«Յուվենտուս» – «Զենիթ»․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

00:00, 03 նյմ 2021
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Յուվենտուս» – «Զենիթ» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի H խմբի 4-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Զենիթը» Չեմպիոնների լիգայի շրջանակում հյուր է գնում Թուրին։ Այս հանդիպումը պետերբուրգցիների համար, երևի, ամենակարևորն է խմբային փուլում։ Մենք հիշում ենք, թե ինչպես ավարտվեց «Գազպրոմ արենայում» կայացած մրցավեճը, երբ «Զենիթը» գոլ բաց թողեց և պարտվեց խաղի վերջնամասում։

Ճի՛շտ է, հետո Սերգեյ Սեմակի թիմն արագ վերականգնվեց։ Ներքին առաջնությունում 7 գոլ խփեց Մոսկվայի «Սպարտակին» և 4-ը՝ «Դինամոյին»։ Պարզ երևում է, որ «Զենիթն այժմ լավ մարզավիճակում է։

Մյուս կողմից՝ թիմը կարճ պահեստային նստարան ունի։ Դուգլաս Սանթոսի և Կուզյաևի բացակայությունը մեծ կորուստ է։ Ինձ թվում է, որ 2-րդ խաղակեսում «Զենիթի» ուժերը կարող են չբավականացնել։

Ինչ վերաբերում է «Յուվենտուսին», ապա այս թիմը «Զենիթին» հաղթելուց հետո 2 անընդմեջ պարտություն կրեց Իտալիայի առաջնությունում։ Նախ տանը պարտվեց «Սասուոլոյին», հետո արտագնա խաղում՝ «Վերոնային»։ Պետք է խոստովանել, որ այդ 2 մրցավեճերում էլ թուրինցիները վատ ֆուտբոլ չցուցադրեցին։ «Յուվենտուսը» խաղալու է փլեյ-օֆֆի ուղեգրի համար։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմը 9 միավոր ունի, ոչ մի գոլ բաց չի թողել ու հաղթանակի դեպքում կապահովի իր տեղը փլեյ-օֆֆում։ Նույնիսկ ոչ ոքիի դեպքում իտալական ակումբը կարող է առաջին տեղը զբաղեցնել ենթախմբում։

«Յուվենտուսը» նախորդ 2 պարտություններից հետո կփորձի վերականգնել իր հեղինակությունը, իսկ «Զենիթն» ավանադույթի համաձայն՝ այնքան էլ հաջող չի խաղում իտալական թիմերի հետ։ Չնայած պետերբուրգցիները լավ մարզավիճակում են, բայց միևնույն է`«Յուվենտուսն» այս դիմակայության ֆավորիտն է և կհաղթի։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
00:00/3 նյմ
«Յուվենտուս» – «Զենիթ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ