքում:

Օրինակ. Չեմպիոնների լիգայի ՊՍԺ — «Ռեալ» հանդիպում: 1000 ռուբլի գումարով և 1,70 գործակցով Ֆ2 (+0.75) խաղադրույքի դեպքում մեզ պետք է, որպեսզի «Ռեալը» չպարտվի. մադրիդյան ակումբի հաղթանակը կամ ոչ-ոքին բավարար կլինի: Եթե ՊՍԺ-ն հաղթի 2 գոլի տարբերությամբ, խաղադրույքը կպարտվի: «Ռեալի»՝ 1 գնդակի տարբերությամբ պարտության դեպքում խաղադրույքի առաջին կեսը կպարտվի, իսկ նոմինալի երկրորդ մասը բուքմեյքերը կվերադարձնի խաղային հաշվին:

Ставка на Ф2 (+0.75) в футбольном матче ПСЖ - «Реал»

Ֆորա (0.75)-ը ֆուտբոլում 

Ֆուտբոլային խաղերում այս իրադարձությունն ավելի հաճախ է հանդիպում, քան այլ սպորտաձևերում: Որոշ բուքմեյքերների մոտ Ֆ (0.75)-ի վրա հնարավոր է խաղադրույք կատարել ոչ միայն թոփ խաղերում (Չեմպիոնների լիգա, Եվրո, աշխարհի առաջնություն, ԱՊԼ, Լա լիգա, Ա սերիա և այլն), այլ նաև ավելի քիչ տարածվար մրցաշարերի շրջանակում (աֆրիկյան առաջնություններ, եվրոպական լիգաների ցածր դիվիզիոններ): Խաղադրույքը հասանելի է խաղի տարբեր ժամանակահատվածներում և ամբողջ հանդիպման ընթացքում գոլերի համար, նաև կարելի է խաղադրույք կատարել վիճակագրական ցուցանիշների վրա. խաղից դուրս վիճակներ, փոխարինումներ, հեռացումներ, դեղին քարտեր և այլն: 

Օրինակ. ԱՊԼ-ի «Լիվերպուլ» — «Էվերթոն» խաղում տանտերերի վրա ֆորա (-0.75) խաղադրույք: Հաշվարկը տեղի կունենա նույն կերպ, ինչպես և «Լևանտե» — «Էսպանյոլ» հանդիպման օրինակում: Ֆ1 (-0.75)-ի վրա խաղադրույք կատարելու համար մուտք գործեք բուքմեյքերի կայքում և «Ֆուտբոլ» բաժնից ընտրեք որևէ խաղ: Հաջորդիվ բացեք նրա ցանկը և սեղմեք մեր իրադարձության գործակցի վրա: Բացեք կուպոնը և նշեք խաղադրույքի գումարը, ինչից հետո ձևակերպեք խաղադրույքը: 

Ֆորա (0.75)-ը հոկեյում

Հոկեյում ևս հնարավորություն կա ֆորա (0.75) խաղադրույքը կատարել ամբողջ հանդիպման և առանձին հատվածների համար, բայց խաղադրույքը հասանելի է հիմնականում NHL-ի և КХЛ-ի թոփ խաղերի համար: Նաև այս իրադարձությունը կարող է հասանելի լինել վիճակագրության վերաբերյալ խաղերի ցանկում: 

Օրինակ. КХЛ-ի «Ավանգարդ» — «Ակ Բարս» խաղում հյուրերի ֆորա (+0.75) խաղադրույք: Վերջինիս ձևակերպման համար կպահանջվի, որպեսզի մուտք գործեք բուքմեյքերի կայքում ձեր օգտահաշիվ և բացեք «Հոկեյ» բաժինը: Գտնում ենք ցանկալի խաղը և բացում նրա ցանկը: Հետո սեղմում ենք Ֆ2 (+0.75)-ի գործակցի վրա և կուպոնում նշում ենք խաղադրույքի գումարի չափը: Դրանից հետո սեղմում ենք «Ձևակերպել խաղադրույքը»:  

Ասիական հանդիկապ (0.75)-ն այլ սպորտաձևերում

Մնացած սպորտաձևերում ֆորա (0,75)-ն այնքան էլ տարածված չէ, որքան հոկեյի և ֆուտբոլի հանդիպումներում։

Հիմնականում այս իրադարձությունը հասանելի է վիճակագրության վրա խաղադրույքներում՝ բասկետբոլ, վոլեյբոլ, ամերիկյան ֆուտբոլ, բեյսբոլ և թենիս: Դիտարկենք մի օրինակ:

NBA-ի «Դետրոիտ Փիսթոնս» — «Մեմֆիս Գրիզլիս» դիմակայություն: Ընտրում ենք Ֆ1 (+0.75) խաղադրույքը: Այն ձևակերպելու համար մուտք ենք գործում բուքմեյքերի մեր օգտահաշիվ և անցնում «Բասկետբոլ» բաժին, ընտրում խաղը և բացում վերջինիս ցանկը: Հետո տարբերակներից սեղմում ենք Ֆ1 (+0.75) իրադարձության գործակցի վրա: Բացում ենք կուպոնը և մուտքագրում խաղադրույքի նոմինալը, ինչից հետո ձևակերպում ենք խաղադրույքը: 

Ֆորա (0.75)-ի վերաբերյալ խորհուրդներ 

Ֆ (0.75) խաղադրույքի տեսակն ակտուալ է 2 պարագայում: Առաջինը՝ Ֆ (+0.5) մարկետի ապահովագրումն է: Եթե ձեր ընտրած թիմը ոչ-ոքի է խաղում կամ հաղթում, ձեր խաղադրույքը կանցնի: Սակայն 1 գնդակի տարբերությամբ պարտության դեպքում բուքմեյքերը ձեզ կվերադարձնի խաղադրույքի նոմինալի կեսը, այդ պատճառով + (0,75) հանդիկապը ճիշտ կլինի ընտրել այն իրավիճակներում, երբ դուք վստահ եք, որ հետնապահ թիմը չի պարտվի մեծ տարբերությամբ՝ 2 գոլ և ավելի: 

Երկրորդը որոշակի թիմի հաղթանակի համար ավելի բարձր գործակցի ընտրությունն է: Ենթադրենք, որ «Մետալուրգի» և ՍԿԱ-ի միջև խաղում դուք համարում եք, որ կհաղթեն տանտերերը: Մաքուր հաղթանակի համար առաջարկվում է ոչ բարձր գործակից՝ 1.60, իսկ Ֆ1 (-0.75) մարկետը գնահատվում է 1.80 գործակցով: Հոկեյում 2 գոլի տարբերությունն ավելի քան հավանական է՝ հատկապես, երբ ֆավորիտ թիմը խաղավերջում ունենում է նվազագույն առավելություն: «Մետալուրգի» 2 գոլի տարբերությամբ հաղթանակի դեպքում մեր խաղադրույքը կանցնի: Իսկ 1 գոլի դեպքում խաղադրույքի մի մասը կհաշվարկվի որպես հաղթած, իսկ երկրորդ մասը կվերադարձվի:

Ասիական հանդիկապ (0.75)-ի առավելություններն ու թերությունները

Ֆորա (0.75)-ի վրա խաղադրույք կատարելու առավելություններն ու թերությունները ներկայացված են աղյուսակում.

Առավելություններ Թերություններ
Որոշ բուքմեյքերական ընկերություններում հնարավոր է խաղադրույք կատարել լայվում Ոչ բոլոր բուքմեյքերական ընկերություններում է առկա
Իրադարձությունը հիմնականում հասանելի է թոփ խաղերի համար

Ամփոփում

Ասիական հանդիկապ (0,75)-ի վրա խաղադրույքները հասանելի են բոլոր սպորտաձևերում: Ոչ բոլոր բուքմեյքերական ընկերություններն են այս մարկետն ավելացնում խաղերի ցանկում, բացի այդ՝ այն ոչ բոլոր դիմակայությունների համար է հասանելի: Առավել հաճախ այս իրադարձությունը հանդիպում է տարբեր սպորտաձևերի թոփ մրցաշարերում: Ֆորա (0,75)-ը կարող է լինել դրական և բացասական: Այս իրադարձության վրա կանխատեսումներ անելու դեպքում խաղադրույքը բաժանվում է 2 մասի: Խաղադրույքի կեսը կարող է հաշվարկվել որպես վերադարձվող: 

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ