Ասիական ֆորա (0.25). ի՞նչ է նշանակում Ֆ(0.25) և Ֆ(-0.25)
Բովանդակություն
Ի՞նչ է նշանակում ֆորա 0.25
Ասիական ֆորա 0.25-ը (հանդիկապ, առավելություն) մարկետ է, որը բաժանվում է երկու՝ գումարով հավասար խաղադրույքի: Ֆ (0)-ն ընտրած թիմի հաղթանակն է, ոչ-ոքի արդյունքի դեպքում գումարը վերադարձվում է ձեր հաշվին: (0.5) հանդիկապի դեպքում ընտրած թիմի վերջնական արդյունքին գումարվում կամ հանվում (կախված խաղադրույքից) է 0,5-ը: Այս գործողություններից հետո ձեր ակումբը պետք է ավելի շատ միավոր/գոլեր ունենա:
Ֆորա 0.25 | Դրական
Ֆ1 (+0.25) |
Բացասական
Ֆ1 (-0.25) |
Դրական
Ֆ2 (+0.25) |
Բացասական
Ֆ2 (-0.25) |
Խաղադրույքի հաշվարկ | Առաջին թիմի/խաղացողի արդյունք | Երկրորդ թիմի/խաղացողի արդյունք | ||
Հաղթանակ | Հաղթանակ | Հաղթանակ | Հաղթանակ | Հաղթանակ |
Վերադարձ | Ոչ-ոքիի դեպքում.
50%՝ հաղթանակ 50%՝ վերադարձ |
Ոչ-ոքիի դեպքում
50%՝ վերադարձ 50%՝ պարտություն |
Ոչ-ոքիի դեպքում
50%՝ հաղթանակ 50%՝ վերադարձ |
Ոչ-ոքիի դեպքում.
50%՝ վերադարձ 50%՝ պարտություն |
Պարտություն | Պարտություն | Պարտություն | Պարտություն | Պարտություն |
Ֆ1(0.25)
Առանձին դիտարկեք պլյուս ֆորա 0,25-ը և մինուս 0,25-ը: Սակայն նախ եկեք պարզենք, թե ինչ է նշանակում հանդիկապի արժեքի դիմաց (0,25) Ֆ1 գրությունը: Սա խաղադրույք է տանտերերի կամ այն թիմի վրա, որն առաջինն է ցուցակում:
Ф1(+0.25)-ը տանտերերի հաղթանակն է կամ ոչ-ոքին, բայց որոշ նյուանսներով: Ելքը բաժանվում է երկու խաղադրույքի. Ֆ(0)-ի և (+0.5) հանդիկապի: Օրինակ. «Լեսթեր» — «Էվերթոն» ֆուտբոլային հանդիպում, Ֆ1(+0.25)-ի գործակիցը 1.40 է։ Դուք խաղադրույք եք կատարում 100 ռուբլի. հիսունը գնում է ֆորայի 1(0)-ին, մյուս հիսունը՝ (+0,5)-ին: Խաղադրույքի հաշվարկի տարբերակներ.
- Եթե «Լեսթերը» հաղթում է, ապա երկու խաղադրույքն էլ հաղթում է՝ 50*1,40 + 50*1,40 = ձեր շահույթը
- Ոչ-ոքի արդյունքի դեպքում. 50 ռուբլին, որը դրվել էր Ֆ1(0)-ի վրա, վերադարձվում է ձեր հաշվին, իսկ ահա Ֆ1(+0.5) խաղադրույքն անցնում է. դուք ստանում եք 50*1,40 ₽
- Եթե «Լեսթերը» պարտվում է, ապա երկու խաղադրույքն էլ պարտվում է:
Այժմ վերլուծենք, թե ինչպես է հաշվարկվում Ֆ1(-0.25)-ը: Նույն «Լեսթեր» — «Էվերթոն» խաղը. Ֆ1(-0,25)-ի գործակիցը 1,85 է։ Այս անգամ խաղադրույքը բաժանվում է տանտերերի զրոյով հաղթանակի և Ֆ1(-0,5)-ի: 50-ական ռուբլի բաժին է հասնում յուրաքանչյուր խաղադրույքին (ընդհանուր 100 ռուբլի խաղադրույքի դեպքում): Դիտարկենք յուրաքանչյուր արդյունքն առանձին.
- Ենթադրենք, որ «Լեսթերը» հաղթել է, այդժամ դուք ստանում եք 50*1,85 + 50*1,85 չափով շահույթ
- Եթե ոչ-ոքի է. Ֆ1(0)-ի գումարը վերադարձվում է հաշվին, իսկ ահա երկրորդ 50 ռուբլին այրվում է
- «Լեսթերի» պարտության դեպքում դուք կորցնում եք դրած ամբողջ գումարը
Ֆորա 2(0.25)
Ֆ2 (0.25)-ը խաղադրույք է հյուրերի կամ ցանկում երկրորդ թիմի վրա: Խաղադրույքը նաև լինում է մինուս արժեքով (-0,25) և պլյուս (+0,25):
Ֆ2 (+0.25)-ը գյուրերի հաղթանակն է կամ ոչ-ոքին՝ կրկին վերապահումներով: Օրինակ՝ հանդբոլի խաղ Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև: Ֆ2 (+0,25)-ի գործակիցը 1,90 է, գումարը՝ 100 ռուբլի, որից 50-ը բաժին է հասնում Ֆ2(0)-ին, երկրորդ մասը՝ Ֆ2(+0,5)-ին: Իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ կա.
- Ռուսաստանի հաղթանակ. երկու խաղադրույքն էլ անցնում է, իսկ շահույթը կազմում է 50*1,90 + 50*1,90
- Ոչ-ոքի. Ֆ2(0) խաղադրույքի 50 ռուբլին վերադարձվում է ձեր հաշվին, իսկ Ֆ2(+0.5)-ի համար դուք ստանում եք 50*1,90 շահույթ
- Ֆրանսիայի հաղթանակ. այս դեպքում դուք պարտվում եք ամբողջ գումարը
Ֆ2(-0.25)-ը հյուրերի հաղթանակն է կամ ոչ-ոքի, բայց ոչ-ոքի արդյունքի դեպքում դուք կորցնում եք դրած գումարի կեսը: Գումարը հավասարապես բաժանվում է Ֆ2(0)-ի և Ֆ2(-0.5)-ի միջև: Վերլուծենք նույն օրինակը 1,90 գործակցով.
- Եթե Ռուսաստանը պարտվում է, երկու խաղադրույքն էլ հաղթում է՝ 50*1,90 + 50*1,90
- Ոչ-ոքի. Ֆ2(-0.5)-ի կանխատեսումը պարտվում է, իսկ զրոյական հանդիկապի 50 ռուբլին վերադարձվում է ձեր հաշվին
- Ֆրանսիայի հաղթանակ. երկու խաղադրույքն էլ պարտվում է
Ֆորա (0.25)-ը ֆուտբոլում
Ֆ(0.25)-ը ֆուտբոլում հաշվարկվում է վերը նշված նույն սկզբունքով։ Դիտարկենք «Լիդս» — «Նյուքասլ» հանդիպումը. ֆորա 2 (0,25)-ի համար գործակիցը 2,19 է։ 100 ռուբլի չափով խաղադրույքը բաժանվում է կիսով չափ՝ 50 ռուբլին հօգուտ Ֆ (+0,5)-ի, երկրորդ հիսունը՝ Ֆ(0)-ի: Դիտարկենք երեք ելք.
- «Լիդսի» հաղթանակի դեպքում խաղադրույքն ամբողջությամբ պարտվում է
- Եթե թիմերը ոչ-ոքի են խաղացել, ապա Ֆ(0) ելքի գումարը կվերադարձվի, իսկ Ֆ (+0.5)-ը կհաղթի՝ (50*2,19)
- «Նյուքասլի» հաղթանակի դեպքում երկու խաղադրույքն էլ անցնում է՝ 50*2,19 + 50*2,19 = շահույթ
Ֆ(0.25)-ը հոկեյում
Այստեղ մենք կդիտարկենք Ֆ (0.25)-ը հոկեյում. Այն նույն կերպ է հաշվարկվում, ինչպես և ֆուտբոլում: Բաժանվում է երկու ելքի. Ֆ (0)-ի և Ֆ (0.5)-ի:
Օրինակ՝ «Բաֆալո» — «Դալաս»: Ֆորա 1 (0,25)-ի վրա կարելի է խաղադրույք կատարել 2,19 գործակցով։ Եթե խաղադրույք եք կատարում 100 ռուբլի, ապա գումարը հավասարապես բաժանվում է երկու ելքի՝ Ֆ1(0)-ի և 1(0.5) հանդիկապի միջև. յուրաքանչյուրին 50 ռուբլի: Հնարավոր են մի քանի ելքեր.
- «Բաֆալոյի» հաղթանակ. երկու խաղադրույքն էլ անցնում է, իսկ շահույթը կազմում է 50*2,19 + 50*2,19
- Ոչ-ոքի. (+0.5) հանդիկապը հաղթում է, իսկ Ֆ(0)-ի 50 ռուբլին վերադարձվում է
- «Դալասի» հաղթանակ. երկու կանխատեսումն էլ պարտվում է
Ասիական (0.25) հանդիկապն այլ սպորտաձևերում
Ֆ (0.25)-ը տարածված է այն սպորտաձևերում, որտեղ ավելի հավանական է ոչ-ոքի արդյունքը. բեյսբոլ և հանդբոլ: Բայց դրանցում այս մարկետն այդքան էլ հեշտ չէ գտնել, շատ ավելի հեշտ է ֆուտբոլում ու հոկեյում։
Ֆորա (0.25)-ի վերաբերյալ խորհուրդներ
Այս բաժնում մենք մի քանի պրակտիկ խորհուրդներ կտանք Ֆ (0.25) վրա խաղադրույք կատարելու համար:
- Եթե խաղադրույք եք կատարում +0.25 հետնապահի օգտին, ապա նախընտրելի է ընտրել այն թիմերը, որոնք քիչ են գոլ բաց թողնում և լավ պաշտպանություն ունեն:
- Նայեք վիճակագրությունը. հաշվի առեք թիմերի միջև նախկինում կայացած խաղերը և նրանց ներկայիս մարզավիճակը:
- Ֆ (-0.25) ընտրելիս դիտարկեք արդյունավետ թիմերի՝ լավ հարձակման գծով:
Ասիական (0.25) հանդիկապի առավելություններ և թերություններ
Ստորև բերված աղյուսակը ցույց է տալիս այս շուկայի դրական և բացասական կողմերը, ինչը կօգնի ձեզ որոշել, թե արդյոք պետք է օգտագործել տվյալ մարկետը՝ ելնելով խաղի ձեր իսկ մարտավարությունից:
Առավելություններ | Թերություններ |
Գումարի կեսի ապահովագրում՝ խաղադրույքներից մեկի պարտության դեպքում | Ամբողջական հաղթանակի դեպքում շահույթն ավելի քիչ կլինի, քան միանգամից (-0.5) հանդիկապի օգտին խաղադրույքի դեպքում |
Առկա են շատ բուքմեյքերական ընկերություններում | Ոչ բոլոր սպորտաձևերում են առկա, տարբերակների ընտրությունը սահմանափակ է |
Ամփոփում
0.25 հանդիկապը բաժանվում է երկու խաղադրույքի. զրոյով հաղթանակ և Ֆ (0.5). սա այս մարկետի գլխավոր առանձնահատկությունն է: Խաղադրույքի գումարը բաժանվում է հավասարապես (100 ռուբլու դեպքում 50-ական ռուբլու): Դուք կարող եք խաղադրույք կատարել ֆուտբոլի, հոկեյի և այլ մարզաձևերի վրա, որտեղ հավանական է ոչ-ոքին, բայց դժվար է նման հանդիկապ գտնել վիճակագրության վերաբերյալ կամ ոչ պոպուլյար մարզաձևերում:
Հիմնական առավելությունը գումարի կեսի ապահովագրությունն է։ Դուք կարող եք պարտվել Ֆ (-0,5)-ը, բայց ստանալ խաղադրույքի մեկ այլ մասի վերադարձը: Նման խաղադրույք կարող եք կատարել գրեթե բոլոր բուքմեյքերական գրասենյակներում։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: