«Զենիթ» – «Դինամո»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը

18:30, 10 օգս 2024
Ռուսաստանի Մ17 հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն, «Զենիթի», «Ամկարի», «Տոմի» նախկին ֆուտբոլիստ, «Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ալեքսեյ Գասիլինը կանխատեսում է արել «Զենիթ» – «Դինամո» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

«Զենիթն» առաջնությունում ակնհայտ ուժեղ է բոլորից: Մենք դա տեսնում ենք 3 տուրից հետո գրանցված արդյունքներով՝ 9 միավոր և 13:0:

«Դինամոն» նույնպես 9 միավոր է վաստակել, բայց վիճակը բարդանում է: Ամեն դեպքում, մոսկովյան ակումբը եզակիներից է, որ այժմ պայքարում է պետերբուրգցիների հետ:

«Զենիթը» տանն ուժեղ է: Այս հանդիպումը 6 միավորի նշանակություն ունի: Տանտերերին հարկավոր է պոկվել հետապնդողներից: Գլուշենկովը, Վենդելը, Մատեոն փայլուն մարզավիճակում են, դրան գումարենք նաև հիանալի պահեստային նստարանը:

«Զենիթն» այս պահին խնդիրներ չունի: Կարծում եմ՝ Սանկտ Պետերբուրգի կոլեկտիվը պետք է վստահ հաղթանակ տանի, միգուցե կտեսնենք առաջին բաց թողած գոլը, բայց դա էլ դեռ փաստ չէ:

«Դինամոյի» խնդիրը պաշտպանությունն է, տեսնենք, թե ինչպես իրեն կդրսևորի Վալբուենան, նա նոր է վերադարձել Օլիմպիական խաղերից: Երիտասարդ Լեպսկին շատ է սխալներ թույլ տալիս: Լավ է խաղում Մայստորովիչը, բայց նա դեռ 19 տարեկան է: «Դինամոյի» պաշտպանությունը կարող է չդիմանալ «Զենիթի» ճնշմանը:

Առաջարկում եմ «Զենիթի» հաղթանակ խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
ՌՊԼ
18:30/10 օգս
«Զենիթ» – «Դինամո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ