«Ժիրոնա» — «Բարսելոնա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 23 սպտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկնաբան, ինչպես նաև «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Լա լիգայի 6-րդ տուրի «Ժիրոնա» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ հյուրերը գոլ բաց կթողնեն, բայց կհաղթեն այս խաղում: 

«Բարսելոնան», ով գլխավորում է մրցաշարային աղյուսակը հիասքանչ մարզավիճակ ունեցող Լեո Մեսիի հետ, հյուրընկալվելիս մրցելու է «Ժիրոնայի» հետ: Կատալոնյան դերբի: Ոչ մի տեղ թռնել պետք չէ: Մի քանի րոպե ավտոբուսի մեջ և վերջ, «Բարսան» տեղում է:

«Ժիրոնան» «Բարսելոնայի» հետ ընկերական հանդիպում անցկացրեց մինչ առաջնության մեկնարկը: Այնտեղ իհարկե «Բարսելոնայի» կազմը ամենևին էլ հիմնական չէր: Ոչ-ոքի խաղացին: «Ժիրոնան» խփեց: Սակայն հիմա թիմը մոտենում է այս խաղին վերջին երկուսում գոլ չխփելուց հետո: Վերջին տուրում էլ հյուրընկալվելիս 0:0 խաղացին «Լեգանեսի» հետ: Դա լավ արդյունք է: Բայց հիմա իհարկե մեծ մոտիվացիա կա և մեծ ցանկություն: Ցանկություն կա լավ տպավորություն թողնելու մինի-դերբիում: Եվ «Ժիրոնան» դուրս է եկել Պրիմերա, որպեսզի ցույց տա իրեն նման մրցակցի դեմ խաղերում:

«Բարսելոնան» հյուրընկալվելիս առայժմ այդքան էլ չի տպավորում: «Խետաֆեին» դժվարությամբ հաղթեցին, չնայած կարող էին և չհաղթել: Այնտեղ ամեն ինչ որոշեց անհատական վարպետությունը, երբ Պաուլինյոն դուրս եկավ փոխարինման և վճռեց խաղի ելքը: «Բարսելոնան» ունի խնդիրներ պաշտպանությունում: Նա բաց է թողնում հակագրոհներ, բաց է թողում վտանգավոր պահեր, թույլ է տալիս մրցակցին վստահություն զգալ: Կարծում եմ, որ շատ հավանական է, որ «Ժիրոնան» իր գոլազուրկ սերիան ավարտի հենց «Բարսայի» դեմ խաղում և գոլ խփի, բայց հաղթել կարծում եմ չի կարող, չնայած առաջին տուրում «Ժիրոնան» մեկ մեծ անակնկալ մատուցեց և չպարտվեց Մադրիդի «Ատլետիկոյին»:

Եվ այսպես, խաղադրույքը. «Ժիրոնան» կխփի, բայց «Բարսան» կհաղթի խաղում: «Բարսելոնայի» հաղթանակը երկուսն էլ կխփեն խաղադրույքով:

Օրդինար: Պարտված
Լա լիգա 2017-18, 6-րդ տուր
22:45/23 սպտ
«Ժիրոնա» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ