«Զրինսկի» – «Սլովան»: Բարսեղյանն ու թիմակիցները կհասնեն հաջողության
Ինձ համար մի փոքր զարմանալի է, որ բուքմեյքերները թիմերի շանսերը հավասար են գնահատում։ «Զրինսկիի» մասնակցությամբ 2 հանդիպում դիտելուց հետո գրեթե վստահ եմ, որ «Սլովանը» պետք է առանց խնդիրների հաղթահարի այս մրցակցի արգելքը, բայց․․․
Բոսնիական թիմը Հայաստանի չեմպիոն «Ուրարտուի» հետ 2 խաղերում 3 գոլ է խփել, որից մեկը` 11 մետրանոցից, իսկ մյուս երկուսը՝ մրցակցի ֆուտբոլիստների անուշադրության արդյունքում։ Այսինքն՝ ասել, որ «Զրինսկին» մի քանի գլուխ ուժեղ էր «Ուրարտուից», սխալ կլինի։ Իսկ ահա «Սլովանն» իսկապես ուժեղ է «Ուրարտուից», հետևաբար «Զրինսկիի» համար ավելի բարդ է լինելու։
Բրատիսլավան ներկայացնող թիմն առաջին փուլում հաղթահարել է Լյուքսեմբուրգը ներկայացնող «Էսպերանժի» արգելքը՝ պատասխան խաղում հաղթելով 2։0 հաշվով (տնային խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1։1)։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը լավ մարզավիճակում է մրցաշրջանի մեկնարկային հատվածում։ Նախ՝ ընտրում եմ Բարսեղյանը գոլ կխփի խաղադրույքը՝ 5․50 գործակցով։ Հայ կիսապաշտպանն իրեն բնորոշ ոճով եզրից կարող է տեղափոխվել կենտրոն և դիպուկ հարված կատարել։ «Զրինսկին» այդպիսի գոլ բաց թողեց «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանից, իսկ Բարսեղյանը նման հարվածների վարպետ է։
Խաղի ելքի վերաբերյալ էլ ընտրում եմ «Սլովանի» ֆորա (0) խաղադրույքը՝ 1․87 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: