«Զիմբրու» – «Արարատ-Արմենիա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Հայաստանի գավաթը նվաճած «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից է սկսում պայքարը։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմի մրցակիցը Մոլդովան ներկայացնող «Զիմբրուն» է։ Դիմակայության ֆավորիտը հայկական թիմն է։
«Զիմբրուն» նույնպես պայքարն սկսում է երկրորդ փուլից։ Թիմերը դեռ պաշտոնական խաղ չեն անցկացրել նոր մրցաշրջանում։ Կարծում եմ, որ առաջին խաղում շատ գոլեր չենք տեսնի։ Վարդան Մինասյանի համար կարևոր է լինելու, որ թիմը գոլ բաց չթողնի արտագնա խաղում։ Ինձ թվում է, որ անգամ ոչ-ոքին ձեռնտու կլինի հյուրերին։ Բայց դա չի նշանակում, որ «Արարատ-Արմենիան» չի գրոհելու և չի փորձելու հաղթանակ տանել։
Կարծում եմ՝ «Արարատ-Արմենիան» փորձելու է օգտվել մրցակցի սխալներից։ «Զիմբրուն» տնային խաղում ստիպված է լինելու ռիսկի դիմել։ Ոչ-ոքին տանտերերին ձեռնտու չէ։ Պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» բացահայտ ֆավորիտ է լինելու։
Ենթադրում եմ, որ հյուրերը չեն պարտվի այս խաղում։ Ընտրում եմ «Արարատ-Արմենիան» չի պարտվի (X2) և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․82 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: