Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Անհատական տոտալը սպորտային խաղադրույքներում

Բուքմեյքերների Ռեյտինգ
Ժամանակակից բեթթինգում խաղադրույքների համար ամենատարածված մարկետը տոտալն է: Այն ունի մի քանի տարատեսակ և խաղացողների համար իր ուրույն տեղն է զբաղեցնում անհատական տոտալը: Խաղադրույքի այս տեսակն առկա է ցանկացած բուքմեյքերական ընկերության ցանկում: Այս հոդվածում մենք կպատմենք, թե ինչ է նշանակում անհատական տոտալը խաղադրույքներում, թե այն ինչ տեսակներ ունի, ինչպես նաև ԱՏ-ի վերաբերյալ խաղադրույքների մարտավարության ու այլ օգտագար նյուանսների մասին:

Բովանդակություն

Ի՞նչ է նշանակում անհատական տոտալը սպորտային խաղադրույքներում

Տոտալը դիմակայության երկու մասնակիցների կողմից խաղում հաշվելի գործողությունների քանակն է. կարևոր չէ, թե դա ֆուտբոլային, հոկեյի, թե այլ մարզաձևի խաղ է: Այլ կերպ ասած, տոտալները կիրառվում են բոլոր սպորտաձևերում, որոնք հնարավոր է հաշվել: Դրանք են.

  • Գոլեր
  • Անկյունայիններ
  • Դեղին քարտեր
  • Խախտումներ
  • Հարվածներ
  • Էյսեր
  • Ասիստներ

Թիմի անհատական տոտալը (ԱՏ) իրադարձություն է, որը որոշում է խաղի մասնակիցներից մեկի արդյունավետ գործողությունների քանակը: Այսինքն, եթե «Վալենսիա» — «Վիլյառեալ» խաղում գրանցվեց 2:1 հաշիվ, ապա «Վալենսիայի»՝ ԱՏՇ (1,5)-ի վրա խաղադրույքի դեպքում խաղադրույքը հաղթում է, քանի որ տանտերերը 2 գոլ են խփել, իսկ «Վիլյառեալի» վերաբերյալ նույն խաղադրույքի պարագայում կանխատեսումը չի անցնի այն պատճառով, որ հյուրերը 1,5-ից քիչ գոլ են խփել:

ԱՏ-ի ի՞նչ տեսակներ կան

Մարկետի դիտարկվող տեսակը բաժանվում է 2 մեծ խմբի՝ անհատական տոտալ «քիչ» և «շատ» տարբերակների: Խաղադրույք կարելի է կատարել վերը նկարագրված բոլոր հաշվելի ցուցանիշների վերաբերյալ: Այժմ եկեք հասկանանք, թե ինչպես կարդալ խաղադրույքի այս տեսակը ցանկում.

  • ԱՏՇ 1 (0,5). առաջին թիմի (տանտեր) անհատական տոտալը 0.5-ից շատ: Եթե խոսքը գոլերի մասին է, ապա տանտերերը պետք է գոնե 1 գոլ խփեն, որպեսզի խաղադրույքը հաղթի
  • ԱՏՔ 2 (2,5). երկրորդ թիմի (հյուրընկալվող) անհատական տոտալը 2.5-ից քիչ: Օրինակ, հանդիպումն ավարտվել է 1:3 հաշվով: ԱՏՔ 2 (2,5)-ի վրա խաղադրույքի դեպքում այն կպարտվի, քանի որ հյուրերը 3 գոլ են խփել, իսկ խաղադրույքի անցման համար անհրաժեշտ էր 2 կամ ավելի քիչ գոլ: 

Ставки на индивидуальный тотал
Բուքմեյքերների ցանկում հանդիպում են ԱՏ-ի հետևյալ տարբերակները.

  • Եվրոպական. Այսպես է կոչվում ամբողջ արժեքը, օրինակ՝ ԱՏՇ 1 (1): Խաղադրույքը կանցնի, եթե ընտրված թիմը 2 կամ ավելի գոլ խփի: Խաղադրույքի պարտությունը հնարավոր է միայն գոլերի բացակայության դեպքում, իսկ եթե ակումբը 1 գոլ խփի, խաղադրույքը կհաշվարկվի որպես վերադարձվող:
  • Ասիական. Անհատական ՏՇ 1.5 կամ ԱՏՔ 2,5. կոտորակային արժեքները վերաբերվում են ասիական տոտալներին: Նաև կա խաղադրույքի չորրորդ տարբերակը՝ ԱՏՔ 1 (3,75), ԱՏՇ 2 (1,25)
  • Զույգ/Կենտ. Այստեղ խաղացողը պետք է կռահի, թե արդյոք կոնկրետ թիմի գոլերի թիվը զույգ կլինի՞, թե՞ կենտ: Ընդ որում՝ գոլերի բացակայությունը կհաշվարկվի որպես զույգ:
  • Գոլերի ստույգ քանակ: Գոլերի ինչ քանակ ընտրի բեթթորը, հենց այդքան էլ անհրաժեշտ է խաղադրույքի անցման համար: Խաղադրույքի այս տեսակը տարբերվում է բարձր գործակցով և անցման ցածր հավանականությամբ: 

Азиатский индивидуальный тотал

ԱՏ-ի դիտարկվող տեսակները հանդիպում են գրեթե բոլոր ԲԳ-ում, իսկ ասիական և եվրոպական տոտալն առկա է բոլոր բուքմեյքերների ցանկում: Բոլոր տարատեսակները հասանելի են իրադարձությունների ամենամեծ ընտրությամբ ընկերություններում:

Խաղադրույքների հաշվարկի կանոնները՝ օրինակներով

Ասիական տոտալի համար հաշվարկը կարող է բարդ թվալ: Իրականում, ամեն ինչ շատ հեշտ է, ինչում կհամոզվենք այս օրինակում:

Վերցնենք ԱՏՔ 1 (3,75) տարբերակը: Հաշվարկը պարզ է. եթե թիմը 3 կամ ավելի քիչ գոլ է խփում, ապա խաղադրույքն անցնում է: 4 գոլի դեպքում խաղադրույքի կեսը կպարտվի. 50%-ը կհաշվարկվի որպես պարտված, իսկ երկրորդ կեսը՝ վերադարձվող: 5 կամ ավելի գոլի պարագայում բեթթորը կկորցնի ամբողջ գումարը: Ասիական տոտալում կարևոր է իմանալ այն, որ խաղադրույքը բաժանվում է 2 հավասար մասի: Սահմանային դեպքերում, օրինակ ԱՏՔ (3,75) խաղադրույք ձևակերպելիս 4 գոլի դեպքում առաջին մասը բաժին է հասնում ԱՏՔ 3,5, իսկ երկրորդը՝ ԱՏՔ 4 իրադարձությանը:

Կիսատների դեպքում ամեն ինչ շատ ավելի հեշտ է: Օրինակ ԱՏՇ 2 (1,5)-ի դեպքում խաղադրույքի անցման համար պետք է երկրորդ թիմը 2 և ավելի գոլ խփի: Երկրորդ թիմի 1 գոլի դեպքում խաղադրույքը կպարտվի: Դե իսկ եվրոպական տոտալների հաշվարկն ամենապարզն է: ԱՏՇ 1 (1) խաղադրույքի համար վերադարձ կլինի միայն այն դեպքում, եթե տանտերերը 1 գոլ խփեն: Գոլերի բացակայությունը կբերի պարտության, իսկ 2 և ավելի գոլը կապահովի հաղթանակ:

Անհատական տոտալի խաղադրույքների համար մարտավարություններ

Անհատական տոտալների վերաբերյալ բեթթինգ մարտավարությունների մեծամասնությունը մշակվել է ֆուտբոլային խաղերի համար: Դրանցից առանձանում է 2 տարբերակ, որոնք ունեն խաղացողների շրջանում ամենամեծ տարածվածությունը և օգտակարության գործակիցը:

Առաջին մոդելը Դալասի ռազմավարությունն է: Այն հետևյալն է. բեթթորն ընտրում է այնպիսի խաղ, որտեղ ֆավորիտը խաղում է հետնապահի դեմ: Խաղադրույք պետք է կատարել հետնապահ թիմի ԱՏՔ (0.5)-ի կամ (1)-ի վրա՝ կախված գործակիցներից և բեթթորի նախապատվությունից: Խաղում կողմնորոշվելու սկզբունքը պարզ է. եթե մեկնարկային սուլիչից հետո հետնապահը հարձակման գծում ակտիվություն չի ցուցաբերում և միևնույն ժամանակ չի հասցրել գոլ բաց թողնել ֆավորիտից, ապա արժե խաղադրույք կատարել ԱՏՔ (0,5) կամ ԱՏՔ (1) մարկետների վրա: Միևնույն ժամանակ, ցանկալի է, որ հետնապահը լինի հյուրընկալվող թիմի կարգավիճակում:

Խաղերի ընտրության համար մենք խորհուրդ ենք տալիս բացառել թիմերի՝ միջինից բարձր արդյունավետությամբ լիգաները (Բունդեսլիգա, Ա Սերիա, Էրեդիվիզի և այդպես շարունակ) 

Երկրորդ տարբերակը հետնապաի ԱՏՇ-ն է: Այստեղ հակառակ պատկերն է. վաղ թե ուշ հետնապահը գոլ է խփում: Խաղադրույքների տեսակները կարող են տարբեր լինել՝ ԱՏՇ (0,5) կամ ԱՏՇ (1): Կարևոր է բանկը ճիշտ բաշխել. մի փորձեք գումարի 3%-ից ավելին դնել առաջին խաղադրույքի վրա, որպեսզի պարտությունների շարքի դեպքում չկորցնեք ամբողջ գումարը:

ԱՏՇ և ԱՏՔ խաղադրույքների վերաբերյալ խորհուրդներ

ԱՏՇ-ի խաղադրույքն ընտրելու համար հարկավոր է ճիշտ վերլուծել հանդիպումը: Խաղադրույքի անցման օգտին կխոսեն հետևյալ առանձնահատկությունները.

  • Թիմը մրցաշարային խնդիր է լուծում և ունի հաղթելու մեծ մոտիվացիա
  • Խաղում ֆավորիտի կարգավիճակ
  • Ընթացիկ մրցաշրջանում և վերջին խաղերում մեծ արդյունավետություն
  • Հարձակման գծում աստղեր
  • Մրցակցի մոտ առկա են խնդիրներ պաշտպանական գծում

Հատկանշական է, որ ԱՏՔ-ի խաղադրույքն ընտրելու համար գործոնները կլինեն ամբողջությամբ հակառակը.

  • Թիմը մեկ մրցաշրջանի ընթացքում գոլերի միջինից ցածր արդյունավետություն ունի
  • Թիմն առավելապես հակագրոհների վրա է խաղում և քիչ է տիրում գնդակին
  • Մրցակիցն ունի բալանսավորված և հուսալի պաշտպանություն
  • Ակումբի կազմում չկա գոլ խփող հարձակվող
  • Թիմը մոտիվացիա չունի տվյալ խաղի համար

Վերլուծություն կատարելիս պետք է հաշվի առնել այս գործոնները։ 

Անհատական տոտալների վերաբերյալ խաղադրույքների առավելություններ և թերություններ

Առավելություններ Թերություններ
Այս իրադարձությունն առկա է գրեթե յուրաքանչյուր բուքմեյքերի ցանկում  Հաճախ շատ դժվար է վերլուծել հանդիպումը՝ ճիշտ տարբերակ ընտրելու համար
Կարելի է խաղադրույք կատարել օնլայն ռեժիմում, նաև կոնկրետ ժամանակահատվածների համար
Հուսալի տարբերակների ապահովագրության և ռիսկային խաղադրույքների ձևակերպման հնարավորություն
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ