«Զարյա» — «Մանչեսթեր Յունայթեդ». Դենիս Կազանսկու կանխատեսումը

22:00, 08 դկտ 2016
«Матч ТВ»-ի մեկնաբան, բրիտանական ֆուտբոլի մասնագետ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Զարյա» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Մեր մասնագետն առաջիկա խաղում խորհուրդ է տալիս խաղադրույք կատարել այն բանի վրա, որ առավելագույնը 2 գոլ կխփվի:

Մեկնաբանել եմ այս թիմերի միջև առաջին հանդիպումը: Եվ, անկեղծ ասած, տպավորված եմ «Զարյայի» խաղով: Լուգանսկի թիմը «Օլդ Թրաֆորդում» շատ լավ խաղաց: Ընդամենը 1 գոլ բաց թողեց, և չէի ասի, որ «Յունայթեդը» բազմաթիվ պահեր ուներ:

Արտագնա հանդիպումը «Էվերթոնի» դեմ միավորների կորստից հետո «ՄՅու»-ի համար բարդ կլինի: Բացի այդ, «կարմիր սատանաները» «Տոտենհեմի» դեմ առաջնությունում սկզբունքային խաղ ունեն: Լոնդոնցիների դեմ մրցավեճը շատ կարևոր է Մոուրինյոյի թիմի համար: Պետք է հաղթել, որպեսզի քառյակում հայտնվելու շանսեր լինեն: Հասկանալի է, որ «ՄՅու»-ն այնպիսի կազմ ունի, որ կարող է պահեստայիններին օգտագործելով էլ մրցունակ լինել, բայց հյուրերին հաղթանակը հեշտ չի տրվի: Ավելին, կարծում եմ, որ «Զարյան» կարող է միավորներ վաստակել:

Ենթադրում եմ, որ այստեղ քիչ գոլեր կլինեն: Այդ պատճառով էլ խաղադրույք եմ կատարում տոտալ 2,5-ից քիչ գոլի վրա: «Զարյայի» մասնակցությամբ խմբային փուլի բոլոր խաղերը գոլառատությամբ առանձնապես աչքի չեն ընկել:

Օրդինար: Հաղթած
ԵԼ, խմբային փուլ, 6-րդ տուր
22:00/8 դկտ
«Զարյա» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ