«Ժալգիրիս» – «Փյունիկ»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 13 հկտ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկի» և Լիտվայի չեմպիոն Վիլնյուսի «Ժալգիրիսի» միջև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Ահա և եկավ օրը, երբ սկսեցինք մտածել եվրագավաթի խմբային փուլը հաղթահարելու մասին: «Փյունիկն» իր փայլուն ելույթով ֆուտբոլային ախորժակ է բացում, այդ թվում իրենը: Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրում «Ժալգիրիսին» հաղթելուց հետո Հայաստանի չեմպիոնը դարձավ H խմբի առաջատարներից մեկը և չորրորդ տուրում կրկին կմրցի Լիտվայի ուժեղագույն ակումբի հետ, այս անգամ՝ Վիլնյուսում:

Ուժերի դասավորությունը երևանյան խաղից հետո չի փոխվել: Հայաստանի Պրեմիեր լիգայի տասներորդ տուրում Եղիշե Մելիքյանը հանգիստ տվեց իր թիմի մեկնարկային կազմի բոլոր ֆուտբոլիստներին և պարտվեց «Արարատին»: Բայց «Փյունիկի» գլխավոր մարզիչը հիմա տրամաբանորեն մտածում է Կոնֆերենցիաների լիգայի մասին և առաջնության այս հատվածում կարող է իրեն միավորների կորուստ թույլ տալ: Հետևաբար, մեր թիմի բոլոր առաջատարները պատրաստ են «Ժալգիրիսի» հետ խաղին:

Մրցակիցն իր առաջնությունում շարունակում է չհանդիպել լուրջ դիմադրության: «Ժալգիրիսը» 32-րդ տուրում հյուրընկալվելիս 4-0 հաշվով ջախջախեց «Յոնավային» և սլանում է դեպի հերթական չեմպիոնությունը: Բնականաբար, այդ գործընթացին մասնակցեցին թիմի հիմնական կազմի խաղացողներ, հետևաբար, թարմության տեսանկյունից «Փյունիկը» կարող է որոշակի առավելություն ունենալ: Չմոռանանք նաև «Ժալգիրիսի» ակնհայտ խնդիրների մասին հարձակման գծում: Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում լիտվական ակումբն անցկացրած երեք խաղում դեռ գոլ չի խփել, բայց եթե հաշվենք նաև Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի որակավորման փուլերը, «Ժալգիրիսը» եվրագավաթային այս մրցաշրջանի տասնմեկ խաղում ինը գոլ է խփել: Ընդհանուր ցուցանիշը վատը չէ, զարմացնում է միայն Վլադիմիր Չեբուրինի թիմի «լռությունը» Կոնֆերենցիաների լիգայում:

Եթե Մելիքյանը պատասխան խաղում ևս կարողանա մրցակցին թելադրել իր խաղը, «Փյունիկի»՝ հաղթելու շանսերն ամենևին վատը չեն: Սակայն չմոռանանք, որ սա «Ժալգիրիսի»՝ պայքարի մեջ մտնելու վերջին հնարավորությունն է, և թիմը պարզապես պարտավոր է փոխել մոտեցումը: Հուսանք, որ լիտվացիներն այդ գործընթացը կիրականանցնեն վերջին երկու տուրում, իսկ «Փյունիկի» հետ խաղում դաշտում կլինի նույն «Ժալգիրիսը», որին տեսանք Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Առաջարկում եմ ընտրել «Փյունիկի» չպարտվելու տարբերակը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
23:00/13 հկտ
«Ժալգիրիս» - «Փյունիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ