«+60%» խաղադրույքների համակարգ
Բովանդակություն
Տեսություն
Սկզբի համար եկեք մեր հաշիվը բաժանենք մի քանի մասերի` ամեն քայլի համար որոշելով խաղադրույքների չափերը +60% ստրատեգիայով: Վերցնենք` մեր հաշիվը կազմում է 1000$:
1-ին քայլ` հաշվի 1% = 10$
2-րդ քայլ` հաշվի 4% = 40$
3-րդ քայլ` հաշվի 9% = 90$
4-րդ քայլ` հաշվի 24% = 240$
5-րդ քայլ` հաշվի 62% = 620$
Հաշվի ավելացման դեպքում (հաղթելու արդյունքում) խաղադրույքների արժեքները ճշգրտման կենթարկվեն, սակայն «տոկոսները» միշտ պետք է մնան այսպես. 1% — 4% — 9% — 24% — 62%:
Մի բացառեք շեղումները, որպեսզի դուրս չգաք +60% ստրատեգիայի շրջանակներից:
Եթե 10$-ով կատարած առաջին խաղադրույքը աշխատեց, կրկին վերադառնում ենք առաջին քայլին և խաղադրույք կատարում 10$-ով: Եթե ոչ, անցնում ենք հաջորդ քայլին: Եվ այդպես շարունակ, մինչև խաղադրույքը չաշխատի: Այնուհետև կրկին սկսում ենք 10$-ից:
Պրակտիկա
Իրական նախորդ հանդիպումների վրա դիտարկենք տվյալ ստրատեգիայի օգտագործումը: Հիշեցնեմ` մեր հաշիվը կազմում է 1000$:
1-ին քայլ` 1% կամ 10$ «Հալլ» — «Մանչեսթեր Սիթիի» խաղի վրա, ՏՇ 2,5 գոլ 1,73 գործակցով – պարտված
2-րդ քայլ` 4% կամ 40$ «Բավարիա» — «Բայեր» խաղի վրա, ՏՇ 3,5 գոլ 1,9 գործակցով – պարտված
3-րդ քայլ` 9% կամ 90$ «Վերոնա» — «Ինտեր» խաղի վրա, Հ2 2,1 գործակցով – հաղթած
Արդյունքում ստանում ենք. 90$ * 2.1 – (10+40+90$) = 49$ (մաքուր շահույթ)
Սկսենք կրկին
1-ին քայլ` 10$ «Արսենալ» — «Տոտենհեմ» խաղի վրա, երկու թիմերն էլ գոլ կխփեն 1,7 գործակցով — պարտված
2-րդ քայլ` 40$ «Միլան» — «Պարմա» խաղի վրա, Х2 2,4 գործակցով – հաղթած
Արդյունքում ստանում ենք. 40$ * 2.4 — (10$+40$) = 46$ շահույթ
Ինչու՞ է այս ստրատեգիան կոչվում +60%: Քանի որ այն հաջող օգտագործելու դեպքում մեր հաշիվն ամսեկան մոտ 60%-ով կավելանա` միևնույն ժամանակ օրական անելով միջինը 3 խաղադրույք: Դժվար թե մեծ քանակությամբ խաղադրույք կատարեք, եթե, իհարկե, ամեն ինչի վրա իրար հետևից խաղադրույք չեք կատարում: Այդ դեպքում ձեզ ոչ մի լավ բան չի խոստանում, ինչպիսի ստրատեգիա էլ չընտրեք:
Ֆինանսական տեսանկյունից ստրատեգիան պարզ է ու հասկանալի` պետք է ընդամենը հիշել ամեն քայլի համար մեր հաշվի տոկոսային մեծությունները: Ձեզ մնում է միայն ընտրել մտածված սպորտային խաղադրույքները. օրինակ` օգտվելով փորձագետների կանխատեսումներից: Եվ երբեք մի սկսեք հաջորդ քայլը, եթե նախորդ հանդիպումը դեռ չի ավարտվել: Դա կարելի է անել միայն այն դեպքում, երբ ձեր խաղադրույքը փաստացի աշխատել է. օրինակ` թիմերն արդեն անցել են անհրաժեշտ «տոտալ շատը»: Հաջող խաղադրույքներ !
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: