Անտիէքսպրեսս

Սպարտակ Պետրոսյան

Բովանդակություն

Անտիէքսպրեսսը միավորված խաղադրույքի տեսակ է, որն ամբողջությամբ աշխատում է էքսպրեսս խաղադրույքի հակառակ սկզբունքով: Անտիէքսպրեսսը «Марафон» բուքմեյքերական ընկերության յուրահատուկ առաջարկն է:

Որպեսզի անտիէքսպրեսս խաղադրույքը հաղթի, պետք է գոնե միավորված խաղադրույքներից մեկը չհաղթի: Գործակիցն անտիէքսպրեսս խաղադրույքի ժամանակ հաշվարկվում է էքսպրեսսի ճիշտ հակառակ սկզբունքով:

Օրինակ, անտիէքսպրեսում խաղացողը «կապել է» «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը «Սուոնսիի» դեմ խաղում՝ 1.39 գործակցով, և «Չելսիի» հաղթանակը «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղում՝ 1.23 գործակցով: Էքսպրեսս խաղադրույքի գործակիցը այս դեպքում կկազմի 1.71 գործակից (1.23*1.39): Այս դեպքում խաղադրույքը հաղթելու հավանականությունը՝ արտահայտված տոկոսադրույքներով, հավասար է 58.45 տոկոսի: Որպեսզի անտիէքսպրեսս խաղադրույքը չհաղթի, ֆավորիտներից գոնե մեկը կամ երկուսն էլ պետք է խաղան ոչ-ոքի կամ պարտվեն:

Անտիէքսպրեսսի գործակիցը հաշվվում է հակառակ տարբերակով. 100%-ից հանվում է 58.48%-ը և ստանում ենք 41.52% կամ 2.41 գործակից:

«Марафон»-ում այս անտիէքսպրեսսի դեպքում ( «Սիթիի» և «Չելսիի» հաղթանակ) հաղթանակի գործակիցը 2.16 է, այսինքն դրա հաղթանակի հավանականությունը 46.30% է: Հաղթանակի հավանականության տոկոսային տարբերությունը կախված է տվյալ բուքմեյքերի մարժայի հետ: Այդ տարբերությունը այս դեպքում հավասար է 4.78 %-ի (46.30% — 41.52):

Եթե անտիէքսպրեսսում ընդգրկված է խաղադրույք հնարավոր վերադարձով, ապա վերադարձի դեպքում գործակիցը դառնում է ավելի բարձր, քանի որ  էքսպրեսսի դեպքում այն փոքրանում է: Միևնույն է, հաղթանակի համար անտիէքսպրեսսում 2 ընտրություններից մեկը պարտադիր պետք է չհաղթի:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0