«Զրինսկի» – «Ուրարտու»: Կանխատեսում և խաղադրույք
Առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը պարտվել է 0։1 հաշվով՝ գոլ բաց թողնելով հանդիպման 89-րդ րոպեին։ Որքան էլ զարմանալի է, բայց տանտերերն այդ խաղում 4-5 իրական գոլային պահ ունեին։ Յայա Սանոգոյի չստացված հարվածը, Ժիրայր Մարգարյանի տուգանային հարվածը, Էրիկ Փիլոյանի հարվածը․․․
Ցավալի է, որ «Ուրարտուն» չկարողացավ գոնե ոչ-ոքի ավարտել առաջին խաղը։ Պատասխան խաղում կորցնելու բան չկա։ Միևնույն է, եթե թիմը պարտվի, պայքարը շարունակելու է Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում, բայց հաղթելու դեպքում կապահովի նվազագույնը ԿԼ-ի փլեյ-օֆֆի ուղեգիր։ Այնպես որ, կարծում եմ, հյուրերն այս խաղում կրկնակի մոտիվացված կլինեն։ Նրանց վրա ճնշում չի լինի, ի տարբերություն տանտերերի։
«Զրինսկին» նույնպես թույլ կողմեր ուներ։ Եթե «Ուրարտուի» ֆուտբոլիստները ավելի սառնասիրտ գործեն, ապա կարող են ստիպել մրցակցին սխալվել։ Այսպիսի խաղերում միշտ բարդ ընտրության առաջ ես կանգնում կանխատեսում տալու ժամանակ․ ընտրե՞լ այնպիսի տարբերակ, որն ավելի հավանական է, թե՞ այն, ինչը կցանկանանք։
Ինձ թվում է, որ այս անգամ 2 տարբերակները հաշվի առնելով, լավագույն ընտրությունը կլինի «Ուրարտուն» գոլ կխփի խաղադրույքը։ Նախ՝ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը ցույց տվեց, որ կարող է խաղալ այս մրցակցի հետ, կարող է ճնշել մրցակցին։ Բացի այդ էլ, «Ուրարտուն» պարտվել է առաջին խաղում, ինչից հետևում է, որ դրական արդյունքի հասնելու համար պետք է գոնե 1 գոլ խփել։
Ընտրում եմ «Ուրարտուի» գոլերի տոտալը 0․5-ից շատ խաղադրույքը՝ 1․92 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: