Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

TopBetta բուքմեյքերը եւ երաժիշտ Ուիթնին Ավստրալիայում կհիմնեն առաջին սպորտային ռադիոկայանը

Սպարտակ Պետրոսյան
Վետերան երաժիշտ ավստրալացի Գլեն Ուիթնին հայտարարել է TopBetta բուքմեյքերական ընկերության հետ համատեղ ազգային սպորտային ռադիոկայանի ստեղծման մասին: EON Sports Radio-ն 100%-ով նվիրված կլինի սպորտին:
Ռադիոկայանն ամբողջությամբ նվիրված է սպորտին

Ռադիոկայանն ամբողջությամբ նվիրված է սպորտին

Գլեն Ուիթնին եւ TopBetta օնլայն-բուքմեյքերը չեն կասկածում նախագծի հաջողության վրա: Կազմակերպությունն արդեն հասցրել է ձեռք բերել Ավստրալիայի տարածքում անգլիական Պրեմիեր լիգայի հեռարձակման բացառիկ իրավունքը: Նախագծի լուրջ առավելություններից է նաեւ TopBetta-ի՝ սպորտային կոնտենտի մատակարար լինելը:

«Ես հարց տվեցի՝ ինչու՞ Ավստրալիայում մինչեւ հիմա չկա սպորտային ռադիո: Ժամանակին երկրում հիմնադրել եմ առաջին կոմերցիոն ռադիոկայանը, հիմա ես վերադառնում եմ իմ դերին»,- հայտարարել է ավստրալացի հայտնի երաժիշտը:

Պայմանագրի համաձայն՝ առաջիկա 12 ամիսների ընթացքում ֆենթեզիի եւ խաղադրույքների օնլայն-օպերատոր TopBetta-ն կլինի բուքմեյքերական ոլորտի միակ ներկայացուցիչը, որի նորությունները եւ գովազդը կհաղորդվեն ռադիոկայանով: Բացի այդ, ամեն շաբաթ օրը EON Sports Radio-ն բուքմեյքերի մասնակցությամբ հատուկ ռադիո-շոու կունենա:

«Զարգացման հարցում նրանք ագրեսիվ են: Ինձ համար բուքմեյքերի հետ զարգացման պոտենցիալը բավական մեծ է»,- TopBetta-ի հետ համագործակցության վերաբերյալ իր կարծիքով է կիսվել Գլեն Ուիթնին:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք