Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Ծանոթություն գործակիցների հետ

Բուքմեյքերների Ռեյտինգ

Մինչ գործակիցներին ծանոթանալը, խոսենք հավանականություն հասկացության մասին:

1.1. Հավանականություն

Հավանականությունն ընդունված է արտահայտել տոկոսներով:

Դիտարկենք զառերի օրինակը: Երբ դուք զառը նետում եք, խորանարդի այս կամ այն կողմի վրա ընկնելու հավանականությունը 6-ից 1 է: Տոկոսներով արտահայտած՝ զառի յուրաքանչյուր կողմի վրա ընկնելու հավանականությունը 16.66% է:

Դուք արդեն կարող էիք նկատել, որ հավանականությունը գտնելու համար պետք է 100%-ը բաժանել սպասվող իրադարձությունների քանակին:

1.2. Գործակիցներ

Տասնորդական գործակիցն արդյունքի հավանականությունը ցույց տալու ալտերնատիվ, ավելի հարմար եւ հասանելի միջոցն է: Այն տարածված է, քանի որ դրանով հեշտ է հաշվել:

Այս կամ այն իրադարձության հավանականությունը տոկոսներով հաշվելու փոխարեն՝ նշում են տասնորդական կոտորակ՝ գործակից, որը համապատասխան է այդ շանսին:

Տեսնենք, թե ինչպես պետք է հնարավորության տոկոսային հարաբերությունը փոխել գործակցի:

Օրինակ՝ եթե կարծում եք, որ ՌՖՊԼ-ի խաղում Մոսկվայի «Սպարտակի» հաղթանակի հավանականությունը 80% է, ապա տասնորդական գործակցով այն այսպիսի տեսք կունենա.

100% / 80% = 1,25

Այսպիսի գործակիցներին անվանում են տասնորդական կամ եվրոպական. դրանք տարածված են ԱՊՀ-ում: Հաղթանակի դեպքում ձեր դրած յուրաքանչյուր մեկ դրամի դիմաց ձեզ կվերադարձվի 1.25 դրամ:

Գործակիցը տոկոսայինի վերածելու համար պետք է դրան գումարել մեկ, բաժանել մեկի վրա եւ բազմապատկել 100%-ով՝ 1 / 2,45 * 100% = 40,81%

1.3. Կոտորակային գործակիցներ

Կոտորակային գործակիցնը արդյունքի հավանականության արտահայտման միջոցներից մեկն է:Այն տարածված է Մեծ Բրիտանիայում եւ մի քանի այլ երկրներում: Խոշոր օնլայն-բուքմեյքերներից շատերը նույնպես օգտվում են գործակիցների այս տեսակից:

Եթե օգտվենք նախորդ օրինակից, ապա 1.25-ը կոտորակային գործակցի տեսքով կլինի 4/16 (կամ 1/4, կամ 0,25/1): Ենթադրենք՝ կատարված է 10$ խաղադրույք: 4/16 գործակցով հաղթելու դեպքում կունենանք 2,5$ մաքուր եկամուտ (10$ X 4/16):

Շատերը սխալվում են՝ 1,25 տասնորդական գործակիցը կոտորակայինով համարելով 1,25/1: Այդպես չէ: Կոտորակային գործակիցը հաշվարկում է ոչ թե վերադարձվող ողջ գումարը, այլ մաքուր շահույթը: Ինչպե՞ս կարդալ գործակիցը. օրինակ՝ 4/16-ը՝ չորսը տասնվեցի: Նշանակում է, որ դուք 4$ հաղթելու համար պետք է 16$ խաղադրույք կատարեք:

Բայց տասնորդական գործակիցներն ավելի մատչելի են: Դա հասկացել են անգամ Բրիտանիայում:

Կոտորակային գործակիցը տասնորդականի վերածելու համար պետք է գործակցին գումարել մեկ: Օրինակ՝ 4/16-ի դեպքում.

4/16 + 1 = 1.25

Կամ կարելի է համարիչին գումարել հայտարարը եւ բաժանել հայտարարի վրա՝ (4+16) / 16 = 1.25:

1.4. Ամերիկյան գործակիցներ

Ամերիկյան գործակիցները եվրոպացիների համար կոտորակայիններից ավելի բարդ կթվան:

Սկսենք նրանից, որ ամերիկյան գործակիցները լինում են դրական ու բացասական (Օրինակ՝ +250 եւ -250): Դրանց արժեքը 100-ից փոքր չի լինում: Դրանք ցույց են տալիս՝ որքան խաղադրույք է պետք կատարել 100$ մաքուր եկամտի համար, կամ էլ 100$ դնելու դեպքում որքան կհաղթեք:

Բացասական ամ. գործակիցները ցույց են տալիս, թե որքան խաղադրույք պետք է կատարել 100$ մաքուր շահույթ ունենալու համար: Այսինքն եթե թիմի վրա սահմանված է -250 գործակիցը, ապա պետք է դնել 250$՝ 100$ շահույթ ունենալու համար:

Ինչպե՞ս ամերիկյան գործակիցը դարձնել տասնորդական.

Օրինակ՝ ունենք -250 գործակից: Պետք է 100-ը բաժանել 250-ի եւ գումարել 1.

100/250 + 1 = 1,40

Դրական ամ. գործակիցները ցույց են տալիս, թե որքան եք հաղթում100$ խաղադրույքի դեպքում: Եթե թիմի հաղթանակի վրա սահմանված է +250 գործակիցը, նշանակում է, որ 250$ հաղթելու համար պետք է 100$ խաղադրույք կատարել:

Այս դեպքում գործակիցը բաժանում ենք 100-ի, գումարում 1 եւ ստանում տասնորդական տարբերակը.

250/100 + 1 = 3,50

1.5. Ակնկալվող հավանականություն

Ինչպես դուք արդեն հասկացաք, գործակիցներն արտացոլում են իրադարձության հավանականությունը, որն ակնկալում է բուքմեյքերը:

Իմանալով սահմանված գործակիցը՝ ինչպե՞ս հաշվել իրադարձության հավանականությունը: Դրա համար պետք է 100%-ը բաժանել գործակցին: Այսինքն՝ 100% / 1,25 = 80%

1.6. Գործակցի տեսակի ընտրություն

Օնլայն-բուքմեյքերների մեծ մասն առաջարկում է ընտրել գործակցի տեսակը: Ընտրեք այն, որը ձեզ ամենահարմարն ու հասկանալին է, քանի որ դուք պետք է իմանաք, թե ինչ հավանականություն է արտացոլում այդ գործակիցը: Դա կօգնի ձեզ հաջողության հասնել: Ամեն ինչ պա՞րզ է: Անցնենք առաջ !

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք