«Ժիրոնա» — «Ռեալ Մադրիդ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

00:15, 27 օգս 2018
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Լա լիգայի 2018-19 մրցաշրջանի երկրորդ  տուրի «Ժիրոնա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ։ Սիրված փորձագետը կարծում է, որ հյուրերը կհաղթեն, սակայն դարպասը անառիկ պահել չեն կարող։

Լավ հանդիպում է մեզ սպասվում։ «Ժիրոնան» ընդունելու է «Ռեալին»։ Անցած տարի այս մարզադաշտում այս թիմերի միջև կայացած հանդիպումը շատ հետաքրքրիր ընթացք ունեցավ։ Եվ իմիջայլոց, «Ժիրոնան» 2։1 հաշվով հաղթեց «լոս բլանկոսներին»։ Իսկ ահա «Սանտիագո Բեռնաբեուում» սուպերարդյունավետ խաղ էր, որտեղ «Ռեալը» հաղթեց 6։3 հաշվով, բայց այն ժամանակ թիմում կար Կրիշտիանու Ռոնալդուն, ով հիմա չկա։

«Ռեալը» լավ տեսք ուներ «Խետաֆեի» դեմ խաղում։ Գրեթե ոչինչ թույլ չտվեցին անել մրցակցին, իսկ իրենք իրենց հերթին բավական լավ հանդիպում անցկացրին երկու գնդակ խփեցին, չնայած կարող էին ավելին խփել։ «Ժիրոնայի» հետ դրսում հեշտ չի լինելու։ Այո՛, «Աթլետիկոյի» դեմ սուպերգավաթային խաղում և միջմրցաշրջանային խաղերից երևում էր, որ «Ռեալը» ունի խնդիրներ պաշտպանությունում։

Իսկ ահա «Ժիրոնան» գրեթե պահպանել է իր կազմը, միայն մարզչին է կորցրել։ Հարձակման գծում էլ դեռևս կան Բորխա Գարսիան, Ստուանին, Պորտուն։ «Ռեալին» դժվար է լինելու։ «Վալյադոլիդի» դեմ խաղում «Ժիրոնան» խաղում էր իր գոլի վրա, և բացառված չէ, որ այս խաղում նրանք կկարողանան խփել, բայց երկրորդ տարին անընդմեջ հաղթել «Ռեալին» դժվար թե կհաջողվի։

Կվերցնեմ խաղադրույք, որ «Ռեալը» կհաղթի, բայց նաև բաց կթողնի։ Սահմանված է 2,51 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Լա լիգա 2018-19․2-րդ տուր
00:15/27 օգս
«Ժիրոնա» — «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ