«Զալցբուրգ» – «Ռոմա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:45, 16 փտր 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Զալցբուրգ» – «Ռոմա» Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

«Ռոման» միշտ էլ համարվել է գավաթային թիմ։ Իսկ ահա առաջնությունում մի փոքր այլ կերպ է գործել։ Այս անգամ ևս բացառություն չէ։ «Ռոման» նախորդ մրցաշրջանում հաղթեց Կոնֆերենցիաների լիգան և Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց։ Հիմա ակումբի նպատակն է հաղթել Եվրոպա լիգան և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել։ Ա Սերիայում էլ գործերը կարծես թե վատ չեն ընթանում։ Թիմը շանսեր ունի լավագույն քառյակում հայտնվելու համար։

«Ռոմայի» խաղը նման է կարուսելի․ 1-2 հանդիպում հաղթում են, իսկ հետո՝ նորից ձախողում։ Դա Ժոզե Մոուրինյուին բնորոշ վիճակ է։ Թիմը նախորդ խաղում չկարողացավ հաղթել «Լեչեին» և զգալիորեն հետ մնաց 2-րդ տեղում ընթացող «Ինտերից»։

Իտալական ակումբի առաջիկա մրցակիցն ավստրիական «Զալցբուրգն» է, որը ներքին առաջնությունում նախորդ անգամ պարտվել է 2-րդ տուրում։ Արդյունավետ թիմ է, որը միշտ գոլեր է խփում և Ավստրիայի առաջնության առաջատարն է։

«Ռոմայի» պաշտպանությունն էլ անկանխատեսելի է։ Ցանկացած պահի պաշտպանները կարող են անհավանական սխալ թույլ տալ, ինչը կհանգեցնի բաց թողած գոլի։ Այնպես որ, կարծում եմ, որ այս խաղում 2 թիմերն էլ գոլ կխփեն, սակայն տանտերերը չեն պարտվի։

Իմ կանխատեսումն է՝ «Զալցբուրգը» չի պարտվի (1X) և 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 2.64 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա
21:45/16 փտր
«Զալցբուրգ» – «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ