Անհատական տոտալ 0.5. Ի՞նչ է նշանակում ԱՏՇ (0.5)-ը և ԱՏՔ (0.5)-ը
Բովանդակություն
Ի՞նչ է նշանակում անհատական տոտալ (0.5)
Անհատական տոտալ (0,5)-ն իրադարձություն է բուքմեյքերի լայնույթում, որը ցույց է տալիս մեկ թիմի/խաղացողի խփած գոլերի/միավորների քանակը և այլն: Այս մարկետն ունի երկու տեսակ՝ տոտալ շատ ու տոտալ քիչ։ Ի՞նչ է սա նշանակում: Բեթթորները կարող են խաղադրույք կատարել. արդյոք թիմերից մեկի խփած գոլերի քանակը կլինի 0,5-ից շատ կամ քիչ:
Պարզ ասած, անհատական տոտալը ԱՏ (0,5)-ը խաղադրույք է այն բանի վրա, թե արդյոք թիմը կարող է գոլ խփել: Ընդհանուր առմամբ, խաղի արդյունքը կարևոր չէ, քանի որ թիմը կարող ինչպես գոլ խփել և հաղթել, այնպես էլ չխփել ու չպարտվել։ Այս իրադարձությունը ներկայացված է բացարձակապես բոլոր մարզաձևերի լայնույթում, քանի որ դրանցից յուրաքանչյուրում թիմերը և/կամ խաղացողները միավորներ են հավաքում:
Ինչպես և այլ պոպուլյար խաղադրոյքները, անհատական տոտալ (0.5)-ն ունի իր հապավումը՝ ԱՏ (0.5): Ընդ որում՝ այն իր հերթին բաժանվում է «շատ»՝ ԱՏՇ (0.5) և «քիչ»՝ ԱՏՔ (0.5) տարբերակների:
Անհատական տոտալ 0.5 ԱՏ (0.5) | Շատ ԱՏՇ 1 (0.5) | Քիչ ԱՏՔ 1 (0.5) | Շատ ԱՏՇ 2 (0.5) | Քիչ ԱՏՔ 2 (0.5) |
Խաղադրույքի հաշվարկ | Տանտեր թիմի/առաջին խաղացողի գոլերի քանակ | Հյուրընկալվող թիմի/երկրորդ խաղացողի գոլերի քանակ | ||
Հաղթանակ | 1 և ավելի | 0 | 1 և ավելի | 0 |
Վերադարձ | ոչ | ոչ | ոչ | ոչ |
Պարտություն | 0 | 1 և ավելի | 0 | 1 և ավելի |
Ավելի մանրամասն ուսումնասիրենք այս մարկետներից յուրաքանչյուրը:
Անհատական տոտալ (0.5)-ից շատ
Այս մարկետի դեպքում բեթթորն ակնկալում է, որ թիմը/խաղացողը նվազագույնը 1 բալ կհավաքի: Եթե թիմը 1-ից ավելի գոլ խփի, բեթթորը կվերցնի շահումը: Գոլի բացակայության դեպքում խաղադրույքը կհաշվարկվի որպես պարտված:
ԱՏՇ 1 (0.5)-ից
Այս մարկետը նշանակում է, որ առաջին թիմը (տանտերերը) 0.5-ից շատ գոլ կխփեն: Հետևաբար, եթե ակումբը գոլ է խփում, ԱՏՇ 1 (0.5) մարկետն անցնում է և շահույթ բերում բեթթորին: Հակառակ դեպքում խաղացողը կկորցնի իր գումարը: Օրինակ, «Բոլոնիա» — «Նապոլի» հանդիպում: Խաղադրույք ենք կատարում ԱՏՇ 1 (0.5)-ի վրա: Եթե «Բոլոնյան» գոլ խփի, մենք կհաղթենք, իսկ եթե ոչ՝ կկրենք պարտություն:
ԱՏՇ 2 (0.5)
Խաղադրույքը հիմնված է նրա վրա, որ գոլ պետք է խփեն հյուրերը՝ 2-րդ համարի ներքո թիմը: Հենց այսպես են հյուրընկալվող թիմերը նշված բուքմեյքերական լայնույթում: Այն դեպքում, եթե թիմը նվազագույնը 1 գոլ խփի, բեթթորը կստնա շահում: Եթե հյուրերը գոլ չխփեն, ապա խաղադրույքը կպարտվի: Ենթադրենք, որ լայնույթում կա «Լացիո» — «Ատալանտա» խաղը: Խաղադրույք ենք կատարում ԱՏՇ 2 (0.5)-ի վրա: Եթե «Ատալանտային» հաջողվի գոնե 1 գոլ խփել, մենք կհաղթենք, հակառակ դեպքում կկորցնենք գումարը:
Անհատական տոտալ (0.5)-ից քիչ
Մարկետի անվանումից հետևում է, որ այս դեպքում ենթադրվում է թիմի/խաղացողի ցածր արդյունավետություն: ԱՏՔ (0.5)-ի վրա խաղադրույքը կանցնի, եթե ընտրած թիմն աչքի չընկնի արդյունավետ գործողություններով: Իսկ, եթե գոլ խփի, ապա խաղադրույքը կպարտվի:
ԱՏՔ 1 (0.5)
Այս խաղադրույքը ենթադրում է, որ տանտեր թիմը գոլ չի խփի: Օրինակ, խաղում են «Աթլետիկոն» և «Վալենսիան»: Եթե բացենք ԱՏՔ 1 (0.5) խաղադրույքը, ապա անցման համար անհրաժեշտ է, որպեսզի «Աթլետիկոն» կարողանա գոլ խփել: Դե իսկ եթե մադրիդցիները գոլ խփեն, ապա մենք կպարտվենք:
ԱՏՔ 2 (0.5)
Տվյալ խաղադրույքի անցման համար անհրաժեշտ է, որպեսզի հյուրընկալվող թիմը գոլ չխփի: Վերցնենք «Լանս» — «Մարսել» խաղը: Եթե հյուրերը ոչ մի անգամ գոլ չխփեն, բուքմեյքերը խաղադրույքը կհաշվի որպես հաղթած: «Մարսելի» խփած անգամ մեկ գոլը նշանակում է, որ բեթթորը պարտվել է խաղադրույքը:
Ֆուտբոլում
Այս սպորտաձևում ԱՏ-ի վերաբերյալ խաղադրույքների մեծ ընտրություն կա: Խաղադրույք հնարավոր է կատարել ամբողջ հանդիպման, խաղակեսի, ինչպես նաև խաղացողի անհատական տոտալի (0.5) վրա՝ «շատ» և «քիչ» տարբերակներով:
Որպես օրինակ վերցնենք «Բավարիա» — «Բորուսիա» հանդիպումը: Ընտրում ենք ԱՏՇ 2 (0.5) տարբերակը: Բավական է սեղմել այս իրադարձության գործակցի վրա, մուտքագրել գումար, ինչից հետո ավարտել խաղադրույքի ձևակերպումը և սպասել արդյունքին:
Հոկեյում
Այս մարզաձեւում ԱՏ (0.5)-ի վրա խաղադրույքի առանձնահատկությունները տարբերվում են ֆուտբոլային խաղերի նյուանսներից: Հոկեյում առնվազն մեկ նետված տափօղակն անգամ հետնապահների համար՝ հազվադեպ երևույթ չէ, ուստի ԱՏՇ (0.5) իրադարձության համար գործակիցները չափազանց ցածր կլինեն, իսկ ԱՏՔ (0.5)-ի համար, ընդհակառակը՝ շատ բարձր:
ԱՏ (0.5)-ի վրա խաղադրույքը սովորաբար օգտագործվում է խաղափուլերում:
Ենթադրենք, որ հանդիպում են ԲԿՄԱ-ն և «Ակ Բարսը»: Որպեսզի խաղադրույք կատարենք առաջին խաղափուլում ԱՏՔ 2 (0.5)-ի վրա, անհրաժեշտ է բացել լայնույթը, հանդիպումը, հաջորդիվ ցանկում ընտրել առաջին խաղափուլը և դրանում ցանկալի իրադարձությունը: Հաջորդիվ սեղմում ենք մարկետի վրա, մուտքագրում խաղադրույքի գումարը և ձևակերպում այն, որից հետո սպասում ենք, թե արդյոք «Ակ Բարսը» գոլ խփի հանդիպման առաջին խաղափուլում:
Անհատական տոտալ (0.5)-ն այլ սպորտաձևերում
Քանզի մնացած սպորտաձևերն ավելի արդյունավետ են համարվում, քան ֆուտբոլը և հոկեյը, դրանց ցանկում ԱՏ (0.5) տարբերակը գտնելը հեշտ չէ: Սովորաբար այս մարկետը հայտնվում է կամ լայվում՝ առանձին հատվածների համար, կամ վիճակագրության վերաբերյալ խաղադրույքներում: Օրինակ, թենիսում հնարավոր է խաղադրույք կատարել էյսերի վրա, բասկետբոլում՝ տեխնիկական խախտումների և այդպես շարունակ:
Ինչպե՞ս կատարել խաղադրույքներ ԱՏՇ (0.5)-ի և ԱՏՔ (0.5)-ի վերաբերյալ
Որպես օրինակ, վերցնենք ԱՏՔ (0.5) մարկետը: Անհատական տոտալի վրա խաղադրույք կատարելու համար անում ենք հետևյալը.
- Բացում ենք բուքմեյքերի կայքը և ընտրում ցանկալի հանդիպումը
- Ցանկում գտնում ենք անհատական տոտալների բաժինը և սեղմում մեզ հետաքրքրող ԱՏՔ 2 (0.5) մարկետի վրա
- Բացում ենք կուպոնը և մուտքագրում գումարը
- Սեղմում ենք «Сделать ставку» և սպասում արդյունքին
Անհատական տոտալ (0.5)-ի վրա խաղադրույքների առավելություններն ու թերությունները
Առավելություններ | Թերություններ |
Ցանկացած բուքմեյքերի՝ բոլոր սպորտաձևերի համար լայնույթում մարկետի առկայություն | Որոշ մարկետների գործակիցները կարող են ցածր լինել |
Վիճակագրական ցուցանիշների վրա խաղադրույք կատարելու հնարավորություն | |
Իրադարձությունների հեշտ վերլուծություն |
Ամփոփում
Անհատական տոտալ (0.5)-ի վրա խաղադրույքները հասանելի են բոլոր բուքմեյքերական ընկերություններում՝ բոլոր հնարավոր սպորտաձևերի, ինչպես նաև կիբերսպորտի համար: Իրադարձությունների այս տեսակը հեշտ է վերլուծության համար, քանի որ հիմնականում պետք է մեկ թիմի/խաղացողի մասին տեղեկատվություն: ԱՏ (0.5)-ի վրա խաղադրույքները երկու կատեգորիայով են՝ «շատ» և «քիչ»: Խաղադրույք կատարելու համար անհրաժեշտ է բացել խաղը, գտնել ցանկալի իրադարձությունը, ավելացնել այն կուպոնում և գումարը մուտքագրելուց հետո ձևակերպել խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: