Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Վիրջինիա նահանգում պաշտոնապես օրինականացրել են ֆենթեզի-սպորտը

Սպարտակ Պետրոսյան
Վիրջինիան դարձել է ԱՄՆ-ի միակ նահանգը, որում ազարտային խաղերն արգելված են, բայց ամենօրյա ֆենթեզի-սպորտը (DFS) օրինական է ճանաչվել: Նահանգապետ Թերրի Մաքոլիֆֆը ստորագրել է համապատասխան օրինագիծը:
Վիրջինիան DFS-ն օրինականացնող առաջին նահանգն է ԱՄՆ-ում

Վիրջինիան DFS-ն օրինականացնող առաջին նահանգն է ԱՄՆ-ում

Ինչպես տեղեկացնում է CalvinAyre-ը, Վիրջինիայի նահանգապետ Թերրի Մաքոլիֆֆը ստորագրել է SB 646 օրինագիծը, որով օրինականացնում է նահանգի տարածքում ամենօրյա ֆենթեզի-սպորտը: Փետրվարի վերջին փաստաթուղթը հաստատել էր նահանգի Գլխավոր Ասամբլեան:

Համաձայն նոր օրենքի՝ ֆենթեզիի օպերատորները պարտավոր են գրանցման համար $50 հազար վճարել եւ ապահովել խաղերին միայն չափահասների մասնակցությունը: Ինչպես նաեւ նրանք պարտավորվում են ամենամյա հաշվետվություն ներկայացնել տեղի Գյուղատնտեսության վարչությանը:

«Վիրջինիան դարձել է երկրում ֆենթեզի-օպերատորների հետաքրքրությունները պաշտպանող առաջին նահանգը, որն ընդունել է իրավական հիմքը: Մենք շնորհակալ ենք նահանգապետ Մաքոլիֆֆին եւ հույս ունենք, որ երկրի մյուս նահանգներում կհետեւեն Վիրջինիայի օրինակին: Մենք շարունակում ենք աշխատանքը, որպեսզի հաջողության հասնենք տասնյակ նահանգներում»,- DraftKings ֆենթեզի-օպերատորի ներկայացուցչի խոսքերն է փոխանցում The Verge-ը:

Բացի այդ, մարտի յոթին սենատոր Ջիմ Ուիլանը Նյու-Ջերսի նահանգում ամենօրյա ֆենթեզի-սպորտի օրինականացման եւ կարգավորման վերաբերյալ օրինագիծ է ներկայացրել: S 1927 փաստաթղթում նշված է, որ ֆենթեզի-օպերատորները եկամուտի 9.25%-ի չափով հարկ կվճարեն:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք