«Զրինսկի» – «Ուրարտու»: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը
«Ուրարտուն», անկեղծ ասած, հիասթափեցրեց: Այնպես չէ, որ Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող, բայց իրականում խորվաթական թիմը նվեր էր: Ես նույնիսկ կասեի, որ կարգով մի փոքր բարձր էր Հայաստանի նորընծա չեմպիոնից: Հիասթափեցրեց ոչ թե պարտությունը, այլ Դմիտրի Գունկոյի թիմի ցուցադրած խաղը:
Պարզ է, որ եվրագավաթներում «Ուրարտուն» լավ վիճակագրություն չունի: Այդ փաստը կարող էր ճնշել մայրաքաղաքային ակումբին, բայց դա արդարացում չէ: Մեկ միլիոն եվրո արժողությամբ ֆուտբոլիստ ունենալը մեր չափանիշների համար լուրջ տրանսֆեր է, էլ չեմ խոսում Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Յայա Սանոգոյի մասին, որն առաջին մրցավեճի ամենակարևոր պահին սայթաքեց մրցակցի տուգանային հրապարակում: «Ուրարտուն» մակարդակով ֆուտբոլիստների պակաս չունի, բայց պարզվում է, որ այս ամենը բավական չէ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը հաղթահարելու համար:
Առաջին մրցավեճը շատ հարցեր թողեց: Հասկանալի է, որ Գունկոն հետևություններ կանի, բայց մեր չեմպիոնը Երևանում չկարողացավ օգտագործել հարազատ խաղադաշտի հոգեբանական գործոնը, այդ պատճառով էլ ենթադրում եմ, որ արտագնա մրցավեճում «Ուրարտուի» համար էլ ավելի բարդ է լինելու:
Առաջարկում եմ «Զրինսկիի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 1.5-ից շատ խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: