«Ժիրոնա» — «Ռեալ Սոսիեդադ»․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:55, 17 նյմ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Լա Լիգայի 12-րդ տուրի «Ժիրոնա» — «Ռեալ Սոսիեդադ» հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա ուրբաթ երեկոյան Ժիրոնայում ՝ «Մունիսիպալ դե Մոնտոլիվի» մարզադաշտում։ Մեր փորձագետը կարծում է, որ հյուրերը չեն պարտվի Կատալոնիայում։

Իսպանական տուրը սկսվում է Կատալոնիայում ՝ Ժիրոնայում։ «Ժիրոնան» վերջին երեք տուրերում երեք հաղթանակ է տարել իրեն հավասար «Դեպորտիվոյի» և «Լևանտեի» նկատմամբ այն էլ դրսում և իհարկե չենք կարող չհիշել գլխավոր հաղթանակը տնային խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։ Դա իհարկե պատմական իրադարձություն էր կատալոնական ակումբի համար, որը երկար տարիների դադարից հետո վերադարձել է բարձրագույն խումբ։ Բոլոր հանդիպումները ավարտվել են 2։1 հաշվով։ Մի խոսքով «Ժիրոնայի» վերջին չորս խաղերում գրանցվել է նույն հաշիվը։

Երևի թե միանգամից ասենք, որ իսկապես հերիք է։ «Ժիրոնայի» պես համեստ կոլեկտիվի համար երեք անընդմեջ հաղթանակը արդեն բավական է։ Եվ չնայած այն փաստին, որ «Ժիրոնան» խաղալու է տանը, նրան բավական լուրջ մրցակից է հյուր գալու՝ ավելի փորձառու, ավելի կարգով բարձր թիմ հիասքանչ խաղացողներով, որոնք ունեն իրենց ամբիցիաները։

«Ռեալ Սոսիեդադը» եվրագավաթային գոտու հարևանությամբ է գտնվում։ Մի պահ վատ է այս թիմի մոտ, մի պահ ամեն ինչ կարգին է։ Այո, «Խետաֆեին» պարտվեցին վերջին րոպեներին, բայց հաշիվը այդքան էլ չի արտացոլում այն ամենը, ինչ կատարվում էր խաղադաշտում։ Այնուհետև հաջողվեց տնային խաղում հաղթել «Էյբարին» 3։1 հաշվով։ Ավելին ՝ դա բասկյան դերբի էր։ Կարծում եմ ՝ «Ռեալ Սոսիեդադը» գիտի ՝ ինչպես խաղալ նման թիմերի դեմ։ Ոչ մեկ անգամ են բասկերը ապացուցել, որ տակտիկապես կարողանում են իրենց խաղը կազմակերպել, երբ մրցում են կարգով իրենցից թույլ թիմերի դեմ։ Այդպես էր օրինակ «Ալավեսի» դեմ խաղում, որը ավարտվեց բասկերի հաղթանակով 2։0 հաշվով։

Կարծում եմ ՝ կարելի էր ընտրել «Ռեալ Սոսիեդադի» մաքուր հաղթանակը 2-ից բարձր գործակցով, բայց դա ռիսկային տարբերակ է։ Իսկ ահա «Ռեալ Սոսիեդադը» (0) ֆորայով 1,9 գործակցով հենց այն տարբերակն է, որը համարժեք է այս խաղի համար։ Կարծում եմ ՝ բասկերը առնվազն չեն պարտվի այս խաղում։

Օրդինար: Վերադարձ
Լա լիգա 2017-18․ 12-րդ տուր
23:55/17 նյմ
«Ժիրոնա» — «Ռեալ Սոսիեդադ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ