Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Ասիական ֆորա (0.25). ի՞նչ է նշանակում Ֆ(0.25) և Ֆ(-0.25)

Բուքմեյքերների Ռեյտինգ
Այս հոդվածում «Բուքմեյքերների ռեյտինգն» օրինակներով մանրամասն կվերլուծի, թե ինչ է իրենից ներկայացնում ֆորա (0,25)-ը: Կսովորեք նաև այս մարկետի նրբությունները, հիմնական առավելությունները։

Բովանդակություն

Ի՞նչ է նշանակում ֆորա 0.25

Ասիական ֆորա 0.25-ը (հանդիկապ, առավելություն) մարկետ է, որը բաժանվում է երկու՝ գումարով հավասար խաղադրույքի: Ֆ (0)-ն ընտրած թիմի հաղթանակն է, ոչ-ոքի արդյունքի դեպքում գումարը վերադարձվում է ձեր հաշվին: (0.5) հանդիկապի դեպքում ընտրած թիմի վերջնական արդյունքին գումարվում կամ հանվում (կախված խաղադրույքից) է 0,5-ը: Այս գործողություններից հետո ձեր ակումբը պետք է ավելի շատ միավոր/գոլեր ունենա: 

Ֆորա 0.25 Դրական

Ֆ1 (+0.25)

Բացասական

Ֆ1 (-0.25)

Դրական

Ֆ2 (+0.25)

Բացասական

Ֆ2 (-0.25)

Խաղադրույքի հաշվարկ Առաջին թիմի/խաղացողի արդյունք Երկրորդ թիմի/խաղացողի արդյունք
Հաղթանակ Հաղթանակ Հաղթանակ Հաղթանակ Հաղթանակ
Վերադարձ Ոչ-ոքիի դեպքում.

50%՝ հաղթանակ

50%՝ վերադարձ

Ոչ-ոքիի դեպքում

50%՝ վերադարձ

50%՝ պարտություն

Ոչ-ոքիի դեպքում

50%՝ հաղթանակ

50%՝ վերադարձ

Ոչ-ոքիի դեպքում.

50%՝ վերադարձ

50%՝ պարտություն

Պարտություն Պարտություն Պարտություն Պարտություն Պարտություն

Ֆ1(0.25)

Առանձին դիտարկեք պլյուս ֆորա 0,25-ը և մինուս 0,25-ը: Սակայն նախ եկեք պարզենք, թե ինչ է նշանակում հանդիկապի արժեքի դիմաց (0,25) Ֆ1 գրությունը: Սա խաղադրույք է տանտերերի կամ այն ​​թիմի վրա, որն առաջինն է ցուցակում:

Ф1(+0.25)-ը տանտերերի հաղթանակն է կամ ոչ-ոքին, բայց որոշ նյուանսներով: Ելքը բաժանվում է երկու խաղադրույքի. Ֆ(0)-ի և (+0.5) հանդիկապի: Օրինակ. «Լեսթեր» — «Էվերթոն» ֆուտբոլային հանդիպում, Ֆ1(+0.25)-ի գործակիցը 1.40 է։ Դուք խաղադրույք եք կատարում 100 ռուբլի. հիսունը գնում է ֆորայի 1(0)-ին, մյուս հիսունը՝ (+0,5)-ին: Խաղադրույքի հաշվարկի տարբերակներ.

  • Եթե «Լեսթերը» հաղթում է, ապա երկու խաղադրույքն էլ հաղթում է՝ 50*1,40 + 50*1,40 = ձեր շահույթը
  • Ոչ-ոքի արդյունքի դեպքում. 50 ռուբլին, որը դրվել էր Ֆ1(0)-ի վրա, վերադարձվում է ձեր հաշվին, իսկ ահա Ֆ1(+0.5) խաղադրույքն անցնում է. դուք ստանում եք 50*1,40 ₽
  • Եթե «Լեսթերը» պարտվում է, ապա երկու խաղադրույքն էլ պարտվում է:

Այժմ վերլուծենք, թե ինչպես է հաշվարկվում Ֆ1(-0.25)-ը: Նույն «Լեսթեր» — «Էվերթոն» խաղը.  Ֆ1(-0,25)-ի գործակիցը 1,85 է։ Այս անգամ խաղադրույքը բաժանվում է տանտերերի զրոյով հաղթանակի և Ֆ1(-0,5)-ի: 50-ական ռուբլի բաժին է հասնում յուրաքանչյուր խաղադրույքին (ընդհանուր 100 ռուբլի խաղադրույքի դեպքում): Դիտարկենք յուրաքանչյուր արդյունքն առանձին.

  • Ենթադրենք, որ «Լեսթերը» հաղթել է, այդժամ դուք ստանում եք 50*1,85 + 50*1,85 չափով շահույթ
  • Եթե ոչ-ոքի է. Ֆ1(0)-ի գումարը վերադարձվում է հաշվին, իսկ ահա երկրորդ 50 ռուբլին այրվում է
  • «Լեսթերի» պարտության դեպքում դուք կորցնում եք դրած ամբողջ գումարը

Ֆորա 2(0.25)

Ֆ2 (0.25)-ը խաղադրույք է հյուրերի կամ ցանկում երկրորդ թիմի վրա: Խաղադրույքը նաև լինում է մինուս արժեքով (-0,25) և պլյուս (+0,25):

Ֆ2 (+0.25)-ը գյուրերի հաղթանակն է կամ ոչ-ոքին՝ կրկին վերապահումներով: Օրինակ՝ հանդբոլի խաղ Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև: Ֆ2 (+0,25)-ի գործակիցը 1,90 է, գումարը՝ 100 ռուբլի, որից 50-ը բաժին է հասնում Ֆ2(0)-ին, երկրորդ մասը՝ Ֆ2(+0,5)-ին: Իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ կա.

  • Ռուսաստանի հաղթանակ. երկու խաղադրույքն էլ անցնում է, իսկ շահույթը կազմում է 50*1,90 + 50*1,90
  • Ոչ-ոքի. Ֆ2(0) խաղադրույքի 50 ռուբլին վերադարձվում է ձեր հաշվին, իսկ Ֆ2(+0.5)-ի համար դուք ստանում եք 50*1,90 շահույթ
  • Ֆրանսիայի հաղթանակ. այս դեպքում դուք պարտվում եք ամբողջ գումարը

Ֆ2(-0.25)-ը հյուրերի հաղթանակն է կամ ոչ-ոքի, բայց ոչ-ոքի արդյունքի դեպքում դուք կորցնում եք դրած գումարի կեսը: Գումարը հավասարապես բաժանվում է Ֆ2(0)-ի և Ֆ2(-0.5)-ի միջև: Վերլուծենք նույն օրինակը 1,90 գործակցով.

  • Եթե Ռուսաստանը պարտվում է, երկու խաղադրույքն էլ հաղթում է՝ 50*1,90 + 50*1,90
  • Ոչ-ոքի. Ֆ2(-0.5)-ի կանխատեսումը պարտվում է, իսկ զրոյական հանդիկապի 50 ռուբլին վերադարձվում է ձեր հաշվին
  • Ֆրանսիայի հաղթանակ. երկու խաղադրույքն էլ պարտվում է

Ֆորա (0.25)-ը ֆուտբոլում 

Ֆ(0.25)-ը ֆուտբոլում հաշվարկվում է վերը նշված նույն սկզբունքով։ Դիտարկենք «Լիդս» — «Նյուքասլ» հանդիպումը. ֆորա 2 (0,25)-ի համար գործակիցը 2,19 է։ 100 ռուբլի չափով խաղադրույքը բաժանվում է կիսով չափ՝ 50 ռուբլին հօգուտ Ֆ (+0,5)-ի, երկրորդ հիսունը՝ Ֆ(0)-ի: Դիտարկենք երեք ելք.

  • «Լիդսի» հաղթանակի դեպքում խաղադրույքն ամբողջությամբ պարտվում է
  • Եթե թիմերը ոչ-ոքի են խաղացել, ապա Ֆ(0) ելքի գումարը կվերադարձվի, իսկ Ֆ (+0.5)-ը կհաղթի՝ (50*2,19)
  • «Նյուքասլի» հաղթանակի դեպքում երկու խաղադրույքն էլ անցնում է՝ 50*2,19 + 50*2,19 = շահույթ

Азиатская фора (0.25) в футболе

Ֆ(0.25)-ը հոկեյում 

Այստեղ մենք կդիտարկենք Ֆ (0.25)-ը հոկեյում. Այն նույն կերպ է հաշվարկվում, ինչպես և ֆուտբոլում: Բաժանվում է երկու ելքի. Ֆ (0)-ի և Ֆ (0.5)-ի: 

Օրինակ՝ «Բաֆալո» — «Դալաս»: Ֆորա 1 (0,25)-ի վրա կարելի է խաղադրույք կատարել 2,19 գործակցով։ Եթե ​​խաղադրույք եք կատարում 100 ռուբլի, ապա գումարը հավասարապես բաժանվում է երկու ելքի՝ Ֆ1(0)-ի և 1(0.5) հանդիկապի միջև. յուրաքանչյուրին 50 ռուբլի: Հնարավոր են մի քանի ելքեր.

  • «Բաֆալոյի» հաղթանակ. երկու խաղադրույքն էլ անցնում է, իսկ շահույթը կազմում է 50*2,19 + 50*2,19
  • Ոչ-ոքի. (+0.5) հանդիկապը հաղթում է, իսկ Ֆ(0)-ի 50 ռուբլին վերադարձվում է
  • «Դալասի» հաղթանակ. երկու կանխատեսումն էլ պարտվում է

Азиатская фора (0.25) в хоккее

Ասիական (0.25) հանդիկապն այլ սպորտաձևերում 

Ֆ (0.25)-ը տարածված է այն սպորտաձևերում, որտեղ ավելի հավանական է ոչ-ոքի արդյունքը. բեյսբոլ և հանդբոլ: Բայց դրանցում այս մարկետն այդքան էլ հեշտ չէ գտնել, շատ ավելի հեշտ է ֆուտբոլում ու հոկեյում։

Ֆորա (0.25)-ի վերաբերյալ խորհուրդներ

Այս բաժնում մենք մի քանի պրակտիկ խորհուրդներ կտանք Ֆ (0.25) վրա խաղադրույք կատարելու համար:

  1. Եթե խաղադրույք եք կատարում +0.25 հետնապահի օգտին, ապա նախընտրելի է ընտրել այն թիմերը, որոնք քիչ են գոլ բաց թողնում և լավ պաշտպանություն ունեն:
  2. Նայեք վիճակագրությունը. հաշվի առեք թիմերի միջև նախկինում կայացած խաղերը և նրանց ներկայիս մարզավիճակը: 
  3. Ֆ (-0.25) ընտրելիս դիտարկեք արդյունավետ թիմերի՝ լավ հարձակման գծով: 

Ասիական (0.25) հանդիկապի առավելություններ և թերություններ

Ստորև բերված աղյուսակը ցույց է տալիս այս շուկայի դրական և բացասական կողմերը, ինչը կօգնի ձեզ որոշել, թե արդյոք պետք է օգտագործել տվյալ մարկետը՝ ելնելով խաղի ձեր իսկ մարտավարությունից:

Առավելություններ Թերություններ
Գումարի կեսի ապահովագրում՝ խաղադրույքներից մեկի պարտության դեպքում Ամբողջական հաղթանակի դեպքում շահույթն ավելի քիչ կլինի, քան միանգամից (-0.5) հանդիկապի օգտին խաղադրույքի դեպքում
Առկա են շատ բուքմեյքերական ընկերություններում Ոչ բոլոր սպորտաձևերում են առկա, տարբերակների ընտրությունը սահմանափակ է

Ամփոփում

0.25 հանդիկապը բաժանվում է երկու խաղադրույքի. զրոյով հաղթանակ և Ֆ (0.5). սա այս մարկետի գլխավոր առանձնահատկությունն է: Խաղադրույքի գումարը բաժանվում է հավասարապես (100 ռուբլու դեպքում 50-ական ռուբլու): Դուք կարող եք խաղադրույք կատարել ֆուտբոլի, հոկեյի և այլ մարզաձևերի վրա, որտեղ հավանական է ոչ-ոքին, բայց դժվար է նման հանդիկապ գտնել վիճակագրության վերաբերյալ կամ ոչ պոպուլյար մարզաձևերում:

Հիմնական առավելությունը գումարի կեսի ապահովագրությունն է։ Դուք կարող եք պարտվել Ֆ (-0,5)-ը, բայց ստանալ խաղադրույքի մեկ այլ մասի վերադարձը: Նման խաղադրույք կարող եք կատարել գրեթե բոլոր բուքմեյքերական գրասենյակներում։

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ