Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.

Անհատական տոտալ 1. Ի՞նչ է նշանակում ԱՏՇ (1)-ը և ԱՏՔ (1)-ը

Բուքմեյքերների Ռեյտինգ
Այս հոդվածում «Բուքմեյքերների ռեյտինգը» պատմում է, թե ինչ է անհատական տոտալ 1-ը, ինչպես և որ մարզաձևերում կարող եք խաղադրույք կատարել այս իրադարձության վրա: Դուք կիմանաք, թե մարկետի ինչ տեսակներ կան լայնույթում, ինչպես նաև կտեսնեք ԱՏ (1)-ի վրա խաղադրույքների վերլուծություն՝ տարբեր օրինակներով։

Բովանդակություն

Ի՞նչ է նշանակում անհատական տոտալ (1)

Անհատական տոտալ (1)-ը դա բուքմեյքերի լայնույթում իրադարձություն է, որն արտացոլում է կոնկրետ թիմի կամ խաղացողի արդյունավետությունը: Այն ենթադրում է, որ ընտրված թիմը պետք է խփի 1 գոլից/միավորից ավելի կամ պակաս՝ կախված այն բանից, թե մարկետի տեսակներից կոնկրետ որն է ընտրել բեթթորը: 

Ինչպես և մնացած պոպուլյար խաղադրույքները, անհատական տոտալ (1)-ն ունի իր հապավումը՝ ԱՏ (1): Ընդ որում՝ այն լինում է շատ՝ ԱՏՇ (1) և քիչ՝ ԱՏՔ (1) տարբերակներով: 

Անհատական տոտալ 1 ԱՏ (1) Շատ ԱՏՇ 1 (1) Քիչ ԱՏՔ 1 (1) Շատ ԱՏՇ 2 (1) Քիչ ԱՏՔ 2 (1)
Խաղադրույքի հաշվարկ Տանտեր թիմի/առաջին խաղացողի գոլերի քանակ Հյուրընկալվող թիմի/երկրորդ խաղացողի գոլերի քանակ
Հաղթանակ 2 և ավելի 0 2 և ավելի 0
Վերադարձ 1 1 1 1
Պարտություն 0 2 և ավելի 0 2 և ավելի

Օրինակներով վերլուծենք աղյուսակում ներկայացված բոլոր իրադարձությունները։

Անհատական տոտալ (1)-ից շատ

Խաղադրույք կատարելով այս մարկետի վրա՝ բեթթորը հույս ունի, որ ընտրած թիմը 1-ից ավելի գոլ կխփի: Որպեսզի խաղադրույքն անցնի, անհրաժեշտ է, որ տվյալ ակումբը 2 գոլ խփի, գոլերի բացակայությունը կբերի պարտության, իսկ 1 գոլի դեպքում բուքմեյքերը կվերադարձնի խաղադրույքի գումարը: 

ԱՏՇ 1 (1)

Այս դեպքում խաղացողը գումար է դնում այն բանի վրա, որ տանտերերը կկարողանան խփել 1-ից ոչ քիչ գոլ: Որպես օրինակ դիտարկենք «Վերոնա» — «Բոլոնիա» հանդիպումը: Եթե տանտերերը հաղթեն 1 գնդակի տարբերությամբ, բուքմեյքերը կվերադարձնի գումարը: 2 և ավելի գոլի դեպքում խաղադրույքը կհաղթի, իսկ եթե «Վերոնան» ոչ մի գոլ չխփի, բեթթորը կպարտվի: 

ИТБ 1 (1)

ԱՏՇ 2 (1)

ԱՏՇ 2 (1)-ը խաղադրույք է այն բանի վրա, որ հյուրընկալվող թիմը մրցակցի դարպասը կուղարկի 1-ից ոչ պակաս գոլ: Օրինակ՝ «Ջենոա» — «Ուդինեզե» հանդիպում: ԱՏՇ 2 (1)-ի վրա խաղադրույք կատարելու դեպքում հաղթելու համար մեզ անհրաժեշտ է, որպեսզի «Ուդինեզեի» ֆուտբոլիստները 2 և ավելի գոլ խփեն: Հյուրերի 1 գոլի դեպքում կլինի գումարի վերադարձ, իսկ եթե նրանք ոչ մի անգամ աչքի չընկնեն, այդ դեպքում խաղադրույքը կպարտվի: 

ИТБ 2 (1)

Անհատական տոտալ (1)-ից քիչ

Այս մարկետը ենթադրում է, որ բեթթորը խաղադրույք է կատարում 1 գոլից ցածր արդյունավետության վրա: Եթե թիմը 1 գոլ խփի, խաղադրույքը կվերադարձվի, իսկ անցման համար անհրաժեշտ է, որպեսզի ընտրված թիմը ոչ մի գոլ չխփի: Այն դեպքում, եթե ակումբը 2 և ավելի գոլ խփի, բուքմեյքերը խաղադրույքը կհաշվարկվի որպես պարտված: 

ԱՏՔ 1 (1)

Այս խաղադրույքը նշանակում է, որ առաջին թիմը (տանտերը) գոլ չի խփի: Դիտարկենք «Լացիո» — «Ատալանտա» խաղը: ԱՏՔ 1 (1)-ի վրա խաղադրույք կատարելու դեպքում հաղթելու համար մեզ պետք է, որպեսզի «Լացիոն» ոչ մի գոլ չխփի: Եթե հռոմեական ակումբը 2 և ավելի գոլ խփի, մենք կպարտվենք, իսկ 1 գոլի դեպքում կլինի վերադարձ: 

ИТМ 1 (1)

ԱՏՔ 2 (1)

Այստեղ խաղադրույք ենք կատարում այն բանի վրա, որ հյուրընկալվող թիմը ոչ մի գոլ չի խփի: Վերցնենք «Կալյարի» — «Ֆիորենտինա» խաղը, որտեղ խաղադրույքի անցման համար անհրաժեշտ է, որ հյուրերն աչքի չընկնեն: 1 խփած գոլի դեպքում կլինի գումարի վերադարձ, իսկ 2+ գոլի դեպքում կկորցնենք գումարը: 

ИТМ 2 (1)

Անհատական տոտալ (1)-ը ֆուտբոլում

Ֆուտբոլում «անհատական գոլերը տոտալ 1-ից շատ»-ի վրա խաղադրույքն այլ սպորտաձևերում համանման մարկետից տարբերվում է մեծ տարածվածությամբ: Բուքմեյքերների մեծամասնության ցանկում այս մարկետը կարելի է անխոչընդոտ գտնել, ընդ որում՝ ընկերություններն այս իրադարձությունը թողնում են նաև լայվ ռեժիմում: ԱՏՇ (1)-ի համար սովորաբար սահմանվում են ոչ բարձր գործակիցներ, ԱՏՔ (1)-ը բնութագրվում է ավելի լավ գործակիցներով, հատկապես՝ ֆավորիտի վերաբերյալ խաղադրույքներում:

Օրինակ՝ «Տոտենհեմ» — «Նյուքասլ» հանդիպում: Որպեսզի խաղադրույք կատարեք ԱՏՇ 2 (1)-ի վրա, բացեք բուքմեյքերի կայքը, ընտրեք «Լայնույթ» կամ Live բաժինն ու գտեք ցանկալի խաղը: Սեղմեք ԱՏՇ 2 (1) մարկետի վրա: Կուպոնում մուտքագրեք խաղադրույքի գումարը և սեղմեք «Заключить пари» կոճակը: Այնուհետև սպասեք հաշվարկին: 

Անհատական տոտալ (1)-ը հոկեյում

Հոկեյում անհատական տոտալ 1-ից շատ մարկետը համանման պարամետրեր ունի ֆուտբոլում մարկետի հետ: Այս սպորտաձևի փոքր-ինչ ավելի բարձր արդյունավետության պատճառով ԱՏՇ (1)-ի համար գործակիցները միշտ ցածր են, անգամ հետնապահների պարագայում: Կանխատեսումներ հնարավոր է անել խաղափուլերի, ամբողջ հանդիպման և կոնկրետ հատվածների համար:

ԱՏ (1)-ի վրա հոկեյում խաղադրույք կատարելու համար բացեք բուքմեյքերի կայքը և անհրաժեշտ խաղային ռեժիմը: Ընտրեք հանդիպումը և բացեք վերջինիս ցանկը: Հաջորդիվ սեղմեք իրադարձության գործակցի վրա, օրինակ՝ ԱՏՔ 1 (1)-ի ու կուպոնում նշեք խաղադրույքի գումարի չափը, որից հետո արդեն ձևակերպեք խաղադրույքը:

Անհատական տոտալ (1)-ն այլ սպորտաձևերում

Թենիսում և վոլեյբոլում կարող եք խաղադրույք կատարել սեթերում գեյմերի կամ հաղթած խաղափուլերի քանակի վրա: Այլ սպորտաձևերում մարկետը հանդիպում է վիճակագրությունում. հեռացումներ, նոկդաուններ և այլն: ԱՏ (1)-ի վրա խաղադրույք կատարելու մեխանիզմը նույնն է, ինչպես և ֆուտբոլում/հոկեյում: 

Ինչպե՞ս կատարել խաղադրույք ԱՏՇ (1)-ի և ԱՏՔ (1)-ի վերաբերյալ

ԱՏՇ 2 (1) մարկետի վրա խաղադրույք կատարելու համար.

  1. Այցելեք բուքմեյքերի կայք և բացեք խաղային ռեժիմը (լայվ կամ պրեմատչ) Выбор события для заключения пари на на ИТБ (1) или ИТМ (1)
  2. Ընտրեք խաղը և բացեք ցանկը, ինչից հետո սեղմեք իրադարձության գործակցի վրա: Заключение пари на ИТБ 2 (1)
  3. Կուպոնում նշեք գումարը և սեղմեք «Заключить пари»: Купон ставки на ИТБ (1)

Վերջ, հիմա սպասեք հանդիպման և հաշվարկի ավարտին:

ԱՏ (1)-ի վրա խաղադրույքներ մենք խորհուրդ ենք տալիս կատարել լայվ ռեժիմում. ցանկալի է ուղիղ եթերում հետևել խաղին, գոնե դիտել մեկնարկային մի քանի րոպեները: 

Այս իրադարձության վերաբերյալ կարող եք խաղադրույք կատարել եվրոպական տոտալներով աշխատող ցանկացած բուքմեյքերական գրասենյակում:

Անհատական տոտալ (1)-ի վրա խաղադրույք կատարելու առավելություններն ու թերությունները

Առավելություններ Թերություններ
Կարող եք խաղադրույք կատարել վիճակագրական ցուցանիշների և գոլերի վրա՝ ոչ միայն ամբողջ հանդիպման, այլև ավելի կարճ ժամանակահատվածների համար: Խաղադրույքները հնարավոր է հաշվարկվեն որպես վերադարձվող:
Գրեթե բոլոր ԲԳ-ում խաղադրույք կատարելու հնարավորություն, այդ թվում՝ լայվում: 
Այս իրադարձության վերաբերյալ խաղադրույքը հեշտ է վերլուծելը:

Ամփոփում

Անհատական տոտալ (1) մարկետը հանդիպում է բուքմեյքերական ընկերությունների մեծամասնության մոտ: Խաղադրույքն ունի երկու տարբերակ՝ «շատ» և «քիչ»: Խաղադրույքներ կարող եք կատարել տարբեր սպորտաձևերի համար՝ անկախ ընտրած խաղային ռեժիմից: Բուքմեյքերները հաճախ ԱՏ (1)-ի վերաբերյալ կանխատեսումները հաշվարկում են որպես վերադարձվող, ինչը անհարմարություններ է ստեղծում խաղացողների համար. խաղադրույքը գրեթե անցել է, բայց շահում չի լինում: Այս իրադարձությունը համեմատաբար հեշտ է վերլուծել, քանի որ բավական է հասկանալ, թե ինչպես է հանդես գալիս խաղադրույքի համար ընտրված թիմը:

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ